Սեքսոպաթոլոգ. «ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԼՌՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՆՏԻՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

Սեքսոպաթոլոգ. «ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԼՌՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՆՏԻՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Սեքսոպաթոլոգի փոխանցմամբ, ինտիմ զրույցը կանանց մեծամասնությունը հետաձգում է մի շաբաթով, ամսով, տարով... Եվ իզուր: Հոգու խորքում այդ ընթացքում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները: «Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու»:

Վ. Շահրամանյանն ասաց նաեւ, որ կնոջ սեքսուալությունը մեծ մասամբ պայմանավորված է նաև նրա խառնվածքով: «Սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային և հորմոնալ գործոնները: Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն` սեքսուալ դրսևորումներն առաջանում են սեռական հասունացման` արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսևորումների որոշակի առանձնահատկություններ»,- պարզաբանեց բժիշկը՝ հավելելով, որ կնոջ սեքսուալության առանձնահատկության նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբանական նախապատրաստումը սեռական հարաբերությանն այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռական բավարարվածություն: Այդ կապի մեջ, Վ. Շահրամանյանի խոսքերով, չի կարելի թերագնահատել նախնական փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռևս չի արթնացել:

«Իրավունքի» հարցին, թե այս դեպքում, ինչ խորհուրդ է տրվում տղամարդկանց, Վ. Շահրամանյանի պատասխանը դիտեք տեսանյութում.



 

Նյութը և տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում