ՔԵՍԱԲԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՐ ԱՐՄԵՆ ՔԱՀԱՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻՆ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16ՔԵՍԱԲԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՐ ԱՐՄԵՆ ՔԱՀԱՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻՆ» (Տեսանյութ)
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները խորը մտահոգություն են առաջացնում տեղի հայության եւ նրանց անվտանգության խնդրի հետ կապված: Արդեն երեք տարի է, ինչ Սիրիայի տարբեր տարածաշրջանների բնակիչները ապրում են ահ ու սարսափի մեջ: Այսօրվա դրությամբ նման իրավիճակում են հայտնվել նաեւ քեսաբահայերը, որոնք թուրք զինյալների կողմից կեսգիշերին տարհանվել են սեփական տներից: Մեր հայրենակիցները ներկայումս ապաստան են գտել Լաթաքիայի Աստվածածին եկեղեցում: Եկեղեցին թերեւս միակ ապահով վայրն է տվյալ տարածաշրջանում:
Ինչպես տեսնում ենք, թուրք ոճրագործների ձեռագիրը դարեդար մնում է անփոփոխ, սակայն տվյալ խնդրի հետ կապված կան նաեւ այլ տեսակետներ, թե իբր դա ոչ թե հայության, այլ` քրիստոնեության դեմ պայքար է: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» բացառիկ հարցազրույց ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչ արժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ.
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

