ՀԱՅ ԿԻՆԸ ՍՈՎՈՐ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՈՂՋ ՀՈԳՍՆ ԻՐ ՈՒՍԵՐԻ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ`ԴԱՌՆԱԼՈՎ ԿԵՍ ԿԻՆ-ԿԵՍ ՏՂԱՄԱՐԴ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԿԻՆԸ ՍՈՎՈՐ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՈՂՋ ՀՈԳՍՆ ԻՐ ՈՒՍԵՐԻ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ`ԴԱՌՆԱԼՈՎ ԿԵՍ ԿԻՆ-ԿԵՍ ՏՂԱՄԱՐԴ

Բարեփոխումների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը եւ «Մեր տուն» հ/կ նախագահ Տիգրանուհի Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, քննարկում էին կանանց դերը Հայաստանում: Տիկին Բախշյանը բարկանում է «կանանց միամսյակ» երեւույթից, համարում է այն փուչ եւ սին երեւույթ. «Ինչո՞վ է այն այդքան բացառիկ: Մենք այդ ինչպիսի՞ պետությունում ենք ապրում, որ կանայք մեկամսյակ են նշում. դա նշանակում է, որ 11 ամիս կարող են քեզ արմունկով հարվածել եւ մեկ ամիս մեծարել»: Հանդիպման ընթացքում անդրադառնալով մանկատան շրջանավարտ աղջիկներին, բանախոսները ցավով նշեցին, որ ոչ մի պետական ծրագիր չի իրականացվում՝ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովման համար: «Մեր տուն» հ/կ նախագահը պատմեց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է մանկատան շրջանավարտների հետագա կյանքով, հատկապես այն իգական սեռի շրջանավարտներով, որոնք մանկատնից հետո՝ չափահաս դառնալով, գտնվում են անհուսալի վիճակում: «Ես արդեն 25 տարի է՝ աշխատում են այս բնագավառում եւ զարմանում են այն կանանց անտարբերության վրա, որոնք թողնում են իրենց երեխաներին մանկատներում»,-ասաց Տիգրանուհի Կարապետյանը: «Մեր տուն» հ/կ-ում բոլոր աղջիկները սովորում են բուհերում՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» կրթական համալիրում, կան ուսանողներ Երեւանի պետական համալսարանում: Հիմա կազմակերպության սաները 7-ն են: Անցյալ տարի 4 աղջիկ ամուսնացել են եւ մոտ 12-13 հոգի ապրում են իրենց համար հատուկ տրված շենքերում: Զբաղվում են ասեղնագործությամբ  եւ գորգագործությամբ. «Մենք չենք թողնում, որ մեկ վայրկյան անգամ նրանք մնան պարապ»: Բանախոսները, անդրադառնալով Հայաստանում ընտանիքի դերակատարությանը, ասացին, որ ընտանիքը պետության հիմքն է. «Սակայն, այսօրվա մեր պետության քայքայված լինելու դեպքում, այն շատ դժվար է գոյատեւում: Այսօր մանկատների երեխաների թիվն էլ է շատանում, ընտանիքները կամաց-կամաց կորցնում են իրենց դերակատարությունը: Նաեւ ընտանիքի չկայացմանը նպաստում է արտագաղթը: Կնոջ համար սա շատ ծանր է, որովհետեւ ընտանիքի համար նա դառնում է կես կին, կես տղամարդ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում