«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ, ՔԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ, ՔԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում, որ ազգային համաձայնության Կառավարություն կարող է ձևավորվել, սակայն այդ տաբերակը քիչ հավանական է համարում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը: Սակայն եթե նույնիսկ նման դասավարում լինի, ապա ոչինչ չի փոխվի` վստահ է նա:
«Հայաստանում պետք է լուրջ ընդդիմություն ստեղծել, ձևավորել'',-նկատեց նա` հավելելով, որ եթե ընդդիմությունը մինչև 2018 թվականը մնա այնպիսին, ինչպիսին որ հիմա է, ապա հաջորդ ընտրություններին մենք նույնը կունենանք, մեզ մոտ ինչ-որ աղջիկներ ու տղաներ ավելի շատ մարդ են հավաքում հանրահավաքներին, քան կուսակցությունները»:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

