Լևոն Զուրաբյանը գոհ է ՙԺպտերես երիտասարդ՚ մականունից
Արխիվ 12-16Լևոն Զուրաբյանը գոհ է ՙԺպտերես երիտասարդ՚ մականունից
Ասում են, թե Լևոն Զուրաբյանը գոհ ու տպավորված է ոչ միայն ԲՀԿ-ի ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպումից, այլև դրանից հետո ԲՀԿ-ի կողմից իրեն տրված ՙԺպտերես երիտասարդ՚ մականունից: Ավելին, Զուրաբյանի ՙբարգավաճմանը՚ դեմ չէ նաև ԼՏՊ-ն, ով կոնգրեսականների շրջապատում հրապարակայնորեն առաջարկել է ՙբարտերային՚ տարբերակով ՙԺպտերես երիտասարդ՚ Զուրաբյանին հանձնել ՙհարուստ ԲՀԿ-ին՚, իսկ փոխարենը իրենց ՙհամեստ՚ կուսակցության շարքերն ընդունել ԲՀԿ-ի ՙԿլեոպատրա՚ Նաիրա Զոհրաբյանին: Ներկայումս Տեր-Պետրոսյանի ՙառաջարկը՚ երկուստեք քննարկման փուլում է:

