ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԲԳԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՐԳ՝  ՆՎԻՐՎԱԾ ԱԲԳԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70-ԱՄՅԱ  ՀՈԲԵԼՅԱՆԻՆ


Արամ Խաչատրյան համերգասրահում երիտասարդական նվագախումբը ներկայացրեց  ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյա հոբելյանին նվիրված երեկոն:

Բազում ուսանողներ փայլուն կատարողական վարպետությամբ ներկայացրին իրենց ուսուցչի ստեղծագործական ուղին. ուսանողների թվում էր նաև որպես մենակատար հանդես եկող Դավիթ Գյուլամիրյանը:

«Ժպտերես, անսահման և անմնացորդ նվիրված ուսանողներից յուրաքանչյուրին, պատասխանատվությամբ և եռանդով լեցուն…»,-ահա այս ջերմ խոսքերով բնութագրեց մանկավարժ Աբգար Մուրադյանին Դավիթը:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ՝ Աբգար Մուրադյանի  նկարագիրը նույնպես առավել քան խոսուն է. «Յուրաքանչյուր մարդ, ով Աբգար Մուրադյանի հետ գեթ մեկ անգամ առնչվելու հնարավորություն է ունեցել, այսօր էլ խորը ակնածանքով է հիշում նրան՝ մարդու, ով այնքան խնամքով սերնդեսերունդ է փոխանցել տարիների կուտակած գիտելիքներն ու փորձը: Ինչքան սեր ու ջերմություն է տվել նա շրջապատին, քանի ու քանի անգամ ենք ղեկավարվել նրա թանկագին խորհուրդներով»:

Սերգեյ Սմբատյանը կարծում է նաև, որ համերգային ծրագիրն այն ամենափոքր միջոցն է, որով կարելի է հարգանքի տուրք մատուցել այդ իրավամբ մեծ ու  իսկական երաժշտին:

Աբգար Մուրադյանը՝ անվանի կլառնետահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, ծնվել է 1944թ.-ին Երևանում:  1971 թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայի փողային նվագարաններկ բաժինը՝ իր արժանի տեղը գրավելով հանրապետության առաջատար մենակատարների շարքում:  1966-ից՝ Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման օրվանից, գեղարվեստական  ղեկավար ու դիրիժոր Օհան Դուրյանի հրավերով շուրջ 3 տասնամյակ աշխատել է նվագախմբում ՝ որպես կլառնետահարների խմբի կոնհցերտմայստեր: Որպես հրավիրված երաժիշտ՝ ընդգրկվել է Հայստանի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական փողային, Պետական կամերային նվագախմբերում: Մուրադյանը համագործակցել է մեծանուն երաժիշտների հետ տարբեր կատարողական կազմերում, բազմաթիվ ելույթներ է ունեցել որպես մենակատար: Ունի ֆոնդային ձայնագրություններ Հայստանի Հեռուստառադիոյում՝ ավելի քան 300 րոպե ընդհանուր տևողությամբ:

Կատարողական գործունեությանը զուգընթաց՝ Ա. Մուրադյանը դասավանդել է Ղ.Սարյանի անվնան արվեստի դպրոցոմ, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Երևանի պետական կոնսերվատորիայում: Նրա նվագացանկն ընդգրկում է տարբեր ժամանակաշրջանների, տարբեր հեղինակների կողմից կլառնետի համար գրված գրեթե բոլոր ստեղծագործությունները: Առանձնահտուկ ներդում ունի երաժիշտը ժամանակակից հայ կոմպոզիտորներկ նոր երկերի պրոպագանդման գործում:

Աբգար Մուրադյանի կատարողանակ ոճն աչքի է ընկնում բացառիկ նուրբ երաժշտական զգացողությամբ, ձայնարտաբերման հարուստ գունային հնարավորություններով, անկրկնելի տեխնիկական կատարելությամբ ու փայլով:


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում