ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Արխիվ 12-16ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Ֆինլանդիայի Վանտա քաղաքում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ՝ Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ: Եզրափակիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեկիրկինի հետ: Առաջին մրցափուլն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ Չեկիչկինի: Երկրորդ մրցափուլում Արսենը վաստակեց 3 միավոր, սակայն մեկ միավոր պակաս ունենալով զիջեց ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Արսենը հաղթել էր խորվաթ ըմբիշին, իսկ 1/8 եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել ավստրաիացի ըմբիշի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: ¼ -րդ եզրափակչում՝ Արսենը հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերին (5-0), իսկ կիսաեզրափակչում Արսենի մրցակիցն էր Դանիան ներկայացնող ըմբիշը: Գոտեմարտը ավարտվեց 2:2 հաշվով, բայց քանի որ Արսենը ավելի բարձր միավորանոց հնարք էր կատարել հաղթանակը շնորհվեց նրան:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

