ՖԻԼՄՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԱՅՆ ԱՄԵՆԸ ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ՖԻԼՄՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԱՅՆ ԱՄԵՆԸ ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ
Ապրիլի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Համար 6» կինոկատարգերության պրեմիերան, իսկ ապրիլի 7-ից սկսած հայաստանյան հանդիսատեսը ֆիլմը կարող է դիտել Երևանի կինոթատրոններում: Կատակերգական ժանրի այս ֆիլմում հանդես են գալիս դերասաններ` Լևոն Հարությունյանը, Սամվել Օհանյանը, Վարուժան Մանուկյանը, Արթուր Մկրտչյանը, Ալիկ Հակոբյանը, Մարջան Ավետիսյանը և այլք: Ֆիլմում, որպես դերասանուհի առաջին անգամ հանդես է եկել նաև երգչուհի Ջուսը, ով խոստովանում է, որ այստեղ հանդիսատեսը իր կողմից կտեսնի այնպիսի «տրյուկներ», որը երբևէ չի կատարել: «Չնայած հանդես եմ եկել այս ֆիլմում, բայց հավատարիմ եմ մնում երգչուհու իմ մասնագիտությանը, քանի որ դերասանական արվեստը շատ բարդ է»,-փաստում է երգչուհին:
Ֆիլմում ներգրավված է նաև լրագրող Գագիկ Շամշյանը, ով ի տարբերություն Ջուսի` ֆիլմում «հավատարիմ» է մնացել լրագրողի իր մասնագիտությանը:
«Ֆիլմի յուրաքանչյուր հատված արվել է բացառապես հումորի համար: Աշխատել ենք ֆիլմը այնպես ստեղծել, որ հանդիսատեսից յուրաքանչյուրը քաղելու որևէ բան ունենա: Հումորային ժանրում ֆիլմ նկարահանելը շատ բարդ է, քանի որ մեծ ջանք պետք է ներդնես, որպեսզի հումորը ցածր չլինի»,-նշում է ֆիլմի ռեժիսոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ և հավելում, որ այս ֆիլմը նաև ընտանիքով դիտելու համար է:
Թե ինչո՞ւ «Համար 6»` ֆիլմի ստեղծագործական կազմը չի ցանկանում փակագծերը բացել, ամեն ինչ իր համար կբացահայտի հենց հանդիսատեսը, երբ դիտի ֆիլմը: Ֆիլմը «18 +» է, կա բաց տեսարան`կրկին հումորային դրվագով, իսկ թե ո՞վ է դերակատարը, ֆիլմի պրոդյուսեր ԴԱՎԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ կրԿին չցանկացավ մանրամասնել. «Դերակատարը մարդ չէ, ոչ էլ շնչավոր էակ ,ամեն ինչ պարզ կլինի ֆիլմը դիտելուց հետո:Կարծում եմ, բոլորը լավ ու դրական լիցքերով դուրս կգան դահլիճից, քանի որ այն բավականին հաջողված է»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

