Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ» (+ՖՈՏՈՇԱՐՔ)
Արխիվ 12-16Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»
Ապրիլի 5-ին Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ ըստ Ա. Շիրվանզադեի «Արտիստը» գործի` նույնանուն ներկայացման առաջնախաղը, որի բեմականացումն ու բեմադրությունն իրականացրել է ՀՀ Ժող. արտիստ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ:
«Իրավունքի» հետ զրույցում նա ասել է, որ բեմադրության առաջարկը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կողմից: Ա. Սանթրոսյանի փոխանցմամբ` թատրոնում «Արտիստը» եւս երկու անգամ բեմադրվել է: Սա թատրոնի երրորդ անդրադարձն է: «Կարեւորն այն է, որ գործը ծրագրային է, դպրոցում անցնում են: Իսկ մեր թատրոնը հաճախ է անդրադառնում այս կարգի գործերին. նորություն չէ, դպրոցականները գիրք կարդալ չեն սիրում:
Երկրորդը` այստեղ շատ մաքուր, ազնիվ զգացմունքներ կան, որոնք այսօր, կարծես, մի փոքր պակասել են մեզանում: Այնինչ` այդ զգացմունքները մարդուն կյանք տվող զգացմունքներ են»:
Բեմադրիչը նաեւ ասել է, որ ներկայացման մեջ զբաղված են տարբեր տարիքի դերասաններ` ե՛ւ միջին, ե՛ւ երիտասարդ սերնդի: «Երիտասարդների համար հատկապես մեծ փորձ է` թեկուզ փոքր դերով ներկայանալ: Նրանք պետք է կարողանան ճիշտ զգալ, հասկանալ ու մատուցել հանդիսատեսին զգացմունքներ»:





Նյութը եւ լուսանկարները՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

