ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՒՀԻ 2014» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՒՀԻ 2014» ԱՄԵՆԱՄՅԱ  ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Հայուհի 2014» ամենամյա մրցանակաբաշխությունը: Տոնական միջոցառման ընթացքում մեծարվեցին տարբեր ոլորտներում կայացած ու ճանաչված կանայք, որոնց թվում էին ՀՀ ժող. արտիստ Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը,  քաղաքական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արմինե Ադիբեկյանը եւ այլոք:

Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. «Կնոջը գնահատելու ու նրա կատարած աշխատանքը ընդգծելու համար, մենք կազմակերպում ենք սոցհարցումներ եւ փորձագիտական եզրակացություններ կատարում` «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի ղեկավարությամբ: Եվ մեր խորհուրդը, որը չորս կազմակերպությունների միավորում է, ընտրություն է կատարում եւ բարձր վարկանիշ ունեցող կանանց մրցանակներով պարգեւատրում»:


Մշտապես արդարության ջատագով Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ  ընդունելով իր մրցանակը` կրկին խոսեց արդարությունից. «Կարեւորագույն տարի է մեզ համար եւ կարծում եմ` մենք կարեւոր առաքելություն ունենք` ներմուծել արդարությունը մեծ քաղաքականության մեջ: Եվ եթե 1915 թվի ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում ունենա, ապա կնշանակի, որ, իրոք, արդարությունը մտնում է համաշխարհային քաղաքականության մեջ: Բայց, որպեսզի մենք արժանի լինենք դրան, պետք է արդար ու բարի լինենք միմյանց եւ բնության նկատմամբ, այն մի փոքր հողի, որ մենք հիմա ունենք: Ու այդ պարագայում կունենանք այն երկիրը, որի մասին բոլորս երազել ենք 1988 թվին: Բոլորիս հաջողություն եմ մաղթում այդ ճանապարահին»:


«Անչափ շնորհակալ եմ վստահելու համար, շնորհակալ եմ ոստիկանի մասնագիտությունը գնահատելու համար: Հավատացե՛ք մրցանակն ավելի ու ավելի պարտավորեցնող է», - ստանալով մրցանակը` նշեց ՀՀ Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ, ապա հավելեց. «Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին մեկամսյակի կապակցությամբ, ցանկանալ նրանց սեր, երջանկություն եւ խաղաղություն»:


Պարգեւատրվեցին նաեւ երկու խիզախ հայուհի` ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ եւ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ` իրենց իսկ հեղինակած «Հայաֆոբիան Ադրբեջանում» գրքի համար:

«Շնորհակալ ենք առաջին հերթին մրցանակաբաշխության կազմակերպիչներին` մեր աշխատանքը գնահատելու համար: Շնորհակալ ենք նախագահի աշխատակազմի հանրային կապի եւ տեղեկատվության կենտրոնին` աջակցելու համար: Շնորհակալ ենք Մարիամ Հախնազարյանին, որը նվիրեց մի գլուխ մեր գրքին: Շնորհակալ ենք բոլորին, ով մեր կողքին էր: Այն մեծ թիմին, որ մեզ հետ աշխատել է տարիներ շարունակ եւ օգնել»,- ասաց Անժելա Էլիբեգովան: Ապա հայտարարեց. «Մի փոքր այնքան էլ կանացի աշխատանք չենք անում ու հոգեբանորեն դժվար է, երբ մեզ ատում են մոտ 7 մլն ադրբեջանցի»: Շարունակելով խոսքը` նշեց «Սա ընդամենը մի նախագիծ է բազմաթիվ այն նախագծերից, որոնք հիմա իրագործում ենք: Եվ շարունակելու ենք աշխատել ավելի մեծ եռանդով ու ուժով»: Իսկ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ հավելեց. «Ինձ էլ ոչինչ չմնաց ավելացնելու, պարզապես, շնորհակալություն, որ վստահեցիք»:


Կանանց մեծարելու եւ շնորհավորելու էր եկել  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ, ով ուշագրավ առաջարկով հանդես եկավ. «Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Երբ որոշվեց, որ Ապրիլի 7-ը պետք է ճանաչվի համայն հայության կանանց գեղեցկության եւ մայրության տոն, բոլորս շատ ուրախացանք: Բայց, երբ վերականգնվեց մարտի 8-ը շատուշատ երեւանցիներ անվանեցին այն արդեն մեկամսյակ եւ այն հիմա շարունակվում է: Կարծում եմ`այսօր ժամանակն է կրճատում անցկացնել: Չէ, խոսքը ամսվա մասին չէ, այլ տառի, եկեք այսուհետ ոչ թե մեկամՍյակ, այլ մեկամյակ նշենք ու «Ս» տառը սղվի այդտեղից: Եվ մենք կընտելանանք նրան, որ ամեն օր պետք է տոն լինի մեր կանանց համար»:


Նշենք, որ իրենց կատարումներով մրցանակակիր հայուհիների օրն էլ ավելի տոնական դարձրեցին երգիչներ Արսեն Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Արտավազ Բայաթյանը, ինչպես նաեւ տարբեր պարային խմբեր:


Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում