ԿՈՆՉԻՏԱՆ ՈՒ ԱՐԱՄ MP3-Ը ԲԱՐԻՇԵ՞Լ ԵՆ
Արխիվ 12-16ԿՈՆՉԻՏԱՆ ՈՒ ԱՐԱՄ MP3-Ը ԲԱՐԻՇԵ՞Լ ԵՆ
Կարծես եվրատեսիլյան կրքերի պակաս չի զգացվում: Այս տարի նախաեվրատեսիլյան փուլն առավել թեժ է ու քննարկվող ու առավել թեժ կլինի հետեվրատեսիլյան փուլը, եթե հաղթի, օրինակ, ամենաքննարկվող մասնակիցը՝ Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը: Սակայն, չշտապենք եզրակացություններ անել, ու հետեւենք իրադարձությունների զարգացմանը:
Գրեթե մեկ շաբաթ հայ եւ միջազգային մամուլում թնդում էր Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի ու Կոնչիտայի միջեւ հասունացած կոնֆլիկտի մասին լուրերով: Դրան անդրադարձավ նույնիսկ ավստրիական մամուլը, որ պատերազմ է սկսվել Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ: Արամը հայ տղամարդուն բնորոշ է արտահայտվել ու Կոնչիտային «աննորմալ» եւ «մրցույթին անհամապատասխան անձ է» անվանել, ինչպես նաեւ խորհուրդ տվել հանգստանալ, մտածել եւ որոշել` կի՞ն է նա, թե՞ տղամարդ: Իսկ մորուքավոր Կոնչիտան էլ կոտրատվելով մեր Արամի համար, ասել է. «Կարծում եմ` դա նշանակում է, որ նա չի ցանկանում ամուսնանալ ինձ հետ: Ինձ թվում է` Արամն ուզում է, որ ես կին լինեմ: Բայց նշեմ նրա համար` կանացի կերպարն իմ բեմական կոչումն է, իսկ ազատ ժամանակ ես ալարկոտ տղամարդ եմ...»: Ու ցանկություն հայտնել, որ երջանիկ կլինի` խոսել Արամի հետ ու բացատրական աշխատանքներ տանել իր կերպարի վերաբերյալ:
Այսօր արդեն համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ Հայաստանի մասնակից Արամ MP3-ը զրուցում է Ավստրիան ներկայացնող անհասկանալի սեռի Կոնչիտա Վյուրստի հետ: Հավանաբար, կա՛մ իրականացել է Կոնչիտայի երազանքը եւ նա Արամի հետ բացատրական աշխատանքներ է տանում իր կերպարի վերաբերյալ, կա՛մ էլ մեր Արամն է հայ տղամարդուն բնորոշ բացատրական աշխատանքներ տանում Կոնչիտայի հետ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

