ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ
Արխիվ 12-16ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ
Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ շատերին է հայտնի, որ որոշների համար Սուրբ Գիրքը դարձել է գումար վաստակելու լավ միջոց: Ամեն ինչ շատ պարզ է եւ ինչպես միշտ բարոյականությունից զուրկ` բազմաթիվ զրոներով ստացվող գումարները դրսից, իսկ հոգեւոր ավերածությունները ներսից: Հերթական ապազգային շարժման գործողությունների` Հայ կրոնի հեղափոխության դեմ այսօր ակտիվ պայքար է մղում «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության նախագահ ՍԵՒԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ իր թիմակիցների հետ: Թե ինչ է իրենից ներկայացնում վերոնշյալ «հեղափոխությունը», «Իրավունքը» ճշտեց Ս. Աղաջանյանից.
-Այսպես իրեն կոչած Հայ կրոնի հեղափոխության նպատակն է առհասարակ հայ ազգի միջից իսպառ արմատախիլ անել քրիստոնեությունը` առաջին հերթին կաթողիկոսի պաշտոնանկությամբ: Սա քարոզում է արևմտյան այլասերված արժեհամակարգը՝ հերքելով Քրիստոնեությունը և Հայ Առաքելական Եկեղեցու դերը հայ ժողովրդի կայացման և գոյատևման գործընթացում: Ցանկանում եմ նշել, որ սա արևմտյան ուժերի կողմից ստեղծված կառույց է, որը նպատակ ունի խարխլել հազարամյակնների պատմություն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերը: Սրանք ներկայացնում եմ մեր Հայ Առաքելական եկեղեցուն, որպես թշնամի՝ հայ ազգի դեմ: Նրանք ներկայացնում են խեղաթյուրված դեպքեր, որի համար մեղադրում են Եկեղեցուն: Հայ կրոնի հեղափոխությունն իր գործունեությունն սկսել է 2000 թվին` Լոս Անջելեսից: Սրանք չունեն նպատակ, այլ ունեն հրահանգ, տրված իրենց վերևների կողմից։ Նրանց տերերը մի քանի կոպեկների հաշվին հաչեցնում իրենց շներին ու այդ ողորմելիների միջոցով հակահայկական քարոզ են կատարում: Մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն, որը կատարվում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Այսօր էլ Հայ Առաքելական Եկեղեցին չնայած այս ապազգային տարրերի խոչընդոտությանը, հայապահպանությունը համարելով որպես երկրի կայուն զարգացման հիմնասյուն, շարունակում է պայքարել հայոց անկախ պետականությունը վերակերտելու, սեփական արժեքային համակարգը վերականգնելու համար:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

