ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Ֆինլանդիայի Վանտա քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: 98 քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը իր գոտեմարտերը սկսել է 1/16-րդ փուլից, որտեղ 7:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով առավելության էր հասել խորվաթ ըմբիշի նկատմամբ: 1/4 եզրափակչում Արթուրը շարունակելով վստահ ելույթները 9:0 հաշվով առավելության հասնելով, պայքարից դուրս էր թողել գերմանացի ըմբիշին: Կիսաեզրափակչում Արթուրը հաղթեց դարձյալ 9:0 հաշվով, այս անգամ նորվեգացի Նիլսենին: Իսկ եզրափակչում աշխարհի փոխչեմպիոնը ուժերը չափեց եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

