«ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՒՅՍ ՄՆԱԼ

Արխիվ 12-16

«ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՒՅՍ ՄՆԱԼ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ շարունակվում է «Շանթ» հեռուստաընկերության դատն ընդդեմ  «Իրավունք» թերթի: Պատասխանող կողմի շահերը դատարանում ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Ապրիլի 4-ին տեղի ունեցած դատական նիստին  ներկա էին հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, պատասխանողի ներկայացուցիչներ Լեւոն Բաղդասարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Իրավունք» թերթի լրագրող Լիլիթ Եղիազարյանը:

Ապացույցների հետազոտման փուլում պատասխանող կողմը դատարանին ձայնասկավառակով ներկայացրեց հարցազրույցների ձայնագրությունները, որոնք էլ հիմնավորում էին լրագրողական բացարձակ պրոֆեսիոնալ աշխատանքը, դրանով իսկ ապացուցում, որ զրուցակիցներից եւ ոչ մեկի խոսքը չի խեղաթյուրվել: Բերված ապացույցներն, իհարկե, այդքան էլ ցանկալի չէին հայցվոր կողմի ներկայացուցչի համար, դրա մասին էր վկայում Վ. Գրիգորյանի շփոթահար պահվածքը, ինչի արդյունքում նույն բովանդակության հարցերը նրա կողմից կրկնվում էին տարբեր ձեւակերպումներվ: Ցավալի է, որ իրավաբանությունից քչից շատից գլուխ հանող անձը այն համոզման է, որ եթե աշխատակիցը չի բողոքում «Շանթ» հեռուստաընկերության դեմ եւ չի պահանջում իր աշխատավարձը, ապա տվյալ հեռուստատեսությունը պարտավորված չէ վճարել մարդկանց իրենց կատարած աշխատանքի դիմաց: Վ Գրիգորյանին մնում է հիշեցնել, որ մարդկությունը դեռ դարեր առաջ է դուրս եկել ստրկատիրան ու ֆեոդալական համակարգերից, 21-րդ դարում գոյություն ունի ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, որով էլ առաջնորդվում են օրենքի շրջանակներում գործող բոլոր կազմակերպությունները, սակայն «Շանթը» վերջիններիս շարքին դասել չենք կարող:

Հարցերի եւ տեսակետների միջոցով Վ. Գրիգորյանը փորձում էր ներքին համոզմունք ձեւավորել դատարանի մոտ, սակայն պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ստիպված եղավ հիշեցնել իր կոլեգային էթիկայի նորմերի մասին եւ թե ինչպիսի պահվածք պետք է դրսեւորվի դատարանում. «Հարգելի դատարան, կարծում եմ, որ պետք է պահվի էթիկայի նորմը, եւ եթե հայցվոր կողմի ներկայացուցիչը ցանկանում է կարծիք հայտնել, ապա պետք է նշի՝ գտնում եմ, կամ կարծում եմ բառերը, այլ ոչ թե այդ ամենը ներկայացնի, որպես հանրահայտ փաստ»: Շարունակելով խոսքը Լ. Բաղգասարյանը դիմեց հայցվորի ներկայացուցչին. «Ենթադրում եմ, որ նախագահող դատավորը դուք չեք: Կներեք, բայց նախագահողի փոխարեն դուք արդեն դիրքորոշում եք հայտնում»:

Փաստերի ներկայացման հետ կապված դատարանը խոսք տվեց նաեւ «Իրավունքի» հիմնադիրներից մեկին՝ Հայկ Բաբուխանյանին. «Հարգելի դատարան, կարծում եմ, որ մեր ընդդիմախոսն այդպես էլ չկողմնորոշվեց լրագրության հիմունքների մեջ, թեեւ երկար ժամանակ է ինչ շփվում ենք եւ կարելի էր տվյալ մասնագիտության վերաբերյալ ինչ-ինչ պատկերացումներ կազմել: Նախ նշեմ, որ երբ թերթը, ինչ-որ նյութ է տպագրում չպետք է ունենա ձայնային եւ տեսագրային ողջ նյութերն իր մոտ: Երբ հայցվոր կողմի ներկայացուցիչը նշում է, թե բերեք այս կամ այն անձի հետ ունեցած բոլոր խոսակցությունների ձայնագրությունը եւ ցույց տվեք դատարանին, դա շատ սխալ մոտեցում է, հարկ է նկատել, որ թերթը նման պարտականություններ չունի: «Իրավունքի» զրուցակիցներն ինչ-որ ասել են իրենց խոսքում բառ առ բառ հրապարակվել է թերթում, կարող եք համեմատել: Թերթի, լրատվամիջոցի բազմակողմանի եւ օբեկտիվ ներկայացման հարցը նշանակում է տվյալ դեպքում հարցազրույցը բառ առ բառ արտատպել է թերթում: Լսեցինք բոլորս, որ «Իրավունքի» զրուցակիցը նշում է, թե ինչպես է «Շանթը» իր իրավունքները ոտնահարվել, որի պատճառով է դիմել է դատարան, նա չի վախեցել այդ քայլին գնալուց, սակայն  տվյալ անձը   կորցնեց աշխատանքը, մինչդեռ նա հակամարտության մեջ է մտել «Շանթի» հետ եւ դրա պատճառով էլ  անգամ հարյուր դրամ չի ունեցել հաց գնելու համար: Այսինքն նա գնացել է մինչեւ վերջ: «Իրավունքի» զրուցակիցն  իր խոսքում անգամ նշել է, որ իրավունքների պահպանման համար մարդիկ պետք է պատառաքաղով ընկնեն իրավունքների ետեւից, այսինքն մարդուն ստիպել են դիմել այնպիսի պաշտպանության: Ըստ էության տվյալ անձը «Շանթ» հեռւստաընկերության հետ ունեցած վեճից հետո ստիպված էր լքել Հայաստանը: Թեւ նա վերականգնել է իր իրավունքները, սակայն կորցրել է հավատը իրավունքի վերաբերյալ»:

Ներկա գտնվելով դատարավության ողջ գործընթացին,  կարող ենք նշել, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ոչ միայն փչացնում է մարդկային ճակատագրեր եւ դրդում ՀՀ քաղաքացիներին հեռանալ երկրից կամ փոխել մասնագիտությունները, այլ նաեւ տոտալ հետապնդման քաղաքականություն է վարում «Իրավունք» թերթի նկատմամբ: Հարկ է նկատել, որ նման ցածր որակի գործելաոճի  «Իրավունք» թերթը բազմից է հանդիպել, սակայն բոլորն էլ դատապարտված են եղել  ձախողման:

Դատավորի հարցին՝ կողմերի միջեւ հաշտության հնարավորության վերաբերյալ, հայցվորի ներկայացուցիչը նշեց, թե հաշտություն  չի լինի, քանի որ պատասխանող կողմի նյութերը «Շանթի» համար հաճելի չեն, որին ի պատասխան Հայկ Բաբուխանյանը նշեց. «Մամուլը հաճույք պատճառելու համար չէ: Այն ազատ ԶԼՄ-ները, որոնք մենք ստեղծել ենք մեր երկրում ոչ մեկին հաճույք պատճառելու ֆունկցիա չեն իրականացնում: Մամուլի ֆունկցիան է բացահայտել հանրային կյանքում առկա ստվերոտ կողմերը եւ խոսել այդ մասին: Ի դեպ պետք է նշեմ, որ շատ տարօրինակ է հայցվոր կողմի ներկայացուցչի այն տեսակետը, թե որպեսզի մարդիկ ստանան իրենց վաստական գումարը պետք է պահանջ ներկայացնեն»:

Լսելով կողմերին եւ ուսումնասիրելով դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում