«ՄԻ ՓՈՔՐ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԲԱՅՑ...»
Արխիվ 12-16«ՄԻ ՓՈՔՐ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԲԱՅՑ...»
«Չէի սպասում, եւ ինձ համար անակնկալ էր, քանի որ ոչ մի նախապայման չկար դրա համար, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում գրեր»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլագիական ընկերության նախագահ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, այնուհետ հավելեց.
- Եթե տնտեսական վիճակը կտրուկ լիներ, կամ մեր պարտքերի վերադարձի խնդիր լիներ, կամ էլ դեմարշ աներ, որ մենք ինտեգրվում ենք, ոչ թե եվրոպային, այլ ՄՄ-ին: Պարզապես իր շրջապատը չաջակցեց նրա ռազմավարական նպատակներին, ասենք ՀՀԿ-ն, ՍԴ-ն եւ այլն: Ինչ խոսք նա տակտիկական մի փոքր պարտություն կրեց, բայց դա բավականին լուրջ խնդիր էր հետագա զարգացման համար: Մեր տնտեսությունը եթե չենթարկվի համաշխարային տնտեսական օրինաչափություններին, ապա անելիքներ չունենք հետագայում:
Իսկ, թե ի՞նչ ճանապարհով էր գնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ սոցոլոգի, հարցի պատասխանը կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա համարում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

