ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐՈՒՄ

Ակնհայտ է, որ կառավարության հրաժարականով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, կատարեց քայլ ձիով: ՍԴ-ի որոշումից եւ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, այլընտրանքաընդդիմադիր քառյակը ոչ միայն մնաց առանց գործի, այլ նաեւ սկսեց պառակտվել: Այս պայմաններում ի հայտ եկավ քառյակի կուսակցությունների գաղափարական սնանկությունը, քանի որ վերջիններս որեւէ առաջարկելու բան չունեին եւ չունեն, այլ նրանց գործունեությունն ուղղված էր ինչ-ինչ մարդկանց կամ գաղափարների դեմ: Նրանք չունեն առաջարկ, թե ինչպիսին պետք է լինի կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում, որպեսզի ապահովի ներկա ու ապագա թոշակառուների արժանավայել ծերությունը: Նրանք նաեւ չունեն այնպիսի կադրային առաջարկություններ, որոնք կապահովեին Հայաստանի տնտեսության թռիչքային աճ: Իհարկե քառյակը կարող էր առաջարկել նախկին նախարարներ եւ փոխնախարարներ, սակայն հնեց նույն քառյակի կուսակցություններում էլ հասկանում են, որ ավելի լավ է չհիշացնեն ԲՀԿ-ական, կամ դաշնակցական էլ չասած ՀՀՇ-ական տխրահռչակ պաշտոնյաների անունները

Այս տեսակետից այս օրերին քննարկվող նոր կոալիցիայի հարցը անիրական է թվում: Նախ նոր կոալիցիայի կարիք չունի ոչ ՀՀ նախագահը եւ ոչ էլ իշխող մեծամասնությունը: Բացի այդ, դժվար թե քառյակի վերջին շրջանի պահվածիքց հետո ՀՀԿ-ի քաղաքական թիմը ցանկություն ունենա կոալիցիա կազմել քառյակիստների հետ: Եվ երրորդ. քառյակը ինչպես արդեն նշեցինք, որեւէ կառուցողական առաջարկություն չունի:

Բացի այդ հենց քառյակի կուսակցությունները չեն ցանկանա մտնել իշխող կոալիցիայի մեջ, քանի որ պարզ հասկանում են, որ դեռեւս տնտեսության առումով մեկ երկու տարիներ բարդ է լինելու եւ շատ ավելի հարմար է հանդես գալ անպատասխանատու քննադատության դիրքերից, քան ծանր պատասխանատվություն ստանձնել ու դառնալ քննադատության թիրախ: ԲՀԿ-ի ու դաշնակցության պարագայում կա նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գործոնը: Վերջերս ակտիվացած ամենաերիտասրարդ թոշակառուն, թեեւ այս փուլում կարծես թե կրկին անգամ հաջողության չհասավ եւ տանուլ տվեց հերթական շախմատային պարտիան, սակայն հեշտ ու հանգիստ հանձնվողներից չէ: Հասկանալի է, որ Ռ. Քոչարյանը փորձելու է իր քաղաքական հենարանը հանդիսացող ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջոցով ռեվանշ վերցնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում եւ ձեւավորել մեծամասնություն: Իսկ այդ խնդիրը լուծելու համար նա ոչ անձամբ ոչ էլ իր քաղաքական հենարանների միջոցով չի կարող դառնալ իշխանական կոալիցիայի մաս: Հակառակ դեպքում, նա ներկայումս ստիպված է լինելու կիսել պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, իսկ ապագայում կրկին անգամ փորձելուց հետո եւ անգամ հաջողության հասնելու պայամններում կիսել իշխանությունը ՀՀԿ-ի հետ:

Ամփոփելով նշենք, որ ամենայն հավանականությամբ որեւէ նոր կոալիցիա այս անգամ էլ չի ձեւավորվի եւ կունենանք խորհրդարանում նույն դասավորվածությունը` ինչ այսօր: Այլ բան է, որ նոր ձեւավորվող կառավարությունը կլինի որակապես այլ մակարդակի, քանի որ եթե նախորդը ղեկավարում էր ֆինանսաբանկային մտածելակերպ ունեցող Տիգրան Սարգսյանը, որը լուծում էր եւ արեւմուտքին եւ ՌԴ-ի հետ լավ լինելու տարբերակը, ապա նոր կառավարության առջեւ հստակ խնդիր է դրվելու ՀՀ-ի եվրասիական միության մեջ ներգրավումը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում