5 ՏՈԿՈՍ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ C-Ն ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈ

Արխիվ 12-16

5 ՏՈԿՈՍ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ C-Ն ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում հեպատիտ C-ով հիվանդների թվի աճ է նկատվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի Հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը: «Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին: Պատճառն այն է, որ ներկայումս չկա պատվաստանյութ, իսկ դրա պատճառն այն է, որ հայտնաբերելիությունը բավականին ակտիվացել է, պատճառն այն է, որ փոխանցման ուղիներից մեկը՝ ներերակային թմրանյութների օգտագործումն, ամբողջ աշխարհում վերելք է ապրում: Դա կարելի է բացատրել տարբեր պատճառներով, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ չկա պատվաստանյութ հեպատիտ C-ի դեմ»,- ասաց վարակաբանը: Վարակաբանի հաղորդմամբ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, հեպատիտ C-ի խոցելի խմբի մեջ մտնում են օնկոլոգիական հիվանդություններով (ուռուցքով),  հեմոդիալիզով հիվանդները. «Խոցելի խմբի մեջ են մտնում, ցավոք, նաև բուժաշխատողները, հատկապես՝ լաբորատոր ծառայության աշխատակիցները, ինչպես նաև՝ ներերակային թմրանյութեր օգտագործող մարդիկ: Համասեռամոլները ևս խոցելի խմբերի շարքին են դասվում: Իհարկե, կան նաև խոցելի խմբերի մեջ մտնող այլ մարդիկ ևս, բայց հիմնականը նշվածներն են»: Խոսելով վարակի փոխանցման ուղիներից` Հասմիկ Ղազինյանն ասաց, որ այն փոխանցվում է հիմնականում վարակված արյան միջոցով. «Քանի որ հեպատիտ C-ն համարվում է արյունային ինֆեկցիա, փոխանցման ուղիները հիմնականում բժշկական գործիքների միջոցով են, սկսած ստոմատոլոգիական միջոցներից, գինեկոլոգիական գործիքները, վիրաբուժական գործիքները, կոսմետոլոգիական գործիքները, արյան փոխներարկումը»: Ըստ նրա` 5 տոկոս դեպքերում վարակը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով, 5 տոկոսի դեպքում էլ՝ մորից անցնել երեխային: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով վարակաբանը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է խուսափել նշված ուղիներից. «Ցանկացած կոսմետոլոգիական սրահներ չգնալ, սեռական ճանապարհով չվարակվելու համար խուսափել պատահական սեռական կապերից, կամ պատահական կապերն անպայման լինեն պաշտպանված, և նույնիսկ խոզանակների օգտագործման դեպքում է պետք շատ զգույշ լինել. դրանք ևս պետք է լինեն ապահովված»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում