Միջազգային խորհրդատուն մայրաքաղաքի ուղևորատրանսպորտի հետազոտությունների արդյունքների մասին

Արխիվ 12-16

Միջազգային խորհրդատուն  մայրաքաղաքի ուղևորատրանսպորտի հետազոտությունների արդյունքների մասին

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հանձնաժողովի մինչ օրս կատարած աշխատանքները նշել է, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով դեկտեմբեր ամսվա ընթացքում միջազգային խորհրդատուի կողմից կատարվել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն իսկ պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից:

Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն մանրամասն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա և տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքերում ներգրավել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են բոլոր շահագործվող թվով 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ նշվել է, որ մեկ տարվա միջինացված կտրվածքով մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որ քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում,Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի գազով աշխատող միկորավտոբուսների դեպքում այն  կազմել է 207.2, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների համար՝ 196.2 և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների դեպքում 252.3 ՀՀ դրամ:

Նշվել է նաև, որ զուգահեռ կատարվել է տրանսպորտային ոլորտում տրմադրվող ծառայությունների վերաբերյալ հարցումների տեսքով հետազոտություններ նաև տնային տնտեսություններում:

«Երևանի բնակիչները կարևորում են որակյալ և հարմարվետ տրասնպորտ ունենալը: Այդ է պատճառը, որ ուսումնասիրությունների ընթացքում նշվել են հենց նմանատիպ չափանիշներ»,-նշել է Սերժի Տիոն:

Ուսումնասիրության արդյունքների ներկայացումից հետո հանձնաժողովի անդամները իրենց հուզող հարցերն են ուղղել, ինչպես նաև ներկայացրել են իրենց մոտեցումները: Հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել խորհրդատուին՝ կատարած աշխատանքի համար, ու նաև հավելել է, որ այդուամենայնիվ անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորին նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը.  «Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ, մենք պետք է  քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Անշուշտ, շնորհակալ ենք միջազգային խորհրդատուին՝ իսկապես կարևոր և ծավալուն աշխատանք կատարելու համար, բայցև պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորին նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հանձնաժողովի նախագահը հատկանշել է, որ արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամները կարող են 15-օրյա ժամկետում ներկայացնել իրենց առաջարկները ծախսերի օպտիմալացման, չափորոշիչների վերանայման և հասարակության խոցելի խմբերի համար նախատեսվող արտոնությունների մեխանիզմների մշակման ուղղությամբ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում