Ուղիղ կապ. «ԵԹԵ ԱՄԵՆ ՄԻ ՀԱՅ ԵՐԿՈՒ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԻ, ԱՊԱ ՆՈՐ ՀԱԼԵՊ ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ»

Արխիվ 12-16

Ուղիղ կապ. «ԵԹԵ ԱՄԵՆ ՄԻ ՀԱՅ ԵՐԿՈՒ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԻ, ԱՊԱ ՆՈՐ ՀԱԼԵՊ ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ»

 

Օրերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մեկ ժամ ուղիղ հեռախոսակապ ձեւաչափով պատասխանեց թերթի ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով մի շարք հուզող հարցերի պատասխաններ:


«ԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ՄԵՐՈՆՔ ԱՅԴ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԳՆԵՆ Ե՛Վ ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ , Ե՛Վ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ»


-Որքանով ինձ հայտնի է կառավարությունը ամեն ամիս պետբյուջեից գումարներ է հատկացնում սիրիահայերին: Ուզում եմ իմանալ ինչպե՞ս են տնօրինվում այդ գումարները եւ արդեն Հայաստան եկած սիրիահայերը օգտվո՞ւմ են դրանից: (ք. Երեւան, Անահիտ Զուռնաչյան)

- Ձեզ հասած տեղեկատվությունը ճիշտ չէ, որովհետեւ ՀՀ կառավարությունը ամեն ամիս սիրիահայերին գումարներ չի տրամադրում: Մենք մի քանի անգամ պետական բյուջեից գումարներ ենք հատկացրել Դամասկոսում ՀՀ դեսպանին, որը շատ արագ դեսպանին կից խմբի միջոցով, որի կազմում եկեղեցիների ներկայացուցիչներ են, բարեգործական կազմակերպությունների, դպրոցների տնօրեններ,  որոշում են կայացրել եւ այդ գումարները հատկացրել դպրոցներում ուսուցիչների վարձատրությանը: Սիրիական պետությունը այսօր չի կարողնաում մեր 156 դպրոցի ուսուցիչներին ֆինանսավորել եւ դրա համար նրանք նյութական մեծ օժանդակության կարիք են զգում: Ինչ վերաբերում է Հայոց պետության օգնությանը սիրիահայերին, որոնք այսօր Հայաստանում են, ապա պետական բյուջեի միջոցները կրթության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, տարածքային կառավարման…ընդհանրապես, բոլոր ուղղություններով, որտեղ պետական բյուջեն ՀՀ քաղաքացիների համար ծրագրեր է անում, այդ ծրագրերի մեջ ներառում է նաեւ սիրիահայերին, որոնց համար առավել արտոնյալ է որոշակի ծառայություններ: Օրինակ, պոլիկլինիկ ծառայությունը, վիրահատությունը, բժշկական օգնությունը, կրթությունը անվճար է, այսինքն`դրանք պետական բյուջեն համապատասխան նախարարության խողովակով ֆինանասավորում է, բայց ոչ թե առանձին հատկացում է կատարում այս կամ այն նախարարությանը, որ այդ գումարները բաժանվեն սիրիահայերին: Նման բան չկա, դրանք ինչ-որ մի լրատվական աղբյուր տարածեց, հետո լռեց: Լավ կլինի անպայման ճշտեն ու հետո դրանց մասին խոսեն: Ի դեպ, ունենք Նոր Հալեպ ծրագիրը, որը կոչված է մեր հայրենակիցների բնակարանաշինարարությունը կարգավորելուն: Մենք կոչ ենք անում, որ եթե ամեն մի հայ երկու դոլար հատկացնի, ապա այդ ծրագիրը իրականություն կդառնա: Կուզենայի, որ մերոնք այդ նվիրատվություններով օգնեն ե՛ւ քեսաբահայությանը , ե՛ւ սիրիահայությանը:


«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑԻՆ»


- Տիկին Հակոբյան, վերջերս պատգամավորների խումբ էր մեկնել Քեսաբ, ինչքանո՞վ եք ճիշտ համարում, որ ձեզ հետ չէին համաձայնեցրել: (ք. Երեւան, տիկին Աստղիկ)

- Մեր երկրում օրենսդիր եւ գործադիր իշխանությունը իրարից անջատված է: Օրենսդիր մարմինը գործում է իր լիազորությունների շրջանակում, գործադիրը` իր: Ուրախ եմ, որ մեր երիտասարդ պատգամավորները նման որոշում կայացրեցին, սակայն պարոն Ֆարմանյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը- Հ. Ս.) ինձ զանգահարեց մեկնելուց առաջ եւ նաեւ վերադառնալուց հետո էլ մենք միջգերատեսչական հանձնաժողովի նիստ հրավիրեցինք, որին մասնակցում էր հանրապետության բոլոր նախարարությունների փոխնախարարները, որը ստեղծված է ՀՀ նախագահի հանձնարարությամբ վարչապետի կողմից: Մենք լսեցինք նրանց, քննարկեցինք հարցերը եւ որոշակի քայլեր առանձնացրեցինք, որոնք պետք է իրականացնենք: Եվ ամեն օր, երբ պատգամավորական խումբը գտնվում էին Լաթաքիայում, Դամասկոսում մենք կապի մեջ էինք նրանց հետ: Այնպես որ, շատ ակտիվ, մարդկայնորեն եւ բարեկամաբար համագործակցում ենք մեր պատգամավորների հետ:


ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ


- Տեսնում ենք, որ սփյուռքի նախարարությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, ինձ հետաքրքրում է, թե որքանո՞վ են դրանք նպաստում հայրենադարձությանը եւ կա՞ն Հայաստանում հայրենադարձներ: (ք. Երեւան, իրավաբան Կարեն Սահակյան)

- Մեր ծրագրերը երեք նպատակ ունեն. առաջինը, որ նպաստենք հայապահպանությանը մեր բոլոր հայկական կառույցների հետ միասին, որ սփյուռքում ապրող հայը հպարտ հայ մեծանա: Եվ մեր բոլոր ծրագրերի հիմքը այն է, որ նրանք գան, հայրենիքը տեսնեն, հայրենի հողի վրա ոտք դնեն, զգան ուժը, ոգեւորվեն, իրենց տեսական գիտելիքները հայրենիքի մասին դառնա իրական եւ դա մեզ հաջողվում է, որովհետեւ տարեկան մոտ 5 հազար մարդ մասնակցում է մեր ծրագրերին եւ չեմ կարող ասել, որ որեւէ մեկը այդ հինգ հազարից հեռանում է տխուր, չոգեւորված կամ հեռանում է մեզնից դժգոհ: Բոլորն ակտիվ, ոգեւորված գնում են, իհարկե, լինում են մարդիկ, որոնք չեն մասնակցում մեր ծրագրերին, տեղյակ չեն ու կարող են քննադատել, խոսել: Բայց ես շատ ուրախ եմ, որ մասնակիցները չեն քննադատում եւ դա շատ կարեւոր է: Երկրորդ ծրագիրը ներուժն է, թե ինչ անենք, որպեսզի սփյուռքի կարեւոր ուժերը վեր հանենք եւ օգտագործենք հայրենիքի զարգացման համար: Սա միգուցե տեսական է հնչում, բայց մի օրինակ բերեմ. ունենք Հրայր Հովակիմյան բժիշկ, որը 1992 թվականին եկավ եւ Հայաստանում ստեղծեց սրտաբանական ինստիտուտ: Այսօր եթե մեկը սրտի տագնապ է ունենում, չի վախենում իր կյանքի համար, որովհետեւ գիտի կա այդ հզոր կենտրոնը, որտեղ կարող է վիրահատվել: Այսինքն` մենք նրանց կարողությունները, հնարավորություններտը, ներուժն ենք օգտագործում հայրենիքը զարգացնելու համար: Անպայման նյութականը չէ, այսօր գիտելիքի դար է եւ այն պետք է կարողանանք օգտագործել: Ու դրան է նվիրված մեր 51 համահայկական մասնագիտական համաժողովները: Մենք համաժողովներ ենք հրավիրում Հայաստանում, որպեսզի տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց կապենք իրար հետ եւ նրանք փորձեն իրար փոխանցել գիտելիքներ, նաեւ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Եվ վերջապես երրորդ ծրագիրը հայրենադարձությանը նպաստելն է:Բնական է, այն բոլոր ծրագրերը, որ մենք անում ենք, դրանով նաեւ հայրենադարձությանն ենք խթանում եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ սիրիահայերից բացի, հազարավոր մարդիկ եկել, հաստատվել են հայրենիքում ու այսօր գործ են դրել, ապրում են, ստեղծագործում են, իրենց երեխաների ապագան ավելի պաշտպանված են տեսնում Հայաստանում, քան ազատականացված շատուշատ երկրներում: Եվ մենք նրանց հետ պարբերաբար հանդիպում ենք, նրանց խնդիրներին, որոնք առաջանում են, փորձում ենք լուծումներ գտնել ու մենք ուրախ ենք, որ ունենք հայրենադարձության դեպքեր:


«ԽԵՂԱԹՅՈՒՐՎՈՒՄ Է ԱՅՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՃԻՇՏ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՉԻ ՎԵՐՑՎՈՒՄ»


- Ձեր ակտիվությունը ակնհայտ է թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությունում: Ձեր ժամանակը հերիքո՞ւմ է, թե՞` ոչ եւ ինչպե՞ս եք հասցնում այդ ամենը ծանր աշխատանքին զուգահեռ: (ուսանողուհի Ռուզաննա Մարգարյան)

- Այն, ինչ այսօր ինձ չի բավարարում, ժամանակն է: Իրոք, ժամանակը շատ կարեւոր է ճիշտ օգտագործել, ճիշտ պլանավորել, որպեսզի հասցնես ամեն ինչ: Դուք առիթ եք ունենում տեսնել հայկական հեռուստաընկերությունների հաղորդումները կամ թերթերի հրապարակումները, բայց ուզում եմ ասել, որ ես ունեմ նաեւ մի շատ «գաղտնի» թերթերի տարածք` 200-ից ավելի սփյուռքյան թերթերը: Եվ նրանցից ամեն օր, գոնե 5-7-ը, ինձ զանգահարում են, հարցեր են ուղղում, պահանջներ դնում:  Եվ դա, իհարկե, հաճույք է, որովհետեւ եթե մարդիկ ուղիղ են աշխատում, տեղեկությունները ստանում են ճշգրիտ եւ օբյեկտիվ, չեմ կարծում, որ կարող են խեղաթյուրել իրողությունը: Խեղաթյուրվում է այն լրատվությունը, որը ճիշտ աղբյուրից չի վերցվում: Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ինչ ասեմ… շատ եմ սիրում իմ երկիրը, իմ պետությունը, իմ ազգը, իմ ժողովուրդը եւ դրա համար, եթե ունեմ փորձ, գիտելիք կամ անցած ճանփա, փորձում եմ նվիրել այն ամենին, ինչը կոչվում է հայրենիք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ. Գ.- Մեր ընթերցողների մնացյալ հարցերին եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տված պատասխաններին ծանոթացե՛ք հետեւյալ հղումով`

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=15051:2012-04-04-19-36-17&catid=48:handipum&Itemid=114

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում