ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՄԵԾ ՀԱՎԱՔ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՄԵԾ ՀԱՎԱՔ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ այսօր եւ վաղը Բրյուսելում կմասնակցի Ցեղասպանության տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ քննարկման, որին մասնակցելու են հոգեւոր կառույցները, դեսպանները: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց տիկին նախարարը. «Մենք ներկայացնելու ենք , թե Հայոց պետությունը ինչ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված եւ ինչ ենք ակնկալում իրենցից: Եվ իրենք էլ հաղորդումներով պետք է հանդես գան եւ ներկայացնեն, թե յուրաքանչյուր երկիր կոնկրետ ինչ գործունեություն է ծավալել այս ուղղությամբ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

