«ՏՐՈՒԲԱԴՈՒՐԸ» ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ Է
Արխիվ 12-16«ՏՐՈՒԲԱԴՈՒՐԸ» ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ Է
Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի պրեմիերան: Առաջին անգամ այն բեմադրել է անվանի բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Նորայր Սարգսյանը(1989թ.): Ներկայացումը թատրոնի խաղացանկում ամենաերկարակյաց բեմադրություններից մեկն է եղել՝ գրեթե 6 տարի: 2000 թվականին հիշյալ ներկայացումը վերականգնել է ռեժիսորի դուստրը՝ Մարինա Սարգսյանը: Սակայն, 4 տարի առաջ ինչ-ինչ պատճառներով ներկայացումը հանվեց խաղացանկից:
ԻՆչեւէ, դա արդեն հոգ չէ, քանի որ ապրիլի 3-ից Վերդիի «Տրուբադուրը» կրկին Օպերային թատրոնի խաղացանկում է: «Իրավունքի» հետ զրույցում ներկայացման այժմյան բեմադրիչ ՄԱՐԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Երբ 2000 թվականին այս ներկայացումը վերականգնեցի, այդ ժամանակ աշխատում էինք Օհան Դուրյանի հետ, բավականին երկար տարիներ ներկայացումը մնաց խաղացանկում: Հետո, ներկայացման դեկորները, հագուստները սկսեց հնանալ եւ այդ պատճառներով մոտ 4 տարի ներկայացումը դադար առավ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ. Գ.- Մ. Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներում:

