ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՄԱՐԶԻԿ Է ՊԱՏՐԱՍՏ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Արխիվ 12-16

ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՄԱՐԶԻԿ Է ՊԱՏՐԱՍՏ ՄԵԴԱԼՆԵՐԻ


Ապրիլի 23-ից 28-ը Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Թե ինչպես է թիմը պատրաստվել առաջնությանը եւ ինչ կազմով է մասնակցելու ՙԻրավունքը՚ պարզեց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ:


-Առաջիկայում թիմը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը, ի՞նչ ակնկալիքներ կան: Ի՞նչ կազմով է թիմը ներկայանալու:
- Թիմից, այս պահի դրությամբ, երկու հոգի են լիարժեք պատրաստ մրցումների` Դավթյան Հովհաննեսը եւ Չափարյան Անդրանիկը, որոնցից ես մեդալների ակնկալիք ունեմ: Չնայած, ես կուզեի ավելի մեծ թվով մասնակիցներ ունենայինք, հատկապես, որ մեր մարզաձեւը թույլ է տալիս ամեն քաշային կարգից երկու մասնակից ունենալ:

Բայց մրցումները ցույց տվեցին, որ այս երկու մարզիկներն են քիչ թե շատ պատրաստ են մեդալների համար պայքարելու:
- Իսկ ի՞նչ ընթացք է ունեցել նախապատրաստական փուլը:
- Անցած տարվա դեկտեմբեր ամսից ենք նախապատրաստական աշխատանքները սկսել, ֆիզիկական պատրաստվածության ուսումնամարզական հավաք ենք անցկացրել Աբովյանում: Որից հետո Հովհաննես Դավթյանն Ավստրիայում ուսումնամարզական հավաքի է մասնակցել: Այնուհետեւ մասնակցել ենք Եվրոպայի բաց միջազգային մրցաշարի. Դավթյանը 3-րդ տեղն է գրավել, իսկ Չափարյանը` 7-րդ: Ուսումնամարզական հավաք ենք անցկացրել նաեւ Գորիում, երիտասարդական հավաքականի հետ: Դրանից բացի, թիմը եւս մեկ ուսումնամարզական հավաք է անցկացրել, իսկ Անդրանիկն ու Հովհաննեսը առանձին մասնակցել են նաեւ միջազգային ուսումնամարզական հավաքի` Չեխիայում: Երկու գրան-պրի մրցաշար եղավ եւ այդ մրցաշարերի արդյունքների հիման վրա պարզ դարձավ, թե որ մարզիկներն են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու:
- Խոշոր մրցաշարերից առաջ միջազգային տարբեր մրցաշարերում Ձեր սաների մասնակցությունը ի՞նչ նպատակ է հետապնդել եւ ի՞նչ արդյունք է տվել:
- Հիմա թիմում մեծ մասը երիտասարդական հավաքականից նոր տեղափոխված տղաներ են, եւ գլխավոր նպատակը եղել է մրցակցային փորձ ձեռք բերելը: Եվրոպայի առաջնությունից առաջ եւս մեկ ուսումնամարզական հավաք պետք է անցկացնենք, սակայն դեռ պարզ չէ, թե` որտեղ: Նախատեսել էինք անցկացնել Մոսկվայում, բայց դեռ պարզ չէ Մոսկվայում, թե այստեղ կանցկացնենք: Այս մի քանի օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում