ԻՆՉՊԵՍ ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԴԱՍԱԿԱՆՈՎ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ՔՅԱԲԱԲԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈԽԱՐԻՆԵԼ ԴԱՍԱԿԱՆՈՎ


Այս օրերին բոլորը քննարկում են, թե ով կլինի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, եւ ում բաժին կհասնի կռվախնձոր դարձած ՙհամեղ պատառը՚: Եվ, մինչ առաջադրված գրեթե ինը թեկնածուները փորձում են ավելի լավն ու խոստումնալից ներկայանալ, հարց է առաջանում` ընդհանրապես, հայ հասարակությանն անհրաժեշտ է օպերային կամ դասական արվեստը: Եթե ՙաստղիկների՚ լեցուն դահլիճների` հակառակ այդ համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճներում: Դասական համերգ գնացողների մի մասն էլ` գնում են, որպեսզի իրենց էլ համարեն էլիտա ու ձեռքի հետ էլ ՙհոգան՚ իրենց վարկանիշը բարձրացնելու մասին: Արդյունքում, ՙզոհաբերելով՚ իրենց` համերգից կես ժամ անց ննջելով, հորանջելով հետեւում ժամացույցի սլաքներին ու հայացքով օգնում, որ սլաքները հնարավորինս արագ առաջ գնան: Դրան զուգահեռ` մտքում էլ հայհոյում, թե այս ապուշ համերգը ե±րբ պիտի ավարտվի... Ավարտվելուց էլ, դասամիջոցի զանգը լսած ծույլ աշակերտի նման ուրախացած դեմքով ծափահարում են, թե. ՙԻնչ լավ է, հազիվ պրծանք...՚: Այնուամենայնիվ, ի±նչ անել, որ հայ հասարակությունը դասական ու օպերային արվեստի պահանջ ունենա:
Երաժշտագետ, կոմիտասագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ - Դա բարդ հարց է, այսինքն` մեկ հասցեատեր չունի, դա համալիր կրթական դաստիարակչական պրոցես է: Մեր հասարակության մեջ, առհասարակ մարդու մշակութային դաստիարակությունն այսօր ունի լուրջ բացեր: Դա մեկ օրում եւ մեկ հաստատության լուծելիք հարց չէ, այլ մանկապարտեզից, դպրոցից, ընտանիքից է գալիս` կրթական ծրագրեր, դասական գրականություն, դասական կերպարվեստ, այդ բոլորը համալիր է: Երբ կարողանանք դա քիչ թե շատ կարգի բերել, ապա կունենանք նաեւ դաստիարակված ունկնդիր: Կրթական դաստիարակչական համակարագում արդյուքնները միշտ ուշ, բայց ավելի կայուն են լինում: Եթե մենք սկսենք այսօր,  արդյունքը կունենանք 20-30 տարի անց, բայց այդ կայուն որակը կտեւի տասնամյակներ: Այնպես որ, ուղղակի պետք է սկսել:
Կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ - Օպերային արվեստը հասարակության մեջ արդեն մտած էր, պետք է մտածենք, թե ինչպես վերականգնենք: Պարզապես, պետք է դա առաջին հերթին սկսենք դպրոցից` առաջին դասարանից ու մանկապարտեզից: Մշակույթը պետք է զարգացնել, որ օպերային արվեստը նորից մտնի հասարակություն, դա դաստիարակություն է,  մտածողություն: Ինչո±ւ իմ թոռնիկը գնում է դասական համերգի ու հիացած նայում է, ի±նչ է դա. դաստիարակություն: Դրա համար երեխաները դպրոցում պետք է ունենան նորմալ երգի ուսուցիչ, այլ ոչ թե ֆիզկուլտուրայի ուսուցիչը դառնա` երգի: Դա հասարակության զարգացման ձեւերից մեկն է, եթե որեւէ մեկը մշակույթին նայի մատների արանքով, նշանակում է օպերային թատրոնին նայում է որպես ինչ-որ օտար մարմին: Ով էլ լինի կամ չլինի օպերային թատրոնի տնօրենը, կարեւոր է, որ լինի այն մարդը, որը կնպաստի օպերային երաժշտության զարգացմանը, հնարավորություն լինի, որ որեւէ նոր օպերա գրվի: Օպերային թատրոնն ի±նչ կապ ունի, պետք է մտածել: Եթե մարդ քաղցկեղով հիվանդ է, չեն բուժում նրա մատը... Հիմքից է պետք ամեն ինչ անել:

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում