ՙՆՐԱ ՀՈՒՄՈՐՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԷՐ, ՈՐ ԴԻՄԱՑԻՆԸ ԾԻԾԱՂԻՑ ՈՒՇԱԹԱՓ ԷՐ ԼԻՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՆՐԱ ՀՈՒՄՈՐՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԷՐ,
ՈՐ ԴԻՄԱՑԻՆԸ ԾԻԾԱՂԻՑ ՈՒՇԱԹԱՓ ԷՐ ԼԻՆՈՒՄ՚


Այս տարի ապրիլի 1-ին իր ծննդյան 84-ամյակը կբոլորեր մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Տարիներ առաջ ՙԻրավունքի՚ հետ զրույցում Խորեն Աբրահամյանի քույրը` ՋԵՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, պատմում էր, որ եղբոր ծնվելիս նա երեք ու կես տարեկան է եղել, բայց հիշում է. ՙԱռավոտյան, երբ Խորիկը ծնվեց, ես կողքի սենյակից լսեցի, որ ինչ-որ մեկը գոռաց` տղա է: Երբ հորեղբայրս բոլորին տեղյակ է պահել այդ մասին, չեն հավատացել, կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է անում... Խորիկը, իրոք, անսահման հումոր ուներ, նա հումոր անելիս չէր ծիծաղում, բայց նրա հումորն այնքան շատ էր, որ դիմացինը ծիծաղից ուշաթափ էր լինում՚:
Իսկ դերասանի դստեր` դերասանուհի ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հուշերում ապրիլի 1-ը վերածվել է աստղային երեկոյի. ՙԱյդ օրը արվեստի աշխարհի մարդիկ մեր տանն էին լինում: Սովորաբար ապրիլի 1-ին նա մեզ հասցնում էր խաբել ոչ թե դաժանորեն, ինչպես հիմա են անում, այլ շատ համով ու թեթեւ ստով: Ես էլ միամիտ հավատում էի ու անմիջապես արձագանքում. ՙՎա¯յ, պապա...՚: Բայց հետո անմիջապես ծիծաղում էր, ու հասկանում էի, որ ապրիլմեկյան կատակ էր: Նրա ամեն օրն անցնում էր հումորով: Տղաներս մի օր բարկացրել էին, հայրս զանգեց, ասացի, որ նրանք ինձ չեն լսում, ասաց` լավ, հիմա կգամ: Երբ եկավ, ես սենյակից դուրս եկա: Հետո տղաս` Խորենը, պատմում է. ՙՎախից տեղս չորացել էի, երկար նայեց, ասաց` մոտ արի: Մի քիչ գնացի, ասաց` էլի արի: Ես կարծեցի, թե կապտակի: Ասաց` չէ, չէ, մի քիչ էլ արի, ու, մոտենալով ականջիս, ասաց. ՙԽաղաքարտերը բեր, մի հատ ՙբլոտ՚ խաղանք...՚: Ծիծաղելի է, բայց դա իր մեջ դաստիարակչական բան ուներ: Վերջին հարցազրույցներից մեկում ասաց. ՙԵս հավատում եմ, որ հայ ժողովուրդը լավ է ապրելու: Մենք հին քրիստոնյա ազգ ենք ու դրանով էլ միշտ պահել ենք մեզ ու բարոյականությունը՚: Ճիշտ է, հիմա շատ բաներ են փոխվել, բայց նա այսպիսի կոչ արեց. ՙՀավատացեք, լավ է լինելու, Հայաստանը ծաղկելու է...՚: Նման դեպքերում ազդվում էր, երբ հայ մարդիկ միմյանց դեմ էին դուրս գալիս՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում