ՄԻ ԷՋ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻՑ

Արխիվ 12-16

ՄԻ ԷՋ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻՑ


Ինչ որ ձայն եմ լսում հանկարծ
Իմ պապոնց տան կողմից...
Սարերն ասես շուրջս նստած
Ավագներն են տոհմիս...
ՙՀամոն է գրել, մեր Համո Սահյանը,- արտասանում է ոգեւորությամբ, հետո ինձ է դիմում,- ՙմեր տունը նաեւ իր ՙպապոնց տունն՚ էր համարում: Երբ ամառները Սիսիան էր գալիս, իր ծննդավայր Լոռիից հետո պիտի անպայման մի քանի օրով Շաղատ մտներ, հյուրընկալվեր մեր օջախում, հորս հետ ժամերով զրույցի բռնվեր, միասին ոտի տակ տային հանդ ու այգի, գյուղացոնց հալ ու քեֆը հարցներ... Համոն ուրիշ մարդ էր, բնության պես իմաստուն ու խորախորհուրդ մարդ էր,- մի պահ լռում է, խոհերի մեջ սուզվում, հետո խոսքը շարունակում է:
-Շատ էր մեր գյուղի ու մեր տան հետ կապված, հատկապես հորս հետ: Մեր Բնաշխարհն էլ նրա մեծագույն սերն էր: Մինչեւ կյանքի վերջ այդ սիրով այրվեց... Ինքը գնաց, սերը իր բանաստեղծական աշխարհում ու մեր հոգում մնաց՚,- հետո նորից մենախոսեց` ասես ինքն իր հետ, ինձ մոռացած: ՙԵս չասեմ, դուք էլ ինձնից լավ գիտեք, որ նրա համարյա բոլոր բանաստեղծությունները բնությունից են ծնվել, բնությունը մի տեսակ նրա բոլոր գործերի համահեղինակն է: Համոն սարերի ծաղիկների թերթիկներից, ծառերի տերեւներից, ժայռ ու քարափից, Որոտանի զրնգոցներից էր իր պոեզիայի պատկերները պեղում,- սթափվեց, նորից ինձ դարձավ, - հապա լսիր.
Երկնքի մեջ քարափներն են հորանջում,
Եվ աստղերն են ձորերն ի վեր ղողանջում...՚:
Սյունիքի հին, բայց գեղանորոգ Շաղատ ոստան էի գնացել հատուկ նպատակով: Գիտեի, որ Համո Սահյանը հաճախ էր եղել այս շենում Սերգեյ (Ստեփան) եւ Գագիկ Խաչատրյանների օջախում: Մեծ բանաստեղծը շատ կապված է եղել նրանց գերդաստանին, մեկ-մեկ էլ Սերո Խանզադյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Կոմկուսի Սիսիանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար (այժմ` բանասիրական գիտությունների դոկտոր, ՙՀամո Սահյան՚ մշակույթի կենտրոնի տնօրեն) Շչորս Դավթյանի հետ են գյուղ այցելել: Եվ ահա, կլանված լսում էի շաղատցի երեւելի գիտնական, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գագիկ Խաչատրյանի ՙգրականագիտական՚ իմաստավորումները, որոնցից անսահման սեր էր ճառագում Համո Սահյան մարդու եւ նրա անկրկնելի պոեզիայի հանդեպ: Հայրը` Ստեփան Խաչատրյանը, հայտնի մարդ է Սյունյաց աշխարհում: 27 տարի ղեկավարել է Շաղատի կոլտնտեսությունը: Հետո կուսշրջկոմի հրահանգչի որդին` Գագիկն է հորը փոխարինել կոլտնտեսության նախագահի պաշտոնում... 85-ի սահմանն անցած հայրը իբրեւ արձագանք միջամտեց. ՙՏղաներս` Գագիկը, Սամվելը, Համոյին շատ էին սիրում… Համոն ուրիշ մարդ էր, Համոն մեծատառով Մարդ էր. իմ ու Համոյի լուսանկարը բեր, մեր հյուրը տեսնի…՚,- Գագիկը հուշալբոմի բազմաթիվ լուսանկարներից ընտրեց հատկապես մեկը. ՙԵրեւի մի քառասուն տարի առաջ ենք Համոյի հետ նկարվել, մեր Որոտան գետի ափին: Լուսանկարը թրթռում էր ձեռքում. անցած թանկ օրերի հուշերը պարուրել էին նրան: Ու մենախոսեց-կրկնեց. ՙՀամոն ուրիշ մարդ էր, մեծատառով Մարդ էր…՚,- ու կրկին հիշողության ՙթելը բռնեց՚. ՙԿոլխոզի նախագահ ժամանակս հաշվետու ժողովից հետո Համոյի, Շչորսի ու էլի մի քանի հյուրերի հետ Շաքիի ջրվեժի մոտ, խնձորենու այգում սեղան գցեցինք, նստեցինք: Դեռ չէինք հասցրել հաց կտրել, երբ մի օձ Համոյի ափսեի միջով անցավ: Ներկաներից մեկը` կարծեմ Կիմ Հովհաննիսյանը, այն ժամանակ մեր շրջկոմի առաջին քարտուղարն էր, ձեռքը գցեց օձին եւ ուժգին հարվածեց խնձորի ծառին: Օձն ընկավ ու սատկեց: Համոն տեղից բարձրացավ, բաճկոնը դրեց թեւի տակ, կոշիկները վերցրեց ու` ՙէլ ես ստեղ հաց չեմ ուտի, խի± օձը հենց իմ ափսեով անցավ, ոչ թե ձեր...՚: Շչորսը թե` ՙՀամո, բա կլինի էլի, չոլում ենք՚: Համոյին մի կերպ համոզեցինք, մի քիչ այն կողմ նոր սեղան բացեցինք, էլի չէր հանդարտվում. ՙԲա օձը հենց իմ ափսեի միջո±վ պիտի անցներ՚: Հետո օձի պատմությունը հաճախ էր հիշում՚: ՙԲա կաթի պատմությո±ւնը, հայրիկ՚, - հիշեցրեց որդին: ՙՀա, էդ էլ ասեմ... Կոլխոզի կովերն էին կթում, Համոն ու իր կինը այդ պահին ֆերմայում էին: Կինն ասաց. ՙԹարմ կաթ եմ ուզում խմել, իսկ դու կխմե±ս, Համո՚: Համոն ձեռքը թափ տվեց. ՙԱ, գնա է, կնանիքի հետ տեղ գնալն էլ սա է՚: Կինը մի բանկա վերցրեց, լցրեց փրփրուն կաթով եւ հաճույքով խմեց: Համոն մի տեսակ կարծես ափսոսալով ասաց. ՙԵս էլ կխմեի, բայց օրգանիզմս չի վերցնում՚: Ստեփան պապը վեր կացավ, մտավ այգի` ինձ թողնելով Գագիկի հետ: Խոսեցինք դեսից-դենից, բայց, միեւնույն է, մեծ բանաստեղծի հետ կապված հուշերն այս անգամ էլ Գագիկին հանգիստ չէին տալիս. ՙՀամո Սահյանի մահից հետո նրա հուշաքարը տեւական ժամանակ չէր դրվում: Հայրս ցավագին ապրումների մեջ էր: Մի օր էլ Շչորս Բագրատիչը մեր տուն եկավ ուրախ լուրով. ՙՍտեփան դայի, հանգստացիր, Համոյի հուշարձանը արդեն դրվեց՚: Հորս աչքերը մի տեսակ թրջվեցին, թե` ինձ թվաց: Ախր Համոյին շատ էր սիրում: Հետո Շչորսը նստեց դաշնամուրի մոտ ու Համոյի սիրելի մեղեդին նվագեց...՚:
Բաժանվելուց առաջ Գագիկ Խաչատրյանն ինձ ուղեկցեց Սիսիանի մերձակայքում իր հիմնադրած հացահատիկային մշակաբույսերի նոր սորտերի արտադրության տասնյակ հեկտարների վրա տարածված տնտեսություն, ուր գյուղատնտես-գիտնականի ջանքերով ու ստեղծագործ մտքի արդյունքում ՙծնված՚ բարձրորակ սերմացուները մատակարարվում են նաեւ հանրապետության մյուս մարզեր եւ ԼՂՀ: Ինձ հիացմունք պատճառեց նրա ստեղծած ՙՀացի թանգարանը՚, ուր ցուցադրված են ցորենի եւ այլ հացաբույսերի նոր սորտերի բազմաթիվ նմուշներ, ծանոթացրեց իր հեղինակած 14 սորտերին: Թանգարանում ցուցադրված էին նաեւ Խաչատրյանների տոհմածառին եւ գերդաստանի նահապետի 80-ամյակին նվիրված ՙՀավերժության խորհուրդը՚ գիրքը, իր` Գագիկ Խաչատրյանի եւ Գրիշա Մուրադյանի հեղինակած ՙՇաղատ՚ պատմավավերագրական աշխատությունը եւ նրա հովանավորությամբ լույս տեսած ՙՀամո Սահյան՚ ձեռագիր մասունքներ, Ն. Նազարյանի ՙՍիրտս գարուն է՚ բանաստեղծությունների ժողովածուն, Օ. Մադաթյանի ՙԿառուցել են կանայք՚ եւ այլ գրքեր: Հետո բացեց ՙՀավերժության խորհուրդը՚ գրքի 23-րդ էջը, որտեղ Համո Սահյանի լուսանկարն էր, կողքին այս խոստովանությունը` առ Ստեփան Խաչատրյան. ՙՍիսիանի ձորերի համ ու հոտ ունեցող Սերգեյ: Ինչքան խորն է քո հոգին, դու հայրենի բնությունն ես, որի հետ ինձ հանգիստ եմ զգում: Խաղաղ ու պարզ բնավորությամբ մարդ: Չեմ մոռանա քո հյուրասիրությունները, դրանք իմ պապենական տան քաղցրությունն ունեն: Քո օջախը իմ պապոնց տունն է, որի դռներն ու սրտերը միշտ բաց են եղել գրկաբաց ընդունելու ինձ: Սերգեյ, նմանը չունեցող մարդ: Միշտ քո Համո՚:
Խաչատրյանների հրաշալի ընտանիքին հրաժեշտ տալուց հետո էլ ականջիս հնչում էին բանաստեղծի տողերը.     
Ինչ-որ ձայն եմ լսում հանկարծ,
Իմ պապոնց տան կողմից...                                                                                         

ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ
ք. Ջերմուկ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում