ՙՄԵԶ ՀԱՄԱՐ ԲՆԱՎ ԷԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՈՐ ՀՌԱՀ-Ը ԱԶԳԱՅԻՆ ՉԷ՚

Արխիվ 12-16

ՙՄԵԶ ՀԱՄԱՐ ԲՆԱՎ ԷԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՈՐ ՀՌԱՀ-Ը ԱԶԳԱՅԻՆ ՉԷ՚


Օրեր առաջ ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը կրկին հանդես եկավ զեկույցով, որը վերաբերում էր Հայաստանի համապետական հեռարձակմամբ 6 հեռուստաալիքների հաղորդումներում գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման օրենսդրության համապատասխանությանը:
ՙ
ԳՈՎԱԶԴԱԽԵՂԴ՚ ԵՆ ԱՐԵԼ

Համաձայն զեկույցի` նախորդ տարվա դեկտեմբերի 27-30-ը Հ1-ում գովազդի ծավալը 7 տոկոսով գերազանցել է օրենքով սահմանված չափը: Հունվարի 1-ին ու 2-ին հեռարձակված գովազդի ծավալը եղել է օրենքով սահմանված նորմերի շրջանակներում: ՙԻսկ 2013-ի օգոստոսին դիտարկված իրավիճակն ակնհայտորեն առաջընթաց էր Հանրային հեռուստաընկերության հեռարձակման գործում, դեկտեմբերյան 4 օրերին դիտարկված խախտումները եւ դրանց ծավալը ցույց են տալիս, որ ակնհայտ նահանջել են օգոստոսյան առաջընթացից՚,- ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը` ընդգծելով, որ տարիներ շարունակ Հանրայինը կռիվ է տվել վարկանիշի համար, սակայն եթե Հանրայինը ջանքեր ներդնի հանրայնանալու, հնարավոր է, որ միայն բյուջետային գումարների վրա հույսը չդնի:
Հաշվետվության մեջ ներկայացվող 7 օրերի հաղորդումների վերծանումները ցույց են տալիս, որ ՙՀ2՚ ՙԱրմենիա՚ եւ ՙԵրկիր մեդիա՚ հեռուստաալիքները չեն խախտել օրենքով սահմանված առավելագույն նորմը, ըստ որի` մեկ ժամում արգելվում է 14 րոպեից ավելի գովազդ հեռարձակել: Այդ հեռուստաալիքների հաղորդումների` դիտարկված 7 օրերի բոլոր 24 ժամերի ընթացքում գովազդը եղել է 14-ից պակաս րոպե:
Դիտարկման նախորդ ժամանակահատվածում (15-21 օգոստոս, 2013) օրենքի այդ պահանջը չէին խախտել միայն ՙՀ1՚-ն ու ՙՀ2՚-ը, իսկ օգոստոսին օրենքի այդ պահանջի խախտում արձանագրվել էր ՙԱրմենիա՚ (1 դեպք), ՙԵրկիր մեդիա՚ (3 դեպք), ՙԿենտրոն՚ (6 դեպք) եւ ՙՇանթ՚ (20 դեպք) հեռուստաընկերությունների եթերաժամերում:
Մինչդեռ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պնդում է, որ կատարված մոնիտորինգի (15-21 օգոստոս, 2013) արդյունքների մասին իրենց տեղյակ չեն պահել, հավելելով, որ հանձնաժողովը եւս այդ ընթացքում հետազոտություններ է արել, եւ ոչ մի խախտում չի հայտնաբերել: Իսկ ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ եթե ՀՌԱՀ-ը հայտարարում է, թե իրենք հաշվետվության ծանուցագիր չեն ստացել. ՙԵս պնդում եմ, որ ստացել են, եւ կարող եմ դա ապացուցել՚:

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿՏՐՈՆԸ ՙԱՍՆԱՎԱՆԻ՚ ՉԷ


Իրավիճակը հասկանալու համար մենք կապ հաստատեցինք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ հետ.
- Մենք նրանցից կատարված ուսումնասիրությունների ոչ մի արդյունքներ էլ չենք ստացել: Մենք աշխատում ենք եւ հետեւապես եզրակացություններ անում ենք մեր արդյունքների հիման վրա:
- Մեզ հետ զրույցում պարոն Բարսեղյանը նշեց, որ իրենք կարող են ապացուցել, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՀՌԱՀ-ն ստացել է: Նրանք ունեն ստորագրված ծանուցման կտրոններ, որոնք հաստատում են, որ արդյունքների մասին իրենք տեղեկացրել են ՀՌԱՀ-ին:
- Մենք նրանցից ոչ մի բան չենք ստացել, սա մեր պաշտոնական պատասխանն է:
- Լավ, իսկ առհասարակ ինչպե±ս եք վերաբերվում այդ ուսումնասիրություններին:
- Դա նրանց կատարած աշխատանքն է, մենք ի±նչ վերաբերմունք պետք է ունենանք: Նրանք հայտարարում են 2013թ. օգոստոսին կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Իսկ ո±ւր էին նրանք այսքան ժամանակ:
- Բացի նախորդից` նրանք նոր ուսումնասիրություններ էլ են անցկացրել:
- Շատ լավ է, մենք էլ ենք աշխատում եւ նման խախտումներ չենք հայտնաբերել: Ես կոչ եմ անում բոլորին, որ կարող են գալ մեզ հետ համագործակցել, բայց կատարված աշխատանքները պետք է լուսաբանվեն ուսումնասիրություններից անմիջապես հետո, որպեսզի դրանք արժեք ունենան:
- ՀՌԱՀ-ը հայտարարում է, որ օգոստոսի 15-21-ի ընթացքում հետազոտություններ է արել, եւ ոչ մի խախտում չի հայտնաբերել: Դուք կասկածի տա±կ եք դնում ՙԱսպարեզ՚ ակումբի կատարած աշխատանքի արդյունքները:
- Մենք խնդիր չունենք իրենց աշխատանքը գնահատելու: Ես ենթադրում եմ, որ նրանք ինչ-որ պատվեր են կատարում: Ես ցանկություն չունեմ, ոչ իրենց կատարած աշխատանքը գնահատելու, ոչ էլ վերահսկելու:
- Փաստացի ստացվում է, որ նրանք մատնանշում են այն սխալները, որոնք դուք չեք հայտնաբերում:
- Ի±նչն է խանգարում իրենց, որ գան, մի սեղանի շուրջ նստենք եւ մարդավարի զրուցենք, իրենց հուզող խնդիրները բարձրացնեն, մենք էլ պարտավոր կլինենք դրանց պատասխանել: Իրենք չեն կարող մեր աշխատանքը կատարել, նրանք իրենց գործն են անում, երեւի թե գիտեն` ինչի համար: Իրենց գործունեությանը էապես ծանոթ չեմ, ու ցանկություն էլ չունեմ ծանոթանալու:
- Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Բարսեղյանը նշեց, որ իրենք ՀՌԱՀ-ից էլ էին ներկայացուցիչ հրավիրել, ով սակայն բացակայում էր: Ինչո±ւ:
- Եթե ներկայացուցիչը բացակաել է, ուրեմն դրա համար պատճառներ կան: Մենք ցանկություն չենք ունեցել մասնակցելու եւ գտնում ենք, որ եթե մարդ ցանկություն ունի ոլորտը վերափոխելու, տվյալ պարագայում առաջին հերթին պետք է մեզ հետ կապ հաստատի: Այլ ոչ թե իրենք ինչ-որ աշխատանքներ կատարեն, ինչ-որ չափորոշիչներով, արդյունքները հրապարակեն մի քանի ամիս հետո: Մենք չենք կարող այդ խախտումները արձանագրել, հետեւապես չենք կարող օպերատիվ արձագանքել: Մեզ էլ հասկացեք, մենք մեր տիրույթում ունենք մոտավորապես 100 սուբյեկտ, որոնց վերահսկում ենք: Ֆիզիկապես հնարավոր չէ, օրը 24 ժամ բոլորին հսկել: Այդ ամենը կատարվում է ժամանակացույցով եւ ընտրովի: Իսկ նրանք ի±նչ են անում. վերցնում են մի քանի հեռուստաընկերություններ եւ հետեւում են, որպեսզի 1 ժամում գովազդը չգերազանցի օրենքով սահմանված 14 րոպեն: Դա այնքան հեշտ է վերահսկել, որ դուք էլ կարող եք: Այդ 14 րոպեի խախտումն այսօր ոչ մի հեռուստաընկերություն չի անում: Կարող է մի օր տեխնիկական խնդիր լինի, այդ դրույթը մի քանի վայրկյանով չպահպանվի, բայց ես նորից եմ կրկնում, որ մեր հեռուստաընկերություններն այդ օրենքը չեն խախտում: Ես ուզում եմ` բոլորը հասկանան, որ մեր միակ խնդիրը այդ 14 րոպեի վերահսկումը չէ, մենք կարգավորող մարմին ենք եւ ունենք բազմաթիվ գործառույթներ: Ես նորից եմ կրկնում, մենք բաց ենք բոլորի հետ համագործակցելու համար:

ՙԲՈԼՈՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՚

Եթե մինչ այս պարոն Լեւոն Բարսեղյանը պնդում էր. ՙԱռայժմ ոչ ոք չի վիճարկել, կասկածի տակ չի առել մեր արդյունքները՚,- ապա հիմա ավելի քան մեղադրանքները շատ են: Ինչպես ակնհայտ դարձավ հարցազրույցում, ՀՌԱՀ-ը կրկին պնդում է, որ իրենք մինչ օրս Լ. Բարսեղյանից ոչ մի մոնիտորինգի արդյունք էլ չեն ստացել: Մենք զրույց ունեցանք պարոն Բարսեղյանի հետ եւ խնդրեցինք, որ եթե իրենք ունեն ապացույց խնդրի հետ կապված, մեզ ներկայացնեն: Ի սկզբանե պարոն Բարսեղյանը բնավ էլ չզարմացավ ՀՌԱՀ-ի նման հայտարարությունից. ՙՄեր հայտարարությունները միշտ էլ հրապարակային են եւ պատասխանատու, այն իմաստով, որ մենք միշտ խոսում ենք փաստերով: Երբեւէ չպատկերացնեք, թե մենք կարող ենք առանց ապացույցների հայտարարություններ անել: Մեզ հետ աշխատող մարդիկ ահռելի աշխատանք են կատարում, որպեսզի վայրկյան առ վայրկյան ուսումնասիրություն կատարեն եւ արդյունքները մեզ ներկայացնեն: Որեւիցե հեռուստատեսության տնօրեն, գովազդային մենեջեր, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, ով կկամենա, մենք գնում ենք իրենց հետ նույն սեղանի շուրջ նստում եւ քննարկում խնդիրը: Մեզ համար բնավ էլ նորություն չէ, որ ՀՌԱՀ-ը վաղուց ազգային չէ` ապազգային է` Գրիգոր Ամալյանի ժամանակներից սկսած:  
Մենք մեր վերջին մոնիտորինգի արդյունքները կրկին ծանուցումով կուղարկենք 10 անձնավորությունների` ՀՌԱՀ-ի նախագահին, 6 հեռուստատեսությունների տնօրեններին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին եւ ԱԺ մշտական հանձնաժողովների 2 անդամներին: Մեզ համար կարեւորը հանրությանն իրազեկելն է: Եթե մեր աշխատանքը ՀՌԱՀ-ին չի հետաքրքրում, դա իրենց գործն է, բայց օրենքը նախատեսում է, որ իրենք պետք է հետաքրքրված լինեն, եւ իսկապես վերահսկողություն իրականացնեն: Եթե իրենք ասում են, որ խախտումներ չեն հայտնաբերել, մենք ասում ենք` հայտնաբերել ենք, եւ կարող ենք մեր ծանր տեղից հասնել Երեւան եւ հերթով բացատրել, թե ինչ հետազոտություններ ենք կատարել, ինչ ենք հայտնաբերել, եւ ապացուցել, որ այսինչ տեղում, այս խախտումն ենք հայտնաբերել: Էլ ի±նչ են մեզնից ուզում: Փաստ է, որ մենք բացահայտում ենք այնպիսի բաներ, որոնք իրենք կամ չեն ուզում, կամ էլ չեն կարողանում բացահայտել: Ինձ միայն մնում է այն կտրոնները հրապարակել, որոնք փաստում են, որ բոլորն անխտիր ստացել են մեր կատարած մոնիտորինգի արդյունքները: Թող ասեն, որ մենք զրպարտում ենք իրենց, ինչ-որ հանցավոր ընկերակցություն ենք (ժպտում է), թող ասեն` չեն ասում, որովհետեւ գիտեն, որ մենք ճիշտ ենք՚:
Նշենք, որ ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբի ուսումնասիրությունը կատարվել է ՙՔաունթերփարթ ինթերնեյշնլի՚ հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ՙՔաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն՚ ծրագրի եւ ԱՄՆ հարկատուի աջակցության շնորհիվ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում