ԵՎ ՆՈՐԻՑ ՍԵՎԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է
Արխիվ 12-16ԵՎ ՆՈՐԻՑ ՍԵՎԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է
Ինչպես հայտնի է` ներկայումս ԱԺ-ում է գտնվում կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որը նախատեսում է առաջիկա 5 տարիներին նկատելիորեն ավելացնել Սեւանից բաց թողնվող ջրի թույլատրելի չափաքանակը: Բացատրությունն առավել քան պարզ է. Արարատյան հարթավայրում պակասել են ստորգետնյա ջրերը, ու մոտ 10000 հա հողատարածքների ոռոգման համար լրացուցիչ ջրի խնդիր կա, ինչն այդ առաջարկի համաձայն` հնարավոր է վերցնել միայն Սեւանից:
Անշուշտ, նշված հողերի անջրդի մնալու վտանգը կա, ինչի արդյունքում լուրջ վնասներ կկրեն ոչ միայն այդ հողերը մշակող գյուղացիները, այլեւ, եթե բերքը վտանգվի, հասկանալի է, որ միանգամից կանդրադառնա գյուղմթերքների գների վրա, եւ կտուժենք բոլորս:
Մյուս կողմից էլ, թե Հայաստանի համար ինչ նշանակություն ունի Սեւանը ¥ամենեւին էլ ոչ միայն գեղագիտական ու բնապահպանական առումներով¤, հայտնի ճշմարտություն է: Փաստ է նաեւ, որ ՙՍեւանի մասին՚ օրենքի շրջանակներում նախատեսված միջոցառումների եւ, մասնավորապես, ջրերի բացթողումը սահմանափակելու շնորհիվ է, որ վերջին տարիներին լճի մակարդակը բարձրացել է, ինչը Սեւանին տառացիորեն փրկեց ճահճացման ու ոչնչացման վտանգից: Եվ հիմա հավելյալ ջրերի բացթողումը այդ նույն վտանգն է բոլորիս աչքի առաջ բերում:
Մի խոսքովª լրջագույն հետեւանքներով հղի երկկողմ վտանգ կա: Ելքը, պարզ է, մեկն էª գտնել ՙոսկե միջինը՚: Բայց կա± այն, առավել եւս, որ գործ ունենք նաեւ մեկ այնպիսի անկանխատեսելի երեւույթի հետ, ինչպիսին է բնությունը. տարին կլինի ձյունառատ եւ անձրեւառատ, կնվազի ոռոգման պահանջը, լիճն էլ հավելյալ ջրեր կստանա: Կլինի երաշտ` կստանանք հակառակը, եւ այս պահին հնգամյա կտրվածքով այս ռիսկը գնահատելը պարզապես անհնար է:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՙՍեւանի մասին՚ օրենքի հեղինակն է, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության փոխնախագահ: Փորձելով պատկերացում կազմել, թե ինչպես ճիշտ վարվել այս իրավիճակում, մեր ուսումնասիրությունները սկսեցինք պարոն Թադեւոսյանի հետ զրույցով:
- ՙՍեւանի մասին՚ օրենքն ընդունվեց 2001թ.: Այդ պահին օրենքի ընդունումը նույնիսկ ուշացած էր, քանի որ լճում արդեն սկսվել էին պրոցեսներ, որոնք գրեթե անշրջելի ընթացք էին ստանում: Մասնավորապեսª 1933թ.-ից սկսած, երբ լճի ջրերը սկսել էին օգտագործել տնտեսական նկատառումներով, Սեւանի մակարդակը նվազել էր ավելի քան 20 մետրով, լճի ծավալը 58 մլրդ խմ-ից նվազեց մինչեւ 35: Իհարկեª Սեւանի խնդիրը կար դեռ անցած դարի 60-70-ականներից սկսած, երբ կառուցվեց Արփա-Սեւան թունելը: Այն ժամանակ կարեւոր էր նաեւ, որ Հայաստանում կառուցվեց ատոմակայանը, ջերմաէլեկտրակայաններ, որոնց հաշվին էներգետիկ նպատակներով Սեւանից ջրերի բացթողումը դարձավ ոչ էական: Բայց ահա 1991-95թթ. էներգետիկ ճգնաժամի տարիներին լճի մակարդակը ոչ միայն ավելի քան 2 մետրով նվազեց, այլեւ էականորեն կրճատվեց ձկան զանգվածը, եւ արդյունքում սկսվեց ճահճացման գործընթաց, լիճն սկսեց կենդանի միջավայրից անցնել մեռած միջավայրի:
Լճի փրկության համար քիչ էր միայն ջրերի մեխանիկական ավելացումը ¥1933թ. հետ համեմատած` 6 մետրով¤. կար բնապահպանական միջոցառումների մի ամբողջ համալիր ծրագիր, որը հաստատվեց կառավարության կողմից եւ նախատեսում էր մակարդակի ավելացման հետ միաժամանակ վերականգնել ջրի ստրուկտուրան եւ արդյունքում լիճը կրկին դարձնել քաղցրահամ ջրերի ազգային շտեմարան: Ուստիեւ, այդ օրենքը մշակվեց երկու տարում, դրա վրա աշխատել են մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ, մասնագետներ: Եվ դրա ամեն մի հոդվածն ունի լուրջ մասնագիտական հիմնավորվածություն: Այսինքնª մասնագիտական տեսանկյունից այդ օրենքը մի ամբողջականություն է, դրա ամեն մի փոփոխություն կարող է մյուս ուղղությունների վրա իր ազդեցությունն ունենալ: Օրինակª անհրաժեշտ է լճի մակարդակը բարձրացնել առնվազն 6 մետրով, հաշվի առնելով, որ երբ այն 1933թ. համեմատ ցածր է գտնվում 13,5 մետրով, ապա լճում ջրի ջերմաստիճանը բարձրանում է, թթվածնի պարունակությունըª նվազում, բարձրանում ազոտի քանակը եւ արդյունքում սկսում է ձեւավորվել մեռյալ միջավայր: Եվ 2001թ. համեմատ 6 մետրով լճի մակարդակի ավելացումը կհասցներ այն աստիճանին, որ հիշյալ բացասական երեւույթներն աստիճանաբար կնվազեին:
Շնորհիվ այդ օրենքի` 2001-ից մինչ այժմ բարձրացել է մոտ 3,6 մետրով: Բացի այդ, բոլոր աշխատանքների արդյունքում նախատեսվում էր տարեկան ապահովել մոտ 585 մլն խմ ջրի մուտք լիճ, ինչի պարագայում դրական հաշվեկշիռ ապահովելու համար կարելի էր մոտ 170 միլիոն խմ ջուր բաց թողնել լճից:
Միեւնույն ժամանակ, չնայած 2001թ. սկսած ջրի մակարդակն աճում է, սակայն քանիցս խախտվել է ՙՍեւանի մասին՚ օրենքը: Մինչեւ իսկ, մի քանի տարի առաջ փորձ կատարվեց լճի մերձակայքում հիմնել ոսկու կորզման ձեռնարկություն, եւ դրա հետ կապված էլ կային վայ-գիտնականներ, ովքեր ասում էին, թե ինչ կա, որ դա վտանգավոր չէ, մինչդեռ մեծ էր արդեն նույնիսկ ոչ թե օրգանական, այլ ծանր մետաղների մուտքը լիճ: Եվ դա այն դեպքում, երբ օրենքի առանցքային հոդվածներից մեկով առհասարակ է արգելվում լճի անմիջական ու անգամ ոչ անմիջական ազդեցության գոտում Սեւանի վրա վնասակար ազդեցության ունակ ցանկացած տնտեսական գործունեություն:
Լավ է, որ ՀՀ նախագահի միջամտությամբ այդ ծրագիրը չիրականացվեց, եւ, ի դեպ, այս օրենքով նախատեսված միջոցառումների անհրաժեշտության, կարեւորության մասին է վկայում նաեւ այն, որ միաժամանակ ստեղծվեց նախագահին կից գործող Սեւանի հանձնաժողովը: Այդ պահին տպավորություն կազմեցինք, որ լավ է, արդեն Սեւանի հետ կապված կարելի է հանգիստ շունչ քաշել: Բայց 2008 եւ 2011 թվականներին նորից խնդիրներ առաջացան, երբ երաշտի պատճառով ջրառն ավելացվեց, մի դեպքում` 330 մլն խմ, ինչի պատճառով այդ տարի ունեցանք լճի մակարդակի անկում:
Եվ հիմա էլ, կա նույն խնդիրըª առաջիկա 5 տարիներին ջրառը տարեկան 70 մլն խմ-ով ավելացել է, էլ չասած, որ նաեւ կա Սեւանա լճի ավազանում 74 ձկնաբուծական ֆերմաների ստեղծման ծրագիր, որը ենթադրում է Արարատյան հարթավայրից ձկնաբուծությունը տեղափոխել այստեղ:
Ցուցանիշները 1936 թ. 2000 թ. Տարբե-րությունը
Առավելագույն 98.7 79.7 -19 %
խորությունը` մ
Միջին
խորությունը` մ 41.3 26.8 -35 %
Մակերեսը` քկմ 1416.2 1238.8 -12.5 %
Ծավալը` խկմ 58.48 33.20 -43.2 %
Մակարդակը` մ 1915.97 1896.65 -19.32 մ
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեման կշարունակենք ՙՀետաքննության՚ չորեքշաբթի օրվա համարում:

