ՙՆՐԱՆՔ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԳԱՂԱՓԱՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՆՐԱՆՔ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԳԱՂԱՓԱՐԸ՚


Գնալով շատանում է խմբագրության ստացած բողոքների թիվըª կապված ՙԸնտանեկան լոտոյի՚, ՙԼոտո աշխատավարձի՚ գովազդի հետ: Առաջին հայացքից` բան չկա. հերթական շահումով խաղն էª արդեն սովորական դարձած գերքարոզչությամբ: Բայց դե, մարդիկ այս դեպքում գովազդի շատ ու քչից չէ, որ բողոքում են, այլ դրա ուղղվածությունից:
Բերենք այդ բոլոր բողոքների ընդհանրական միտքը. ՙՉաշխատել եւ աշխատավարձ ստանալ: Ու դրանից հետո էլ ով կուզենա աշխատել եւ աշխատավարձ ստանալ: Տարիներով մարդկանց սովորեցրին մուրացկանություն, կոտրեցին աշխատելու ցանկությունը, շատերին դարձրին սովորական չարչի: Ու հիմա էլ, դա քարոզում են` առանց թաքցնելու...՚:
Մենք եւս դիտեցինք այդ գովազդը, որի տեքստը ներկայացնում եմ ընթերցողին. ՙԲումչկ- բումչկ բում, բում բում: Այ սենց, հայը ամեն տեղ իրա ասածը պիտի ասի` բումչկ- բումչկ բում, բում, բում: Էս մի քանի ամիս ա, հա, եկել եմ Հավայան կղզիներ հանգստանալու: Գործիս տեղից զանգեցին թե` էս ուր ես, ասեցի հեչ, հավայի, էս մի տարի ա հավայի 500.000 աշխատավարձ են տալիս: Ասին` ինչի± համար ես աշխատավարձ ստանում, ասի` բաշարում եմ` ստանում եմ, իյա: Լոտո աշխատավարձ, բաշարեք եւ շահեք մեկ տարի շարունակ 30-500.000 դրամ աշխատավարձ՚:
Իհարկե, եթերով նման բառապաշարով գովազդ տեսնելը, մեղմ ասած, ոչ մեկին հաճելի չէ, բայց որ այդ ամենի անունը կարելի է դնել ՙաշխատավարձ՚ եւ դրանով պարզապես ծաղրել ամենօրյա դառը քրտինքով հազիվ մի քանի կոպեկ տուն տանող մարդկանց, դա արդեն աններելի է:
Նախ դիմեցինք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունª հասկանալու համար, թե նման գովազդներն արդյոք չե±ն պրոպագանդում չաշխատելը: Մեր հարցերը հնչեցնելուց հետո Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանից ստացանք հետեւյալ պատասխանը. ՙԱշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համար գովազդի այս ձեւաչափն ընդունելի չէ: Մարդ պետք է աշխատի եւ ստանա աշխատավարձ, այլ ոչ թե լոտոյի անունը լինի ՙաշխատավարձ՚: Անկեղծ ասածª մի անգամ եմ այդ գովազդը դիտել, բայց դա այնքան անհեթեթ էր, որ հեռուստացույցի ալիքն եմ փոխել: Մեր նախարարության համար դա անընդունելի ձեւաչափ է, իրենց լոտոները կարող են անվանել ինչ ուզում են, բայց ոչ` ՙաշխատավարձ՚. դրանով նրանք արժեզրկում են աշխատանքի եւ աշխատավարձի գաղափարը՚:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ, խնդրի վերաբերյալ հայտնեց հետեւյալ տեսակետը. ՙՊետք է նշեմ, որ ինքս էլ շատ եմ նյարդայնանում այդ գովազդը դիտելիս: Նախ նշեմ, որ ես ցանկացած վիճակախաղի հանդեպ դրական տրամադրվածություն չունեմ: Կյանքում մարդ ինչ-որ բանի պետք է հասնի իր աշխատանքի եւ եռանդի միջոցով: Իսկ նման էժան եւ ինչ-որ տեղ վարկաբեկող, վատ օրինակ ծառայող ճանապարհներն ինձ համար ընդունելի չեն: Ոչ կոռեկտ եւ ոչ ճիշտ հայերենով նախադասությունները լիովին դեմ են ՙԳովազդի մասին՚ օրենքին, որովհետեւ օրենքում ասվում է, որ գովազդը պետք է լինի մաքուր հայերենով, պիտի որոշակի չափորոշիչների ծառայի: Եվ միանշանակ աշխատավարձ բառը պիտի չգովազդվի: Թող նշեն, որ մարդիկ կստանան որոշակի գումար, այլ ոչ թե` աշխատավարձ, որովհետեւ մարդն աշխատավարձ է ստանում աշխատանքի դիմաց: Սա ստորացուցիչ է նաեւ աշխատողների համար՚:
Մենք զրույց ունեցանք նաեւ ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ կոնկրետ այս գովազդն իր մեջ պարունակում է վտանգավոր էլեմենտներ, պրոպագանդում է չաշխատելը, հավելելով, որ ՙԳովազդի մասին՚ օրենքը նման դեպքերում անդրադարձ չունի, եթե գովազդի տեքստն անգամ լիներ անաղարտ հայերենով, միեւնույն է` այն իր մեջ պարունակում է թաքնված ենթատեքստեր:
Իսկ ահա Ֆինանսների նախարարության Վիճակախաղերի վարչությունը նույն նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով տվեց հետեւյալ կարծիքը. ՙԻ պատասխան Ձեր կողմից  ՀՀ ֆինանսների նախարարությանն ուղղված հարցման` հայտնում ենք, որ նշված գովազդը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը եւ ՙԼոտո Աշխատավարձ՚ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի դրույթներին: Ինչ վերաբերում է ՙԼոտո Աշխատավարձ՚ վիճակախաղի` հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդներին, ապա դրանք կրում են տեղեկատվական բնույթ, որոնցում  հնչում են վիճակախաղի շահող մասնակիցների խոսքերը, իսկ համաձայն ՙՎիճակախաղերի մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` վիճակախաղի մասնակից կարող է լինել 18 տարին լրացած ցանկացած անձ: Տեղեկացնում ենք, որ Ֆինանսների նախարարությունը, որպես լիազոր մարմին, ՙՎիճակախաղերի մասին՚ ՀՀ օրենքի համաձայն` կարող է չհամաձայնել գովազի բովանդակությանը միայն այն դեպքում, եթե գովազդը հակասում է ՙԳովազդի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ:   
Հայտնում ենք, որ վիճակախաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ լիազոր մարմնի կողմից իրականացված տեղում ստուգումների եւ փաստաթղթային հսկողության արդյունքում վիճակախաղերի կազմակերպիչների կողմից մարդկանց խաբելու դեպքեր չեն հայտնաբերվել՚:
Այն, որ գրեթե բոլորը պետք է, մեղմ ասած, չընդունեին վիճակախաղի միջոցով ՙաշխատավարձ ստանալու՚ գաղափարը, բացի ոլորտը կարգավորող սույն մարմնից, սպասելի էր: Բայց որ այս կառույցը տվյալ վիճակախաղի գովազդներում եւ անվան մեջ ՙթյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ՚ չի տեսնում, դա առնվազն տարօրինակ է: Վիճակախաղով մարդիկ կարող են բացառապես շահել, իսկ տվյալ դեպքում ամեն մի գովազդի ժամանակ լսում ենք. ՙՍտանում եմ աշխատավարձ՚, ինչն առնվազն ՙթյուր կամ ապակողմնորոշող տեղեկություն՚ է, եթե ոչ սովորական կեղծիք: Իսկ թե պետական սույն կառույցն ինչու այսքան ակնհայտ բանը չի տեսնում, դրան անպայման կանդրադառնանք մոտ ժամանակներս:
Իսկ մինչ այդ դիմեցինք նաեւ ՙԸնտանեկան լոտոյին՚` հետեւյալ հարցադրումներով.
1. Ինչո±ւ եք վիճակախաղի տոմսերն անվանել ՙԱշխատավարձ՚:
2. Ձեր կարծիքով` գովազդի նման բովանդակությունն  արդյոք  չի± խրախուսում չաշխատելը:
3. Որքանո±վ են իրական Ձեր ներկայացրած շահումները:
4. Խնդրում ենք, մեզ տրամադրել այն մարդկանց տվյալները, ովքեր Ձեր վիճակախաղի օգնությամբ խոշոր շահում են ունեցել:
5. Գովազդի մասին օրենքը հստակ ասում է, որ գովազդի տեքստը պետք է լինի անաղարտ հայերենով: Ձեր գովազդում ինչո±ւ է օրենքի այս պահանջն անտեսված:
Եվ ահա օրեր անց ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՁեր հարցման հետ կապված, հայտնում ենք հետեւյալը.
1. Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն իրենց մեջ պարունակում են օրենքով սահմանված` հրապարակման ոչ ենթակա դրույթներ:
2. Մնացած կետերի առումով` մեր գործողությունները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը:
Հարգանքներով` Վահագն Պետրոսյան
Մարքետինգ բաժին՚:
Դե ինչ, կարծում ենք, որ այս պարզունակ պատասխանով ամեն ինչ ասված է:   

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում