ՙՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՚ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ 12-16

ՙՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՚ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ աշխարհը ցնցված է Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի վրա ահաբեկչական զորամիավորումների հարձակումից, որը ուղեկցվում էր Թուրքիայի կանոնավոր բանակի աջակցությամբ: Զոհվել են բազմաթիվ հայեր, եւ տեղահանվել են հազարավորները: Քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացվել են սարսափելի բռնարարքներ, պղծվել են հայ եկեղեցիներ, մեծ վնաս է հասցվել հայերի հասարակական, կրթական, մշակութային օջախներին, քաղաքացիական բնակչության ունեցվածքին:
Սա սիրիահայության դեմ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչության հերթական դրսեւորումն է: Այս քաղաքականությունը, որն իրականացվում է Թուրքիայի կողմից բազմակողմանի աջակցություն ստացող իսլամ ծայրահեղականների ձեռքերով, հանգեցրել է նրան, որ սիրիահայ գաղութը կրճատվել է կիսով չափ, եւ շուրջ 80 հազար հայ կրկին դարձել են փախստական: Ընդ որում, հատկանշական է, որ ներկայիս սիրիահայերը 1915թ. Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի իրականացրած հայերի Ցեղասպանության զոհերի ժառանգներն են:
Այս փաստը վերահաստատում է այն իրողությունը, որ ինչպես եւ հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, Թուրքիան շարունակում է մնալ ցեղասպան պետություն, որի նպատակն է հայերի տեղահանումը ու ֆիզիկական բնաջնջումը  ոչ միայն պատմական հայկական տարածքներում, այլ նաեւ աշխարհի ցանկացած վայրում:
Կարեւոր է շեշտել, որ Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիության հետ ասոցացված պետություն, կազմակերպում եւ իրականացնում է քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ, համագործակցելով ահաբեկչական կազմակերպությունների հետ: Մնում է ափսոսանքով եւս մեկ անգամ արձանագրել, որ Արեւմուտքը որեւէ գործուն քայլեր չի ձեռնարկում եւ անգամ չի դատապարտում իրենց գործընկեր եւ դաշնակից Թուրքիային:
Նման անտարբերությամբ են վերաբերվում Թուրքիայի դաշնակիցները` ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն այն փաստին, որ Թուրքիայի ներսում ոտնահարվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարական սկզբունքները: Այսպես, օրերս Թուրքիայում անցկացված տեղական իշխանությունների ընտրությունների ընթացքում զոհվեցին 10-ից ավելի քաղաքացիներ, գրանցվեցին զանգվածային խախտումներ: Սակայն այս ամենը չարժանացավ Արեւմուտքի որեւէ գնահատականի, այն դեպքում, երբ այլ պարագաներում ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն իրենց ներկայացնում են որպես աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպաններ: Կրկին  դրսեւորվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը:
Ավելին, հայտնի է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ծավալման, ինչպես նաեւ հակակառավարական  գործողությունների մեջ Ալ-Քայիդայի եւ այլ իսլամիստական ահաբեկչական միջազգային ուժերի ներգրավման մեջ մեծ է ԱՄՆ-ի վարչակարգի եւ Եվրամիության ղեկավարության անմիջական մեղքը:
Դրան հակառակ` Ռուսաստանի իշխանությունները, հասարակական կազմակերպությունները ու ԶԼՄ-ները քեսաբահայության խնդիրը պահում  են ուշադրության կենտրոնում, թուրքական ցեղասպանության զոհ դարձած սիրիահայերին նյութական ու բարոյական աջակցություն են ցուցաբերում:
Այս առթիվ ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է. Սիրիայի հայ քաղաքացիական բնակչության հանդեպ կատարված ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի կողմից ծրագրավորված եւ իրագործված ցեղասպանություն, որի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է ինչպես Թուրքիայի իշխանությունների, այնպես էլ` Թուրքիայի դաշնակից պետությունների ու կազմակերպությունների վրա, որոնց լռակյաց համաձայնության պայմաններում է իրականացվում այդ ամենը:
ՍԻՄ կուսակցությունը  
1.Պահանջում է ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից եւ այլ միջազգային կազմակերպություններից, օտարեկրյա պետություններից եւ առաջին հերթին Թուրքիայի գործընկեր ու դաշնակից երկրներից` դատապարտել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հանդեպ` որպես ահաբեկչությանը սատարող ցեղասպան պետություն, որն իրականացրեց ագրեսիա` հարեւան Սիրիայի նկատմամբ:
2. ՍԻՄ-ը պահանջում է ԱՄՆ-ից եւ իր դաշնակիցներից` անմիջապես դադարեցնել ռազմական, ֆինանսական եւ դիվանագիտական աջակցությունը Սիրիայի հակակառավարական ուժերին եւ միջազգային իսլամիստական ահաբեկչական ուժերին, որոնք ծավալում են պատերազմ Սիրիայի դեմ:
3. Անհրաժեշտ ենք համարում հանել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից եւ անդրադառնալ Թուրքիայի հետ հարաբերություններին` վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Ցեղասպանության զոհերին փոխհատուցում տրամադրելուց հետո:
4. ՍԻՄ-ը կոչ է անում միջազգային հանրությանը` ձեռնարկել գործուն քայլեր Սիրիայում հայերին, ինչպես նաեւ այլ քրիստոնյա փոքրամասնություններին իսլամիստ ծայրահեղականներից ու ահաբեկիչներից պաշտպանելու համար, վերջիններիս զոհ դարձած քաղաքացիական հայ բնակչությանը ցուցաբերել նյութական, քաղաքական ու բարոյական աջակցություն` ապահովելով տեղահանված բնակչության վերադարձը իրենց բնակավայրերը:
ՍԻՄ կուսակցության նախագահություն

Նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
03 ապրիլի, 2014թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում