ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՙՓԻՍ՚ ՆԵՂԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՙՓԻՍ՚ ՆԵՂԱՑԵԼ Է


Պարզվում է, որ ԱՄՆ-ը նեղացել է Հայաստանից այն բանի համար, որ մեր երկիրը ՙդեմ՚ քվեարկեց մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով հայտնի բանաձեւին: Դա, իհարկե, սպասելի էր: Բայց այն տոնայնությունը, որով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է իր կարծիքը, հեռուն տանող մտորումների տեղիք են տալիս:

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ. ԱՄՆ-Ը ՙՀԻԱՍԹԱՓՎԵԼ Է՚ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Այսպեսª ի դեմս իր պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի` ամերիկյան պետքարտուղարությունը դեռ խուսափում է կոնկրետ բան ասել, թե արդյոք ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունն ինչ կերպ կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Բայց ահա Վաշինգտոնի հայաստանյան դեսպանատունը կարծես թե արդեն հասցրել է որոշակիորեն կողմնորոշվել: Համենայնդեպսª ի պատասխան հիշատակված թեմայով ամերիկյան փողերով գործող ՙԱզատություն՚ ռադիոկայանի հարցադրմանը, դեսպանատունը նշում է. ՙՄիացյալ Նահանգները մեծապես աջակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձեւին եւ Վաշինգտոնը հստակ կերպով ներկայացրել է այս խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Այս գործընթացի յուրաքանչյուր հանգրվանում մենք աջակցում ենք Ուկրաինային...՚: Եվ միայն դրանից հետո է կոնկրետանում հարցի վրա. ՙՄիացյալ Նահանգները հիասթափված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայիª Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող բանաձեւի դեմ Հայաստանի քվեարկության առնչությամբ՚: Դե իհարկե, ի±նչ իրավունք ունենք մեր ուզածով քվեարկել, եթե Վաշինգտոնն իր դիրքորոշումը հայտնել է: Հետո ի±նչ, որ ՄԱԿ-ը հենց նրա համար է, որ պետություններն այնտեղ ներկայացնեն իրենց կարծիքները:
Սակայն դեսպանատան այս ՙսուպերդեմոկրատական՚ գնահատականը մեկ բան էլ է հուշում. երբ ԱՄՆ-ը պնդում է, որ իր ՄԱԿ-ում պետությունները պետք է քվեարկեն աչքները Պետքարտուղարության բերանին գցած, դժվար չէ կռահել, որ կոնկրետ դեպքում եղել են շատերը, որոնք Ղրիմի հետ կապված եւս ՙկողմ՚ են քվեարկել ընդամենը ԱՄՆ-ին հաճոյանալու համար:
սենքª սա էլ նոր բան չէ: Պարզապես Ղրիմի դեպքում նկատենք, որ քվեարկությանը մասնակցած 69 երկիր ¥դեմերն ու ձեռնպահները¤ ՙմոռացել՚ էին հարցնել ԱՄՆ-ի կարծիքը, որ սրբորեն դրան հետեւեին: Իսկ դա վերջին երկու-երկուսուկես տասնամյակների կտրվածքով մեծ թիվ ¥առավել եւս, որ այդ երկրներում բնակվում է մոլորակի բնակչության ավելի քան 62 տոկոսը, այսինքն, թեեւ 100 ՙկողմ՚ ձայնով բանաձեւն ընդունվեց, սակայն աշխարհի բնակչության կամ իրական համաշխարհային հանրության մոտ 2/3-ը առնվազն կողմ չէին դրան¤ եւ նշանակում է, որ գնալով ավելի շատ երկրներ են սկսելու ՄԱԿ-ում քվեարկել իրենց եւ ոչ թե Վաշինգտոնի ցանկությամբ: Ու համոզված ենք, որ հատկապես այդ հանգամանքն է, ուկրաինական պատմության ամենաառանցքային հետեւանքն է ու հենց դա է, որ ներկայումս առավելապես մտահոգում է Միացյալ Նահանգներինª պարտադրելով ՙհետղրիմյան՚ այս բոլոր մեծ ու փոքր նյարդային ցնցումներին:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ

Նկատենք նաեւ, որ այս օրերին պետական մակարդակով Ռուսաստանը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում քեսաբահայությանը: Ռուսական կողմը բարձր մակարդակով այդ մասին տեղեկացրել է անձամբ Բաշար Ասադին, ինչը, բնականաբար, ազդակ է այն մասին, որ ՌԴ-ն սիրիահայության նկատմամբ ունի ընդգծված վերաբերմունք: Իսկ սա, ըստ էության, ժեստ է ուղղված ոչ միայն սիրիահայությանը, այլեւ սփյուռքահայությանն առհասարակ, այսինքնª ի վերջո հենց Հայաստանին, առավել եւս, որ երեկ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները եւս Քեսաբի օգտին հայտարարություն արեցին: Միակ բանը, որ այս օրերին փոխվել է հայ-ռուսական հարաբերություններում, դա ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունն էր: Հետեւաբարª այդ քվեարկությունից հետո քեսաբյան այս օգնությունը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները տեղափոխվել են որակապես բոլորովին նոր հարթություն, որի իմաստն էլ կարելի է հասկանալ. ՄԱԿ-ում, օրինակ Մաքսային միության անդամ, այսինքնª ՌԴ-ի ամենամերձավոր դաշնակիցներից մեկըª Ղազախստանը, բանաձեւին ՙդեմ՚ չքվեարկեց ¥իհարկեª ոչ էլ ԱՄՆ-ի օգտին¤: Իսկ Հայաստանը հարկ համարեց ՌԴ-ի համար այդ բարդագույն իրավիճակում հստակորեն կանգնել նրա կողքինª աչքի առաջ ունենալով նաեւ ԱՄՆ-ի ՙհիասթափության՚ հեռանկարը: Նման քայլերը, թեեւ, սովորաբար լայն հանրության համար մնում են քիչ նկատելի, սակայն կարող են կոնկրետ երկրների հարաբերություններում դրական ¥նաեւª բացասական¤ առումով ունենալ շատ ավելի էական էֆեկտ, քան կարող է տալ զուտ շահերի վրա հիմնված տարիների բանակցությունները:
Փոխարենը բավականին նյարդային վիճակում է հայտնվել նաեւ Ուկրաինան: Այն առումով, որ նույն քվեարկությամբ Կիեւին իր անվերապահ աջակցությունը հայտնած Ադրբեջանում ուկրաինական դեսպան Ալեքսանդր Միշչենկոն հայտարարեց, թե հույս ունի, որ ՄԱԿ-ում այդ նույն բանաձեւը. ՙ...միաժամանակ կդառնա կարեւորագույն հավելյալ իմպուլս` ագրեսորից Ադրբեջանի օկուպացված հողերի ազատագրման գործընթացում՚:
Հասկանալի է, որ դեսպան Միշչենկո կոչված թյուրիմածության կարծիքները չէ, որ կարող են որեւէ էֆեկտ առաջացնել, առավել եւս, որ Ուկրաինան դեռ 1990-ականների սկզբներից սկսած մինչ օրս անթաքույց ամեն կերպ աջակցել է Ադրբեջանին, բայց դրանից հետո ունենք ներկայիս ստատուս-քվոն: Սակայն դեսպանի հայտարարությունը նաեւ ցույց է տալիս, որ Կիեւի ամերիկյան դրածոները, ասենք նաեւ Բաքուն փորձում են ակտիվացնել այս մինի-դաշինքը, որն աստիճանաբար ստանում է նաեւ ցուցադրական հակառուսական տեսք:

ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՓՈՐՁԵՐ


Մյուս կողմից էլ գաղտնիք չէ, որ այս օրերին Թուրքիան իր հերթին է սիրիական ուղղությամբ ¥Քեսաբում¤ ակնհայտորեն ամերիկամետ քայլեր դրսեւորում: Միաժամանակ Ղրիմում էլ թաթարներն են սկսել խոսել իրենց հանրաքվեի մասնակցության մասին, ինչն իր հերթին է նմանվում Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին հասցեագրված հակառուսական ժեստի: Եվ այն, որ օրերս տեղի ունեցած ներթուրքական ընտրությունների ժամանակ, չնայած տասնյակ զոհերին, Էրդողանը կարողացավ հաղթել եւ հետընտրական բողոքի ալիքն էլ, բախվելով ԱՄՆ անտարբերությանը, անմիջապես մարեց, իր հերթին է վկայում, որ նշված բոլոր մեսիջները Վաշինգտոնը հավուր պատշաճի է գնահատել:
Սակայն թուրքական խաղերը ռուսների դեմ պայքարում ԱՄՆ-ին գործնականում ոչինչ չեն տալիս, եւ այդ անիմաստ քայլերը պետք է, որ Սպիտակ տանը չհրապուրեինª թուրքական ընտրությունների միջոցով Էրդողանին տապալելու ուղղությամբ այսքան երկար ժամանակ նախապատրաստված ծրագրերը կանգնեցնելու համար: Բայց այն փաստը, որ նախագահական ընտրությունների շեմին Էրդողանը թողեց Թուրքիայում վերագործարկել ՙԹվիթերը՚ ¥որն արգելափակելու համար ստիպված էր տոննաներով թուքումուր ստանալ Արեւմուտքից¤, հուշում են, որ նա իրեն ապահովագրված է համարում ՙթուրքամայդանից՚: Իսկ դա կարող է լինել մեկ դեպքում, եթե ՙհեղափոխություն՚ չի ցանկանում Անկարայում ամերիկյան դեսպանատունը, այսինքն, որ Էրդողանին հաջողվել է Վաշինգտոնի հետ լեզու գտնել: Ինչի± դիմաց: Այս մասին որոշակի պատկերացումներ է տալիս Ադրբեջանի փոխվարչապես Ալի Հասանովի օրերս հայտնած այն միտքը, թե. ՙԻնչո±ւ են միայն Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում հայկական շովինիզմի դեմ: Ի±նչ են անում մնացած թուրքալեզու պետությունները...՚: Սա պանթուրքիզմի մասին հիշեցում է, որի մասին, ի դեպ, ադրբեջանցիներն իրենք չեն սիրում խոսել: Բայց հիմա իրավիճակը ՙմի փոքր՚ այլ է, իսկ ՄԱԿ-ում Ղրիմի հետ կապված Ադրբեջանի քվեարկությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում ուղղակիորեն հակառակ էֆեկտն են առաջացնում, ինչ ռուս-հայկական հարաբերություններում: Ուր որ է` Հայաստանն էլ կմտնի Մաքսային միություն, եւ այս ամենից հետո Ղարաբաղը հաստատ Բաքվի համար կմնա միայն հաճելի հուշ: Դե ուրեմն միակ հույսը մնում է Թուրքիան, պանթուրքիզմը, հաշվի առնելով, որ այն ունի ոչ միայն հակահայկական, այլ նաեւ ընդգծված հակառուսական բնույթ: Այսինքնª կարող է ԱՄՆ-ի համար էլ հետաքրքրություն ներկայացնել այդ գործիքի միջոցով Ղրիմի պատասխանը տալու համար, առավել եւս, որ ԱՄՆ-ը Հայաստանից ՙհիասթափված՚ է:
Այլ հարց, որ պանթուրքիստական նկրտումները կյանքի կոչելու համար թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրը նվաճելու խնդիր ունի: Իսկ դա նշանակում է, որ պետք է հայկականից զատ հաղթեն նաեւ ռուսական զորքերին: Առանց ՆԱՏՕ-ի դա հնարավոր չէ, իսկ ՆԱՏՕ-ն, եթե ցանկանար կռվել ռուսների հետ, ապա դա կաներ Ուկրաինայում: Առավել եւս, որ ռուսների հետ ՙթեժ՚ բախումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղափոխելու պարագայում մեծ է վտանգը, որ կխառնվի նաեւ իրանական բավականին զորեղ բանակը, էլ չենք խոսում Սիրիայի մասին:
Այսպիսով` այն տպավորությունն է, որ ԱՄՆ-ը թուրք-ադրբեջանական տանդեմին ուղղորդում է ՌԴ-ի դեմ, բայց իրավիճակը պայթելու դեպքում ռազմական օժանդակություն հազիվ թե ցուցաբերի: Իսկ Էրդողանը բավականին խելք ունի ուկրաինացիների վիճակում չհայտնվելու համար ու այս խաղի հաշվին պարզապես իր ներքին դիրքերն է կարգի բերում: Ալիեւն էլ իր հերթին հազիվ թե չգիտակցի, որ եթե անգամ պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ից օգնություն ստանա, ապա մինչ այն տեղ հասնի, Ադրբեջանից բան չի մնա: Մի խոսքով, կարծես թե բոլորն էլ գիտակցում են, որ գլոբալ խանը հեռանկար չունի, բայց այն շարունակում են: Թերեւս այն հույսով, թե ով գիտի, մեկ էլ տեսար Պուտինը վախեցավ եւ նահանջեց: Իսկ դա արդեն անլուրջ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում