Դեռ խորհրդային տարիներից ի վեր...

Արխիվ 12-16

Դեռ խորհրդային տարիներից ի վեր հոլիվուդյան ֆիլմերի շնորհիվ գրեթե բոլորի մոտ ձեւավորել է պատկերացում, որ ԱՄՆ-ն օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր է: Բայց արի ու տես, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչ ավել, ոչ պակաս հորդորել է Վրաստանի իշխանություններին` հարցաքննության չկանչել նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ: Իսկ մեզ քաջ հայտնի Մեթյու Բրայզան հասել է նրան, որ զարմանալիորեն հայտարարել է` կամ Սահակաշվիլուն հանգիստ կթողնեք, կամ հրաժեշտ տվեք այս աշնանը ՆԱՏՕ-ին Վրաստանն ինտեգրելու ծրագրի համապատասխան փուլին: Զարմանալի է, բայց փաստ` քանի որ Միշիկոն ԱՄՆ-ի համար ՙշան որդի է, բայց մեր շան որդին՚, այդ շան որդուն պաշտպանելու համար ամերիկացիները կոպտորեն միջամտում են բարեկամ համարվող Վրաստանի ներքին գործերին, առանց քաշվելու ոտքերը սրբում իրավակարգի տարրական նորմերի վրա եւ հրամայում Վրաստանի իրավապահներին, թե ում պետք է հարցաքննեն եւ ում` ոչ: Այսինքն` ամերիկյան վարչակազմը ոչնչով չի տարբերվում մաֆիայից:
Քանի որ խոսքը մաֆիայի մասին է, ավելորդ չէ հիշատակել հայտնի կլոուն ՀՈՎԻԿ ԱԶՈՅԱՆԻ կողմից ՙմաֆիա՚ խաղի մասին խոսելը. ՙՄի հատ խաղ կա, կոչվում է ՙՄաֆիա՚, այդ խաղում կա մի չգրված օրենք... Եթե բոլորն են սեւացնում մեկին, ապա 90%-ով այդ մեկը կարմիր խաղացող է... Տիգրան Սարգսյանին սեւացնում են բոլորը, այդ թվում նաեւ սեւ խաղացողները.... Բայց խաղում կա 3 սեւ՚: Զարմանալի է, այդ ինչո±ւ հանկարծ Ազոյանի մոտ, ով մշտապես իրեն թունդ ընդդիմադիր դեմքի տեղ էր դնում, հանկարծ արթնացավ սերն առ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թե նրա մեջ խոսում է այն հատկությունը, որ բնորոշ է ռամիկի խառնվածք ունեցողներին` գնա մեռի, արի սիրեմ:
Մենք ադեն առիթ ենք ունեցել զարմանալու, թե ինչպես ԲՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ սկզբում սպառնաց հարյուր հազարանոց ցույցերով, բարիկադներով, քաոսով, հետո հետ կանգնեց իր խոսքից` մեղքը գցելով լրագրողների վրա: Իսկ հիմա էլ, նա զարմանալիորեն հասավ իշխանությանը գովելուն` Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ. ՙԼավ է ուշ, քան երբեք: Վարչապետի հրաժարականին, կարծում եմ, բոլորն էին սպասում, որովհետեւ նրա ղեկավարությամբ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր էր տապալել: Ինչեւէ, ժամանակն է առաջ շարժվել, ձեւավորել նոր կառավարություն, որը չի կրկնի հնի սխալները ու երկիրը դուրս կբերի այս ծանր վիճակից: Սա առաջին հերթին հասարակության պահանջն էր, ինչին իշխանությունները վերջապես ականջալուր եղան: Հուսանք, որ վարչապետի ու կառավարության փոփոխությունները կլինեն ոչ թե կոսմետիկ, այլ կապիտալ, երբ կփոխվի թե° կադրային, թե° ծրագրային քաղաքականությունը՚: Մնում է զարմանալ ու զարմանալ, թե ինչպես մարդը կարող է ըստ նպատակահարմարության, այդքան կարճ ժամանակահատվածում այդքան անգամ ու այդքան կտրուկ փոխել սեփական կարծիքը:
Աչքներս լույս, սպանություն պատվիրելու համար բանտում գտնվող քաղաքական ավանտյուրիստ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ որոշել է քաղաքական հոդվածով հանդես գալ եւ իր ՙարժեքավոր՚ մտքերը ներկայացնել հանրությանը. ՙՏարերային ընդվզման օրեցօր աճող վտանգը Հայաստանի անօրինական իշխանություններին հասցրեց կենդանական սարսափի վիճակի: Եվ այդ սարսափը կարծես այնքան մեծ է, որ դրա դեմ պայքարելու համար որոշեցին առաջ բերել գլխավոր քարոզչական զենքը` առաջին նախագահի դեմագոգիկ արվեստը: Բայց նույնիսկ դա չօգնեց: Փարիսեցիության եւ ստի պարագլխի 50 րոպեանոց ելույթը հակառակ էֆեկտն ունեցավ: Բոլորը վերջապես համոզվեցին, թե ով է, այսպես կոչված Ալի Բաբան, ում սցենարով գործում են եւ շարունակում եմ մեր երկիրը բռնաբարող 40 ավազակները՚: Անշուշտ, լավ է, որ Արկադի Վարդանյանը հասկացել է, որ հենց ԼՏՊ-ն է գլխավոր ավազակապետը, ում աճեցրած ավազակներից, ի դեմս օլիգարխների, մինչ օրս օր ու արեւ չունենք: Բայց զարմանալի է, որ նա ՙկենդանական սարսափից՚ է բարբաջում: Այլոց այդչափ վախ վերագրելուց առաջ ավելի լավ է թող պարոն Վարդանյանը հիշի սեփական կենդանական սարսափն այն պահին, երբ իրավապահները բացահայատեցին նրա մասնակցությունը սպանություն պատվիրելու մեջ: Դե ինչ, հուսանք, որ մեր երկրում չեն գտնվի միամիտներ, ովքեր այդ քիլլերին կդնեն քաղաքական գործչի տեղ:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում