ՙՏԵՆՑ ՏԱՏՍ ԷԼ ԿՊԱՅՔԱՐԻ՚
Արխիվ 12-16ՙՏԵՆՑ ՏԱՏՍ ԷԼ ԿՊԱՅՔԱՐԻ՚
ՙՍահանադրական դատարանը որոշում կայացրեց` որոշում չկայացնելու մասին՚,- այս մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՍԴ-ի կողմից կայացրած կուտակային կենսաթոշակի մասին օրենքի որոշմանը: Իսկ թե ում ներդրումն էր ՍԴ-ի որոշումը` ՙԴեմ եմ՚ շարժման երիտասարդներինը, ոչ իշխանական ուժի ներկայացուցիչներինը, ովքեր ամենուր հայտարարում են, որ դա իրենց հաղթանակն էր, ԱԻՄ առաջնորդը նկատեց` ասելով` բա էլ ում վերագրեն, եթե` ոչ իրենց. ՙԻնչ վերաբերում է երիտասարդներին, ապա նրանք ամիսը մի երկու անգամ դուրս էին գալիս փողոց, իսկ պայքարել` նշանակում է օրեր շարունակ փողոցում կանգնել: Իսկ նրանք ընդամենը դուրս էին գալիս, ասում էին` դեմ ենք, իսկ երեկոյան էլ` գնում էին քնելու, դա ի±նչ պայքար էր, տենց տատս էլ կպայքարի՚:
Այնուամենայնիվ, տեսնո±ւմ եք արդյոք չորս ոչ իշխանական ուժերի ներդրումը որոշման կայացման մեջ, հարցին` նշեց, որ իրենք են դիմել Սահմանադրական դատարան, եւ նրանց մասնակցությունը ուրանալ չի կարելի. ՙԻսկ այն, որ ցանկացած գործիչ կամ մարդ, ով փորձառություն չունի, բայց իրեն է վերագրում, դա էլ համարեք մարդկային առավելություններից կամ թուլություններից մեկը՚:
Հաշվի առնելով ՍԴ-ի այս նախադեպը` կարելի է ասել, որ արդարադատություն, այնուամենայնիվ, մեր երկրում կա:
- Մեզանում կա արդարադատական համակարգ, իսկ արդարադատություն կա, թե` ոչ, մի քիչ բարդ հարց է: Ամեն դեպքում, ՍԴ-ն` այդ հարցի հետ կապված, վերջնական որոշում չի կայացրել որքանով որ ես եմ հասկացել: Կայացվել է որոշում առ այն, որ սեպտեմբերի 30-ին կկայացնի որոշում: Այնպես որ, հաղթանակով ուրախացողները մի քիչ շուտ են ուրախանում, իսկ պարտությամբ տխրողները մի քիչ շուտ են տխրում:
- Ամենաշատ ուրախացողները կարծես ոչ իշխանական ուժերն են, ինչո±վ կբացատրեք:
- Դուք չեք նկատել, որ մեկը, երբ մարզանք է անում, հետո դրանից թեթեւություն է զգում:
- Կառավարության հրաժարականի պահանջի անհրաժեշտություն տեսնո±ւմ եք:
- Դա էլ կլինի մարզանքի հաջորդ փուլը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

