ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ՚

Արխիվ 12-16

ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ՚

Կա արդյոք վարչապետի հրաժարականի կապը ՍԴ-ի վերջին որոշման հետ` կուտակային կենսաթոշակի առնչությամբ, որի ներդրման կարեւորությունը տալիս էր կառավարությունը` հարցին ՙՔրիստոնեա-դեմոկրատական՚ կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նախ նշեց, որ բոլորս ականատես եղանք ՍԴ-ի որոշման հետ կապված մի կարեւոր երեւույթի, այն է.
-Սա մեզանում ժողովրդական զարգացումների հերթական հաղթանակն էր: Հանրությունը ականատես եղավ, որ ՍԴ-ի գործունեության վրա որեւէ միջամտություն, ազդեցություն` քաղաքական կամ վարչական, չի եղել եւ ՍԴ-ն անկաշկանդ շարադրեց իր վերաբերմունքը` Սահմանադրության տեսակետից վիճահարույց հոդվածների մասին, որը ակնհայտորեն չէր վերաբերում կառավարության մոտեցումներին: Սա պետք է վերագրել բոլորիս` թե° քաղաքական մեծամասնությանը, թե° փոքրամասնությանը եւ հատկապես քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցներին: Պատահական չէր, որ հայցվորի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը անմիջապես քննարկումներից հետո իր խոսքն ուղղեց ՀՀ նախագահին եւ ասաց, որ պետք է գնահատենք եւ շնորհակալություն հայտնենք, որ նախագահը որեւէ կերպ չմիջամտեց որոշումների զարգացումներին: Իսկ սա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը հանրային կյանքի առողջացմանը, ժողովրդավարացմանը վերաբերվում է ամենայն լրջությամբ:
- Ամեն դեպքում, ՍԴ-ի կողմից կատարված որոշումը չորս ոչ իշխանական ուժերը իրենց են վերագրում եւ գտնում են, որ դա իրենց հաղթանակն է:
- Միթե այդքան միամիտ են եւ չեն հասկանում: Խոսքս ուղղելով նաեւ իրենց` պետք է փաստենք, որ քաղաքական բանականությունը թելադրում է, որ այս ամենը պետք է ձեւակերպվի, իմաստավորվի` որպես հանրության հերթական հաջողություն: Այստեղ պարտվող եւ հաղթող կողմեր չկան, որովհետեւ ՍԴ-ի որոշումը այլեւս ուժի մեջ է, եւ ովքեր պետք է այն կյանքի կոչեն, կկոչեն: Հետեւաբար, խոսել միայն իրենց հաջողության կամ հաղթանակի մասին, սխալ է: Պետք է նկատել, որ թե° վիճարկող կողմը եւ թե° կառավարությունը առաջնորդվում են մի թեզով` ապահովել կենսաթոշակային տարիքի քաղաքացու արժանավայել ապրելու հնարավորությունները:
Հանրային կյանքում այն դրական տեղաշարժերը` ազատ խոսք, մամուլ, ազատ ցույցեր, որոնք երաշխավորում է մեր Սահմանադրությունը, դրա հիմնական քաղաքական պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է: Իսկ սա չգնահատել` նշանակում է իրերը չանվանել իրենց անունով: Դա արվում է ոչ թե ՀՀ նախագահին կամ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ սա  քաղաքական մեծամասնության, հանրային կյանքի կազմակերպման դոկտրինան է: Մեր ամենալուրջ ձեռքբերումները ազատություններն են, տեսեք` ինչ է կատարվում Վրաստանում, որտեղ հեռուստաընկերություններ են փակվում:
Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, կարծում եմ` պետք չէ արհեստականորեն արագացնել իրադարձությունները. սպասենք եւ տեսնենք` ինչպիսին կլինեն հետագա զարգացումները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում