ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արդեն իսկ հետաքրքիր լուրեր են տարածվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագրի հետ կապված: Ամենատարածված վարկածն այն է, որ Տ. Սարգսյանը կվերադառնա բանկային համակարգ, որտեղից էլ եւ եկել էր գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին: Ըստ երկրորդ վարկածի, Տ. Սարգսյանը դուրս կգա ՀՀԿ-ից եւ կգլխավորի Հայաստանի Հնչակյան կուսակցությունը, որտեղ վերջերս ղեկավարի պաշտոնում ընտրվել է իր օգնականը: Այն ժամանակ շատերը այդ փաստը գնահատեցին, որպես Տիգրան Սարգսյանի կողմից պահեստային օդանավակայան ստեղծելու գործընթաց: Իսկ երկրորդ վարկածն այն է, որ նախկին վարչապետը լքելու է Հայաստանը եւ տեղափոխվելու է Իսպանիա: Բոլոր դեպքերում, դեռ որոշ ժամանակ Տ. Սարգսյանը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները` մինչեւ նոր վարչապետի նշանակումը:

