ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈԴԸ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈԴԸ

Երկրի ամենասենսացիոն իրադարձությունը, անշուշտ, Սահմանադրական դատարանի կողմից պարտադիր կուտակայինի մասին օրենքի որոշ դրույթների հակասահմանադրական ճանաչելն էր, գումարած վարչապետի հրաժարականը: Ու այժմ առկա են տրամագծորեն իրար հակասող մեկնաբանություններ, եւ Գագիկ Հարությունյանի ընթերցած 64 էջանոց վճիռը իրոք այդպիսի մեկնաբանությունների տեղիք տալիս է: Հիմա նույնիսկ կատակ է շրջանառվում, որ ՙԴա Վինչիի կոդը՚ գրքի հեղինակ Դեն Բրաունը այժմ գրել է ՙԳագիկի կոդը՚ գիրքը, որի գլխավոր հերոսը տանջվում եւ բազում արկածներով է անցնում, որպեսզի վերծանի այդ 64 էջանոց վճիռը: Եվ, իրոք, վճիռը վեպի արժանի է, քանզի դրա հետ կապակցված են շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական զարգացումներ:

ԵՐԿՈՒ ՕՐ, ՈՐ ՑՆՑԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Ինչ վերաբերում է տարբեր մեկնաբանությունների հնարավորությանը, ապա դա նորություն չէ: Մեր Սահմանադրական դատարանը մեծ փորձ ունի` հանրային հնչեղություն ունեցող հարցերով հենց այդպիսի վճիռներ կայացնելու: Հիշենք թեկուզ 2003-ի վճիռը` մեկ տարի անց նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ վստահության հանրաքվե անցկացնելու ցանկալիության մասին...
Ինչեւէ, տարընթերցումն արտահայտվել է հենց գլխանց:
Օրինակ, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը երկու ժամվա տարբերությամբ հաջողացրել է տրամագծորեն հակառակ մեկնաբանել այդ նույն վճիռը. առաջին մեկնաբանությամբ` որ քաղաքացիներն այլեւս չպետք է վճարեն այդ 5 տոկոսը եւ կարող են հետ պահանջել արդեն վճարածը, երկրորդ մեկնաբանությամբ` որ մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտադիրը մնում է, իսկ վճարները վերադարձնելու-չվերադարձնելու խնդիրը այլ հարց է: Հասկանալի է, որ դա թերեւս պետք է համարել խմբակային շահերի պայքարի ու բախման հետեւանք:
Սակայն մի շատ կարեւոր նրբերանգ երեւաց հենց վճռի հրապարակումից անմիջապես հետո: Հայցվորներից մեկը` ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ոչ ավել ոչ պակաս շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին: Բնականաբար, խոսքը ոչ թե վճռի վրա ազդեցության մասին է, այլ ընդհանուր մթնոլորտի, որ ձեւավորվել է 2008-ից ի վեր: Եվ այդ մթնոլորտում նույն ՍԴ-ն անկաշկանդ ուսումնասիրել է հարցը եւ հաշվի է առել ինչպես ռեալ հակասության առկայությունը, այնպես էլ` տնտեսական ցնցումներից խուսափելու հրամայականը եւ հանրության տրամադրությունները:
Ինչեւէ, այդ ամենում կան որոշ հետաքրքիր երանգներ: Նախ` սկզբունքորեն գոյություն չունի հանրության առավելագույն, այն էլ կազմակերպված տեսքով դժգոհության աղբյուրը (անկախ դրանից, թե պարտադիր լինելը կասեցվում է հենց հիմա, թե` սեպտեմբերի 30-ից): Հաջորդը` գործադիրի հետ կապված խնդիրը: Բնականաբար, տրամաբանական էր, որ պարտադիր կուտակայինի ներդրման վրա այդքան ջանք թափած վարչապետը դրա հակասահմանադրականությունը ճանաչելուց հետո պետք է հրաժարական տար: Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի առնչությամբ, ուր վարչապետը ներկայացրել է, իսկ նախագահը ընդունել է հրաժարականը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ Տիգրան Սարգսյանը դեռ մի ամիս առաջ էր դա որոշել, սակայն հետաձգել էր Սերժ Սարգսյանի հորդորով: Այսինքն` մինչեւ այդ առանցքային ռեֆորմի սահմանադրականությունը պարզելու պահը:
Սակայն միայն պարտադիր կուտակայինի հարցը չէ, որ դեր է խաղացել երկու օրվա մեջ այդ երկրորդ կարեւորագույն իրադարձության մեջ: Կան այլ գործոններ եւս: Այսպես, դեռ ամիսներ առաջ ՀՀ նախագահը նշել էր, որ եթե 7 տոկոս տնտեսական աճ չապահովվի, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա, եւ այդ դրույթի կատարումը հիմա տեսնում ենք: Բացի այդ, կարեւոր է եւ աշխարհաքաղաքական գործոնը: Տիգրան Սարգսյանի կառավարությունն ուներ միաժամանակ ե°ւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ե°ւ Եվրամիության հետ աշխատելու գործառույթ, ու պետք է սպասարկեր ՙեւ-եւ՚ սխեման, սակայն Ռուսաստանի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտության տրամաբանությունը բացառեց այդ ՙեւ-եւ՚-ը, ու Հայաստանի քաղաքակրթական ընտրության վերջին ակորդից` ՄԱԿ-ի քվեարկությունից հետո, կառավարության փոփոխությունը հենց գործառույթի տեսակետից դառնում էր անխուսափելի, ու խոսքը միայն ժամկետների մասին կարող էր լինել: Քանի որ եվրոպացիների կարծիքը առօրյա գործունեության մեջ հաշվի առնելու հրամայականն այլեւս չկա, հետեւաբար չկա նաեւ ՙեւ-եւ՚-ի թիմի անհրաժեշտությունը:
Ինչեւէ, դեռ ՍԴ որոշումից անմիջապես հետո ՙքառյակը՚ փորձեց դա ներկայացնել որպես սեփական հաղթանակ, չնայած զուտ ներդրած ջանքերի տեսակետից ՙԴեմ եմ՚ շարժման գործողությունների ընդգրկումը անհամեմատ ավելի մեծ է: Տվյալ դեպքում, իր վարքագծով ՙքառյակը՚ նմանվում է հաց ուտելու նպատակով ուրիշի քելեխին սպասողի խաղերին: Բնականաբար, վարչապետի հրաժարականն էլ նույն ՙքառյակը՚ կփորձի ներկայացնել որպես սեփական ՙհաղթանակ՚: Բայց ռեալությունը հայաստանյան Մայդան նախապատրաստողների համար բավականին դառն է: Չկա հանրության 80 տոկոսի կողմից չընդունվող եւ զանգվածային բողոքի ակցիաների համար պարարտ հող ստեղծող կուտակայինը: Վարչապետի հրաժարականով օբյեկտիվորեն անհետացավ ՙփուլային իշխանափոխության՚ տեսաբանների սիրելի փուլը, քանի որ ապրիլի 28-ի վրա ծրագրում էին շուրջօրյա հանրահավաքների սկիզբը: Հիմա անհասկանալի է, էլ ի±նչ հիմքով պետք է հանրությանը հրապարակ կանչեն...

ՕԼԻԳԱՐԽԻԿ ՊՈՒՏՉԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ

Արդեն քանիցս առիթ ունեցել էինք մատնանշելու, որ ՙքառյակի՚ համախմբման թիկունքում երեւում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը: Դա ուղղակիորեն փաստում է, օրինակ, եւ ՙԱզատ դեմոկրատների՚ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Եվ, ի դեպ, ապրիլի 28-ի համար նախատեսված շուրջօրյա հանրահավաքների եւ կառավարությանն անվստահություն հայտնելու պրոցեսին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում էր նորից հրապարակավ հանդես գալ` նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի վկայությամբ իր հերթին է սպասում Քոչարյանի հրապարակային մեկնաբանությունը սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ: Դե, եթե դիտարկենք ԼՏՊ-ի այդքան սիրած ՙքաղաքագիտական վերլուծությունը՚ եւ ԲՀԿ-ակենտրոն քաղաքական բանակցությունները, ապա ստացվում է, որ համախմբումը գնում էր ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների անխախտ դաշինքի շուրջ, գումարած ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանին: Ի դեպ, վերջինս երեկ արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերը քննարկել է իր վերադասի` ամերիկյան դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ:
Ինչ վերաբերում է ապագա Մայդանի ֆինանսավորմանը, ապա արդեն իսկ զգացվում էր օլիգարխիայի մասնակցությունը: Լրատվական դաշտը, այդ թվում եւ դրա հեռուստատեսային բաղադրիչը, հակաիշխանական քարոզչությամբ լցնելը չէր կարող լինել առանց լրատվամիջոցների փաստացի սեփականատեր օլիգարխների ուղիղ ցուցումների: Նաեւ ՙԴեմ եմ՚ շարժմանը ֆինանսավորման պահը կա: Խոսակցություններն առկա են, որ հենց օլիգարխներն են դա ֆինանսավորել, սակայն այդքան էլ հաջող չէր ստացվում այդ քաղաքացիական շարժմանը ՙքառյակին՚ միացնելու գործընթացը, քանզի շարժման հիմքը օգտապաշտ եւ այլոց կողմից օգտագործվելուց խուսափող միջին խավի ներկայացուցիչներն են, ովքեր գերադասում են կրակից շագանակներ հանել  իրենց, այլ ոչ թե այլոց համար: Ի դեպ, ՍԴ որոշման այն մեկնաբանություններից հետո, որ մինչեւ սեպտեմբեր 5 տոկոսի պարտադիր գանձումները շարունակվելու են, արդեն իսկ ՙԴեմ եմ՚-ի ներկայացուցիչների կողմից սկսեցին հնչել կոչեր քաղաքացիական անհնազանդության գործողությունների վերաբերյալ, մասնավորապես` բանկային հաշիվներում եղած գումարները զանգվածաբար կանխիկացնելու: Ինչ վերաբերում է ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքներին միանալուն, ապա ՙԴեմ եմ՚-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեռ հիմնավոր որոշում չեն ընդունել: Պետք է ենթադրել, որ վարչապետի հրաժարականի փաստից հետո միանալու հավանականությունը բավականին նվազելու է, չնայած չպետք է բացառել, որ շարժումը ֆինանսավորող օլիգարխները սկսեն կոշտ հարկադրանք կիրառել:
Իսկ բոլոր մակարդակներում` ե°ւ քաղաքական, ե°ւ քաղաքացիական, ե°ւ լրատվական, պետական հեղաշրջման միջոցով օլիգարխիկ մի խումբը մյուսով փոխարինելու Կիեւում արդեն փորձարկված սցենարի սպոնսորները ցնցումների ձգտելու տարբեր դրդապատճառներ ունեն: Նախ` կա օլիգարխիայի ընդհանուր ՙդասակարգային՚ շահը` Մաքսային միություն Հայաստանի մտնելը հարցականի տակ է դնելու նրանցից շատերի մենաշնորհը: Երկրորդը` ՀՀ նախկին երկու նախագահների շրջապատի օլիգարխները, բնականաբար, ցանկություն ունեն վերականգնել այժմ որոշակիորեն թուլացած սեփական դիրքերը: Գումարած դրան, կան նաեւ թեեւ ֆորմալ առումով ՀՀԿ-ի թիմի անդամ համարվող, բայց, այնուամենայնիվ, իշխանությունից նեղացած օլիգարխներ, ովքեր ստվերային ձեւով` հիմնականում կանխիկ դրամի ներդրումով, նպաստոււմ են հակաիշխանական գործողություններին:  Այսպես` ՙԴեմ եմ՚-ին մոտ կանգնած  վստահելի աղբյուրի հավաստմամբ, իրենց ֆինանսավորողներից մեկը այժմ հիմնականում Մոսկվայում գտնվող նախկին պատգամավոր հայտնի օլիգարխն է, ով դժգոհ է մնացել նրանից, որ ՏՄՊՊ-ն համարձակվել է հետաքրքրքվել ավելի ցածրակարգ բենզինը ՙսուպեր՚ տեսակի բենզինով վաճառելու գործով, իսկ Էկոնոմիկայի նախարարության Շուկայի հսկողության տեսչությունը համարձակվել է անգամ դրա համար 1,3 մլն դրամի տուգանք նշանակել, որը սույն բիզնեսմենը հրաժարվել է վճարել եւ փորձել է վիճարկել դատական կարգով: Ամենաթողության սահմանափակումից նեղացած այդպիսի օլիգարխները բավականին շատ են... Գումարած դրան, բնականաբար, նույն Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի ամերիկյան կապերը ու հին պարտավորությունները: ՙՔառյակի՚ ու ստվերում ՙքառյակի՚ հետ նույն գործն անողների` օլիգարխիկ-ամերիկամետ պուտչ իրականացնելը փայփայողները արդեն ոչ միայն Հրանտ Բագրատյանի, Վահան Բաբայանի ու Ստեփան Մարգարյան-Ղարագեբակյանի պես կադրերի միջոցով արդեն ոչ միայն մայդանային երազանքներ էին հնչեցնում, այլեւ շրջանառության մեջ դնում ապագա նախարարների անուններ` տխրահռչակ Վարդան Օսկանյան, իր որդով երեւանցիներին շատ տհաճ հուշեր թողած Կառլոս Պետրոսյան, հռչակավոր նախկին պետեկամտակեր, իր անհագ ագահությամբ հայտնի Սմբատ Այվազյան...
Այժմ պուտչի սցենարը գործնականում քարուքանդ է եղել: Առաջիկայում քարոզչամիջոցներում ու ՙֆեյսբուքում՚ դրա առնչությամբ քարոզչական հիսթերիա էլ կտեսնենք: Իսկ թե ինչ նոր սցենար շտապ-շտապ կմոգոնեն պուտչիստներն ու նրանց ամերիկյան տերերը, կտեսնենք առաջիկայում: Բացառված չէ, որ ներսի Եվրամայդանի սցենարի հերթական տապալումից հետո կրկին կփորձեն ակտիվացնել ՙարտաքին եվրամայդանը՚` ի դեմս ազերիների ու թուրքերի...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում