"ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԱՆԵԼԸ ԲԵՐՈՒՄ Է ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ"

Արխիվ 12-16

"ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԱՆԵԼԸ ԲԵՐՈՒՄ Է ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ"

Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի օրն է, որը նշվում է 1966 թվականից: «Անկախ Հայաստանում այդ օրվան կարծես այդպիսի մեծ նշանակություն չի տրվել, և երկրաբանի օրը միացվել է արդյունաբերողների օրվա հետ: Բայց ոչ մի երկիր չի կարող ունենալ քիչ, թե շատ զարգացած տնտեսություն, առանց երկրաբանության»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Ջրբաշյանը: Ակադեմիկոսն ասում է, որ Հայաստանի տարածքն, իր փոքրությամբ հանդերձ, ունի հարուստ ընդերք: «Չնայած մենք էներգակիրներ չունենք, բայց ունենք մետաղական օգտակար հանածոներ` պղինձ, մոլիբդեն, ոսկի, կապար ու նաև ոչ մետաղական օգտակար հանածոներ` շինանյութեր, տուֆեր, բազալտներ և այլն: Բայց փոքր երկրներն իրավունք չունեն շռայլել իրենց ընդերքն` առանց հաշվարկելու: Ցավոք, այսօր Հայաստանը դարձել է հումքի մատակարարման երկիր»,-բարձրաձայնում է Ռուբեն Ջրբաշյանը: Ակադեմիկոսը սա սխալ քաղաքականություն է համարում, որովհետև մեր վաճառած խտանյութի արժեքը շատ ավելի ցածր է, քան խտանյութից ստացված ապրանքի արժեքը: Իհարկե, այս աշխատանքները մեծ ներդրումներ են պահանջում, դրանք հենց վաղը շահույթ չեն բերի: «Ցավոք, մեր տնտեսությունն աշխատում են այսօր վաճառեն, այսօր շահույթ ստանան, և երկարաժամկետ ներդրումներ չանելը բերում է փակուղային իրավիճակի»,-ասում է Ջրբաշյանը: Անդրադառնալով Հայաստանի հանքաշահագործման խնդիրներին Ռուբեն Ջրբաշյանն ասաց, հանքերի շահագործումը շատ վատ վիճակում է, որովհետև կառավարությունը չի կատարում իր ֆունկցիան և պահանջներ չի ներկայացնում այն մասնավորներին, ովքեր իրենց վրա են վերցրել պարտականություններ: «Պոչամբարների վիճակը Հայաստանում ծայրահեղ է: Չի կարելի բնությանը դնել այդ վիճակի մեջ, որովհետև բնությունը շատ նուրբ կառույց է, ու մի խախտումը իր հետ շատ վատ հետաևանքներ է բերում: Քաջարանի հանքը, որը տարեցտարի անխնա օգտագործվում է, իր հետ կբերի շատ լուրջ խնդիրներ: Չի կարելի անխնա վերաբերվել երկրի ընդերքին, որովհետև այն չի վերականգնվում»,-զգուշացնում է ակադեմիկոսը:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում