ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արդեն իսկ հետաքրքիր լուրեր են տարածվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագրի հետ կապված: Ամենատարածված վարկածն այն է, որ Տ. Սարգսյանը կվերադառնա բանկային համակարգ, որտեղից էլ եւ եկել էր գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին:
Ըստ երկրորդ վարկածի Տ. Սարգսյանը դուրս կգա ՀՀԿ-ից եւ կգլխավորի ՚Հայաստանի Հնչակյանՙ կուսակցությունը, որտեղ վերջերս ղեկավարի պաշտոնում ընտրվել է իր օգնականը: Այն ժամանակ շատերը այդ փաստը գնահատեցին, որպես Տիգրան Սարգսյանի կողմից պահեստային քաղաքական օդանավակայան ստեղծելու գործընթաց:
Իսկ երկրրորդ վարկածն այն է, որ նախկին վարչապետը ստիպված է լինելու լքել Հայաստանը եւ տեղափոխվել Իսպանիա, որտեղ ըստ լուրերի հիմնական բնակություն է հաստատել նրա ընտանիքը, քանի որ սպասվում է Օֆշորային սկանդալի վերջնական բացահայտումը: Բոլոր դեպքերում, դեռ որոշ ժամանակ, Տիգրան Սարգսյանը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչեւ նոր վարչապետի նշանակումը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

