ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ ԿԳՐԵՆ
Արխիվ 12-16ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ ԿԳՐԵՆ
Ըստ լուրերի, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի որոշ ժամանակ կատարել վարչապետի պարտականությունները, որից հետո ՀՀ կառավարությունում տեղի կունենան լուրջ փոփոխություններ: Սպասվում է, որ կփոխվեն 7-8 նախարարներ, մասնավորապես այն բոլոր նախարարնները, ովքեր համարվում էին նախկին վարչապետի թիմը, այն է ֆինանսների, էկանոմիկայի եւ այլոք: Սպասվում է նաեւ, որ իշխանական համակարգից դուրս են մղվելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անմիջապես կապ ունեցող պետական գործիչները: Այս առումով չի բացառվում, որ կառավարությունը թողնի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Բանն այն է, որ Հանրապետականների շրջանում կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանը անցել է կարմիր գիծը, երբ միանալով ՀՀ 1-ին նախագահի հետ ըստ էության փորձ էր կատարում խափանել Հայաստանի ՄՄ-ի մեջ մտնելու գործընթացը եւ իրականացնել եվրոմայդան Հայաստանի փողոցներում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

