ԹՈՒՐՔԱԳԵՏ. "ՔԵՍԱԲՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՄԵՋ"
Արխիվ 12-16Թուրքագետ. "ՔԵՍԱԲՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՄԵՋ"
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով ՝Քեսաբում տեղի ունեցածը տեղահանություն է, իսկ տեղահանությունն ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ ցեղասպանություն է։
"Լրատվամիջոցները, փոխարենն անդրադառնան նրան, որ մենք կորցնում ենք լուրջ համայնք, կենտրոնացել են նրա վրա, թե ինչու է Ռուսաստանն այս ամենն օգտագործում իր նպատակներով։ Բնական է, որ ՌԴ-ն ունի իր շահերը։ Բայց պետք է նաև հասկանանք, որ Ռուսաստանը հայության մի հսկա զանգվածի շահերը ներկայացնում է միջազգային հանրությունում",- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Խոսելով Սիրիայի Քեսաբ ավանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից թուրքագետն ասաց. "Փաստն այն է, որ տեղի է ունենում հայ համայնքի տեղահանում, հայկական գույքի թալան, իսկ սա տեղավորվում է ցեղասպանության տերմինի մեջ, ու պետք չէ տարածված կադրերում փնտրել, թե սպանվածները հայեր են, թե՝ ոչ, որպեսզի ասենք, որ սա ցեղասպանություն է"։
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

