ՙՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԻ՚ ԹԻՄԸ ՊԱՐՏՎԵՑ ՓԱՐԻԶՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԻ» ԹԻՄԸ ՊԱՐՏՎԵՑ ՓԱՐԻԶՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» 1:3 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: ՊՍԺ-ից աչքի ընկավ՝ Էզեկյել Լավեցին, իսկ «Չելսիից» պատասխանեց Էդեն Ազարը, անվրեպ իրացրնելով 11 մետրանոց հարվածը: Ընդմիջումից հետո Դավիդ Լուիսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ Խավյեր Պաստորեն խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Լոնդոնում:
ՊՍԺ - «Չելսի» ՝ 3:1
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

