ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՐԲԵՔ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՈՐ ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՐՅՈՒՆ ԹԱՓՎԻ` ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ»
Արխիվ 12-16ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՐԲԵՔ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՈՐ ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՐՅՈՒՆ ԹԱՓՎԻ` ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ»
Մինչ Թուրքիան` իր կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ, Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց փորձում է նորից հայի արյուն խմել` որպես թիրախ ընտրելով սիրիահայությանը, ու ողջ աշխարհի հայացքն ուղղվել է այդ կողմ, հայաստանյան ոչ իշխանական ուժերը դեռ աթոռակռիվ են տալիս: Եվ երեկ էլ որոշում են կայացրել ներքաղաքական անդորրը ընդմիջել շուրջօրյա հանրահավաքներով` իրենց կոչերով այն հայաստանյան Մայդանի ֆոնի ներքո ներկայացնելով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ.
- Արտաքին մարտահրավերները մեզ համար պետք է լինեն գերակա: Մեր երկիրը նախ պետք է կարողանա այդ խնդիրները իրականում լուծել, իսկ դրա համար խիստ անհրաժեշտ է երկրի ներքին խաղաղությունը: Իհարկե, ես հակված եմ մտածել, որ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը, պարզապես, իրենց պայքարի տարբերակն են որոշել, թե ինչպես պետք է պայքարեն այդ խնդիրների դեմ, որոնք այսօր կան: Դա իրենց որոշելիքն է, բայց ես գտնում եմ, որ պետք է ներքաղաքական իրավիճակը չհասցնել ներքին խաղաղության խաթարման: Այսօր շատ կարեւոր է մեր ներքին խաղաղությունը, որովհետեւ դրանից է հենց թշնամին կառչում ու փորձում գործողություններ կատարել պետության նկատմամբ: Ինձ թվում է` իրենք գիտակցում են, որ հայրենիքի շահն ավելին է, քան մնացած բոլոր քաղաքական ուժերի շահը, եւ այդ առումով կարծում եմ` իրենք կարող էին որպես չորս խորհրդարանական քաղաքական ուժեր ԱԺ ամբիոնը օգտագործել իրենց քաղաքական պայքարի համար, ինչպես եւ անում են: Բայց եթե նրանք այսօր գտել են, որ բացի խորհրդարանական բարձր ամբիոնից, իրենց խոսափողներից, իրենք կարող են նաեւ այդ տարբերակը ընտրել, սա արդեն իրենց որոշելիքն է, թե ինչու են այդ ճանապարհով գնում: Սակայն, էլի եմ կրկնում` մենք պետք է հաշվի առնենք այն արտաքին մարտահրավերները, որ այսօր կան, եւ պետք է հնարավորինս մեր պայքարի ձեւը այնպիսին ընտրենք, որպեսզի թշնամին դրանից չօգտվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

