Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյան. «ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյան. «ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
Ապրիլի 1-ը տոն դարձնելը անգլիացիների «ձեռքի գործն է»: Նրանք են այս տոնի սկիզբը դրել եւ տոնում են դարեր շարունակ՝ կոչելով ապրիլյան հիմարների օր: Մենք էլ անմասն չենք մնում այդ տոնից եւ մի փոքր հայկականացնելով՝ ապրիլի 1-ը համարում ենք սուտ ասելու օր: Չնայած եթե հաշվի առնենք, թե որքան ենք խաբվում ամեն օր՝ լսելով բազմաթիվ չիրականացող խոստումներ, կարելի է համարել, որ ոչ թե օր, այլ սուտ ասելու դար է: Վերջին մի քանի տարիներին էլ լուսահոգի Արամայիս Սահակյանի եւ Սամվել Բաղդասարյանի ջանքերի շնորհիվ օրը սկսել են կոչել հումորի օր: Իսկ թե հնարավո՞ր է խաբել երգահան ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԻՆ եւ ակամա տոնի մասնակիցը դարձնել, «Իրավունքը» պարզեց նրանից.
- Ես միշտ մոռանում եմ, որ այդ օրը ապրիլի մեկն է եւ կարելի է խաբել: Բայց երբ փորձում են խաբել, միանգամից կողմնորոշվում եմ: Իսկ ընդհանրապես ինձ դժվար է խաբել:
- Քաղցր սո՞ւտն է Ձեզ համար ավելի ընդունելի, թե՞ դառը ճշմարտությունը:
- Նախընտրում եմ դառը ճշմարտությունը: Միշտ այդպես եմ եղել, չէ՞ որ դառը ճշմարտությունը պետք է մարդուն:
-Անկախ նրանից, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
- Եթե մարդուն կարող ես օգտակար լինել, ինչպես ասում են` միգուցե նրա աչքերը բացվեն, միգուցե նա հասկանա ինչ է կատարվում իր շուրջը, այսինքն` միայն օգնության նպատակով: Իսկ վատ բաներից թող բոլորս հեռու լինենք:
- Իսկ ո՞ր դեպքում, այնուամենայնիվ, կարելի է ստել:
- Եթե պետք է ինչ-որ մի կեղծ բան ասել, որ այդ մարդուն լավ լինի, իրոք, կարելի է: Բայց կրկնում եմ միայն դրական ձեւով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

