ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔՆԵՐԸ 100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔՆԵՐԸ 100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ


Օրեր առաջ կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին մոտ 140 ըմբիշներ: Ոսկե մեդալակիրներ դարձան Մուրադ Հարությունյանը (50 կգ), Արթուր Սիմոնյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Կարեն Աբգարյանը (96 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ): Թիմը շուտով կսկսի նախապատրաստվել Մոսկվայում կայանալիք միջազգային մրցաշարին: Թիմի մարզավիճակի, առաջնության արդյունքների եւ Եվրոպայի առաջնությանը նախորդող շրջանի մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԼԱՐՅԱՆԸ:


-Պարոն Բաբալարյան, ամփոփեք ներքին առաջնության արդյունքները, անակնկալներ չեղան, իսկ բացահայտումնե՞ր:
- Բացահայտումներ իհարկե եղան, բայց, դե գիտեք, երիտասարդական հավաքականը փոփոխվում է, մարզիկները գալիս ու գնում են: Որոշ քաշային կարգերում փոփոխություններ եղան: Կային քաշային կարգեր, որտեղ հաղթեցին պատանեկան տարիքից երիտասարդական տարիք մտած ըմբիշները: 55 կգ քաշային կարգում պատանիներից երիտասարդական տեղափոխված մարզիկը դարձավ հաղթող, 60 կգ քաշային կարգի, ինչպես նաեւ 74 կգ քաշային կարգի առաջին եւ երկրորդ մարզիկներն էին ուժեղ...
- Իսկ Մոսկվայում կայանալիք միջազգային մրցաշարից ի՞նչ սպասելիքներ կան:
- Ես մրցաշարից առաջ սպասելիքների մասին ճիշտ չեմ համարում խոսել, սպասելիքներ միշտ եւ բոլորից էլ կան: Այս մրցաշարը մեծահասակների մրցաշար է, բայց ես ուզում եմ, որ երիտասարդները հիմա արդեն սկսեն ուժերը չափել եւ պայքարել մեծերի հետ, որպեսզի հետո իրենց համար հեշտ լինի: Իսկ հենց երիտասարդական առաջնության մասնակցելու համար կմեկնենք Իրան, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է նախատեսված:
- Այս պահին ինչպե՞ս կգնահատեք թիմի մարզավիճակը:
- Թիմը ընդհանուր առմամբ լավ վիճակում է: Այս օրերին նրանց հանգիստ եմ տվել, քանի որ արդեն մրցումային տրամադրություն է...
- Մինչ Եվրոպայի առաջնությունը, թիմը կունենա համատեղ հավաք` մեծահասակների հավաքականի հետ, որքանո՞վ են այս հավաքները կարեւոր եւ արդյունավետ:
- 100 տոկոսանոց արդյունք են ապահովում: Դրանք շատ կարեւոր եւ օգտակար հավաքներ են: Տեղի է ունենում փորձի փոխանակում: Եթե այսօր մեր 96 կգ քաշային կարգի մարզիկը Արթուր Ալեքսանյանի հետ չմարզվի ու փորձ ձեռք չբերի նրա հետ պայքարելու, կամ 74 կգ քաշային կարգի մարզիկը չփորձի ուժերը Լեւոն Ջուլֆալակյանի հետ, հետո շատ դժվար կլինի այդ հավաքականում տեղ ունենալը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում