Մեկ ամիս եւ կավարտվի եվրատեսիլյան կրքերն ու մոտ 6 ամիս կդադարենք խոսել ՙԵվրատեսիլ՚ կոչվող ՙվարակից՚: Բայց, ինչպես ասում են, եվրատեսիլյան սկանդալներին դիմակայելու համար դեռ ունենք գրեթե մեկ ամիս:
Ինչ խոսք, այս տարին եվրատեսիլյան բուռն կրքերի պակաս չզգացվեց, շնորհիվ Ավստրիայի ներկայացուցչի` Կոնչիտայի, ով իր տրանսվեստիտային կերպարով շոկի մեջ է գցել հատկապես հայերիս: Այդ առթիվ այս տարվա ՙԵվրատեսիլը՚ բացառության կարգով հանուն Կոնչիտայի կարելի է վերափոխել ՙկոնչիտատեսիլի՚, քանի որ բոլորն անհամբեր սպասում են ոչ թե իրենց երկրի ներկայացուցչին տեսնել բեմում ու քաջալերել, այլ` թե ի±նչ շոու կանի անհասկանալի սեռի Կոնչիտան: Բանը հասավ այնտեղ, որ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի ու Կոնչիտայի միջեւ կոնֆլիկտ հասունացավ: Դրան անդրադարձավ նույնիսկ ավստրիական մամուլը, որ պատերազմ է սկսվել Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ: Արամը հայ տղամարդուն բնորոշ է արտահայտվել ու Կոնչիտային ՙաննորմալ՚ եւ ՙմրցույթին անհամապատասխան անձ է՚ անվանել, ինչպես նաեւ խորհուրդ տվել հանգստանալ, մտածել եւ որոշել` կի±ն է նա, թե տղամարդ: Իսկ մորուքավոր Կոնչիտան էլ կոտրատվելով մեր Արամի համար, ասել է. ՙԿարծում եմ` դա նշանակում է, որ նա չի ցանկանում ամուսնանալ ինձ հետ: Ինձ թվում է` Արամն ուզում է, որ ես կին լինեմ: Բայց նշեմ նրա համար` կանացի կերպարն իմ բեմական կոչումն է, իսկ ազատ ժամանակ ես ալարկոտ տղամարդ եմ...՚: Ու ցանկություն հայտնել, որ երջանիկ կլինի` խոսել Արամի հետ ու բացատրական աշխատանքներ տանել իր կերպարի վերաբերյալ: Այս ամենից բացի` Կոնչիտան կարծես այնքան է դուր եկել որոշ ինտերնետային կայքերի, որ գրեթե ամեն օր իրենց պարտքն են համարում մի լուսանկար ու լուր ավելի տեղադրեն իրենց կայքում, իսկ ոմանք էլ` նույնիսկ համեմատական լուսանկարներ են տեղադրում` նմանություններ գտնելով հայ էստրադային երգչուհի Լուսինե Աղաբեկյանի եւ Կոնչիտայի լուսանկարներում: Լ. Աղաբեկյանի ամուսինն էլ ՙտեղն՚ է դրել այդ համեմատությունն անցկացնողներին ու ավելի դաժան համեմատությամբ պատասխանել: Ինչեւէ, հուսանք, որ չկողմնորոշված սեռի անձի PR-ով իրենց սրբազան պարտքը չեն համարի զբաղվել որոշ օգտատերեր ու կայքեր, էլ ուր մնաց թե համեմատականներ անցկացնեն հայրենի շոու բիզնեսի ներկայացուցիչների ու եվրոպական սեռափոխակերպուկների միջեւ: Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ