ՙՙԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՙՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ՚ Է

Արխիվ 12-16

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՙՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ՚ Է


ՙՄայր Հայաստան՚ զինվորական թանգարանը բացվել է 1973 թվականին: Թանգարանի ֆոնդերում պահվում են մոտ 30 հազար ցուցանմուշներ, որոնցից 10 հազարը ցուցադրված է: Թանգարանում գործում է երեք բաժին` նվիրված 1918-1920թթ. ՀՀ Զինված ուժերին, Հայրենական մեծ պատերազմին եւ Արցախյան հերոսամարտին: Թանգարանում են գտնվում Արցախյան ազատամարտի հերոսների անձնական որոշ իրեր, լուսնկարներ, նամակներ: 1995 թվականից թանգարանը ՀՀ մշակույթի նախարարությունից անցել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը: Այստեղ պարբերաբար կազմակերպվում է տարբեր միջոցառումներ` բաց դասեր, հանդիպումներ, համերգներ: ՙՄայր Հայաստան՚ զինվորական թանգարանի այսօրվա խնդիրների, ձեռքբերումների, ինչպես նաեւ համալրման աշխատանքների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց թանգարանի տնօրեն ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


-Ինչպես բոլոր, այնպես էլ մեր թանգարանի համար համալրման աշխատանքները առաջնահերթ խնդիրներից են: Ընդ որում այդ աշխատանքները ե°ւ կարեւոր են, ե°ւ դժվարին: Դժվարին են այն առումով, որ եթե Հայրենական մեծ պատերազմի հետ կապված համալրման գրեթե անելիքներ չունենք` հասկանալի է 50-60 տարիների ընթացքում արդեն նյութերի հիմնական մասը հավաքված է, ապա` մեր գլխավոր խնդիրը Արցախյան ազատամարտի հետ կապված համալրման աշխատանքներն են: Նախ` մեր այն հերոսները, ովքեր պատերազմում զոհվել են, նրանց հարազատները, ընտանիքները շատ դժվարությամբ են հերոսներին պատկանող իրերից հրաժարվում: Սա հասկանալի է, քանի որ հարազատները ցանկանում են այդ իրերը, որպես հիշատակ իրենց մոտ պահել: Իսկ ովքեր, փառք Աստծո, ողջ են, նույնպես իրենց իրերը հիշատակ են պահում` թոռներին ցույց տալու համար: Այս ամենով հանդերձ` 90-ական թվականներից սկսած մինչեւ այժմ, մեր թանգարանի կողմից իրականացրած համալրման աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ մի ամբողջ սրահ, մի ամբողջ հարկ նվիրել բացառապես Արցախյան ազատամարտին եւ ԶՈՒ-ի տարբեր զորատեսակների: Սա լավ առիթ է, որպեսզի դիմեմ բոլոր ազատամարտիկներին, նրանց հարազատներին եւ ընտանիքներին` իրենց ունեցած ցուցանմուշները պետական պահպանության հանձնեն ՊՆ թանգարանին: Մի բան է, որ այդ իրերը տեսնեն միայն նրանց հարազատները, մեկ այլ բան, որ դրանք տեսնի նաեւ ողջ հասարակությունը:

ՙՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ Է՚

-Վերջին մեկ տարվա ընթացքում քանի նմուշով է համալրվել թանգարանը:
- Թանգարանի ցուցանմուշների համալրումը ամենօրյա աշխատանք է, այս առումով կապ ենք պահպանում գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ: Այս հարցում ծուլանալ մեզ արգելված է, պետք է հետեւողական լինենք: Օրինակ` այս ուրբաթ օրը Հայրենական պատերազմի մասնակցի թոռնիկը թանգարան բերեց նկարներ: Մոսկվայից մեզ այցելել էր լրագրող Դմիտրի Պիսարենկոն, ով որպես լրագրող մասնակցել էր Արցախյան պատերազմին եւ իր անձնական իրերը նվիրեց թանգարանին:

ՙՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆՈՎ՚

-Իսկ հասարակության հետաքրքրությունը ինչպիսի±ն է թանգարանի նկատմամբ:
- Հասարակությունը շատ է հետաքրքրված մեր թանգարանով, յուրաքանչյուր տարի շուրջ 70 օտար պետությունից այցելու ենք ունենում, որոնց թիվը կազմում է 60 հազար: Սրան նպաստում է նաեւ այն, որ շնորհիվ ՊՆ-ի եւ մեր պետության` թանգարանի մուտքը անվճար է ի տարբերություն ԱՊՀ-ում եւ այլուր գործող նմանատիպ ռազմական թանգարանների: Այցելուների առումով մենք թանգարանի ռազմահայրենասիրական քարոզչական հիմնական շեշտը դնում ենք պատանիների եւ երիտասարդների վրա: Ուրախալի է, որ այցելուների գերակշիռ մասը դպրոցականներ են, Զինված ուժերի զորամասերի զինծառայողներ եւ ուսանողներ, թե° քաղաքացիական, թե° ռազմական բուհերից: Ռազմահայրենասիրական քարոզչությունը ավելի շատ տարածելու համար թանգարանը արդեն ստեղծել է իր պաշտոնական կայքը, որն ունի մոտ 80 պետության այցելուներ, ովքեր այս տարբերակով են ծանոթանում թանգարանին, թանգարանի գործունեությանը եւ պատմությանը: Ռազմահայրենասիրական բոլոր թանգարանների հետ մենք սիրով համագործակցում ենք, ցուցաբերում մեթոդական աջակցություն դպրոցների փառքի սրահների եւ թանգարանների ստեղծմանը: Մայիսին Ազատան գյուղում նախատեսված է թանգարանի ստեղծում, որին բոլոր առումներով կցուցաբերենք մեր աջակցությունը: Համագործակցում եւ մեթոդական աջակցություն ենք ցուցաբերում նաեւ ԼՂՀ Ստեփանակերտի թանգարանին:

ՙՀԱՂԹՈՂԻ ԿԵՐՊԱՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՊՆԴԵԼ՚

Ըստ Ավագ Հարությունյանի` թանգարանն սկսել է կարեւոր փաստաթղթերի եւ ցուցանմուշների թվայնացման աշխատանքները, ճիշտ է, այստեղ դեռ մեծ ՙնվաճումներ՚ չկան, սակայն աշխատանքերը շարունակվում են եւ շուտով դրանց արդյունքը տեսանելի կլինի: Ավագ Հարությունյանի խոսքով` յուրաքանչյուր տարի մայիսյան հաղթական տոների հետ կապված ամենամեծ, համաժողովրդական միջոցառումը տեղի է ունենում հենց ՙՄայր Հայաստան՚ զինվորական թանգարանում: Թանգարանի ցուցանմուշները պարբերաբար թարմացվում են. ՙՀաշվի առնելով թե° արտաքին, թե° ներքին երեւույթները, նաեւ այն հանգամանքը, որ Արցախյան պատերազմում մենք հաղթել ենք, ապա հաղթողի կերպարը պարտավոր ենք ավելի ամրապնդել սպասվելիք արհավիրքներին դիմագրավելու համար: Անհրաժեշտ է ռազմահայրենասիրական դաստիարակությանը տալ համակարգված բնույթ: Որպեսզի բոլոր ուսումնական հաստատությունները պետության համապատասխան հրահանգով պարտադիր կարգով ծանոթանային թանգարանների ցուցանմուշներին, ինչը նրանց շրջանում կնպաստեր ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը՚,- վերջում հորդորեց Ավագ Հարությունյանը:

ԶՎԱՐԹ
ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում