41-ամյա Վիկտորիա Բեքհեմը պարծեցել է իր լավ մարզավիճակով
Արխիվ 16-2041-ամյա Վիկտորիա Բեքհեմը իր Instagram–ում պարծեցել է հրաշալի մարզավիճակով: Լուսանկարում հանրահայտ դիզայներն ու Դեւիդ Բեքհեմի կինը պառկած է բազմոցի վրա՝ կարճ լայն տաբատով (կյուլոտով) ու թոփ բյուստով, չնայած նրա հանդերձանքն ավելի շատ զգեստի տպվորություն է թողնում:

«Զարմանալի է, թե ինչեր կարելի է անել կյուլոտով: Բալետի պարապմունքներն իզուր չեն անցել: Շնորհակալություն»,- ստորագրել է լուսանկարը Վիկտորիան:
Ի դեպ, գրառման տակ իր մեկնաբանություններում Վիկին նաեւ շնորհակալություն է հայտնել Vogue–ի խմբագրությանը, այնպես որ հնարավոր է, որ այդ ժամանակ նա հերթական ֆոտոշարքն էր անում պարբերականի համար:

