Պանամական փաստաթղթերի պատճառով վարչապետն արժանացավ ԴԱՀԿ-ի նախկին պետի ճակատագրին
Արխիվ 16-20Իսլանդիայում կանցկացվեն ալտինգի արտահերթ ընտրություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընտրությունները պետք է երկրին օգնեն դուրս գալ քաղաքական ճգնաժամից, որը սկսվել էր «Պանամական թղթապանակի» հրապարակումից հետո։ Ընտրությունների հիմնական ինստրիգն այն է, թե ինչքան ձայն կստանա «Ծովահենների կուսակցոթյունը», որի վարկանիշը կտրուկ աճել էր գարնանային բողոքի ակցիաներից հետո։
«Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո պարզվել էր, որ Վարչապետ Սիգմյունդուր Դավիդ Գյունլեյգսոնի կնոջ անունով օֆշորներ են գրանցված Բրիտանական Վիրգինյան կղզիներում։ Ընդ որում Գյունլենգսոնն ինքը իշխանության էր եկել հենց ֆիինանսական ճգնաժամի ու օֆշորների դեմ պայքարի ալիքի վրա։
Հիշեցնենք, որ պանամական փաստաթղթերում կա նաեւ ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, որի մասին վերջերս ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակությունը բարձրաձայնել էր, թեեւ Միհրան Պողոսյանը հերքում է իր կապն այդ փաստաթղթերի հետ: Այնուամենայնիվ, պանամական փաստաթղթերի հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ-ի պետի պաշտոնից:

