ՙՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ
ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԻՆ


Վերջին օրերին, մի շարք թերթեր փորձում են շահարկել գարնանը տեղի ունեցած մի դժբախտ պատահարը, երբ Արարատի մարզի Մխչյան գյուղում վթարի էր ենթարկվել երեքամյա Ալեն Սիմոնյանը, որը, ցավոք, հիվանդանոցում մահացավ: Ինչպես պարզել է քննությունը, երեխան մտել է կանգնած մեքենայի տակ, եւ ղեկին նստած երիտասարդ աղջիկը, մեքենան տեղից շարժելիս չէր կարող ենթադրել, որ մեքենայի տակ երեխա կա: Քննությունը եկավ այն եզրակացության, որ մեքենայի վարորդի գործողություններում հանցակազմ չկա, եւ գործը կարճվել է: Ընդ որում, նույն կարծիքին են նաեւ երեխայի ծնողները, ովքեր այդ որոշումը չեն բողոքարկում: Սակայն արի ու տես, որ որոշ թերթերին վերոհիշյալ գործի տրամաբանական կարճումը հիսթերիայի աստիճանի բորբոքել է, սակայն մտածել, որ իրենց խնդիրը երեխան է, ճիշտ չէր լինի, այստեղ հարցը կրկին քաղաքականության մեջ է: Բանն այն է, որ երիտասարդ վարորդուհին բարեկամական կապ ունի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ որոշ ուժերի կողմից այս դժբախտությունը փորձում են օգտագործել Հովիկ Աբրահամյանի հեղինակությանը վնաս հասցնելու համար: Ամենազարմանալին այն է, որ Հ. Աբրահամյանի վրա պատվերը իջեցվում է իշխանական որոշ շրջանակներին մոտ կանգնած լրատվամիջոցներին, թե ինչ է դա նշանակում, կարելի է միայն ենթադրել: Արդյոք վերադառնում է այն իրավիճակը, երբ իշխանության մեջ ձեւավորվել էին որոշակի թեւեր: Կարծես թե ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանական թեւերի բաժանվածությունը հաջողվել էր վերացնել, սակայն ինչպես երեւում է` ՙզինադադարը՚ երկար չտեւեց:
Այս քաղաքական շահարկումների ամենատհաճ կողմը, իհարկե, մարդկային զգացմունքների վրա խաղալն է, չէ± որ ինչպես երեխայի հարազատները, այնպես էլ երիտասարդ վարորդ աղջիկը դեռեւս գտնվում են շատ ծանր հոգեբանական վիճակում, եւ վերոհիշյալ շահարկումները միայն խորացնում են նրանց դժբախտությունը: Սակայն, հավանաբար, քաղաքական նպատակների համար ոմանք կարող են թքած ունենալ մարդկանց զգացմունքների եւ ճակատագրերի վրա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում