ՙԿՆՔԱՀԱՅՐԵՐԻ՚ ԵՎ ՙԿՆՔԱՀԱՅՐԻԿՆԵՐԻ՚ ՎԵՐՋԱԼՈՒՅՍԸ

Արխիվ 12-16

ՙԿՆՔԱՀԱՅՐԵՐԻ՚ ԵՎ ՙԿՆՔԱՀԱՅՐԻԿՆԵՐԻ՚ ՎԵՐՋԱԼՈՒՅՍԸ



Եվ այսպես, Գյումրիի քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը շարունակում են շիկացած մնալ: Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի ուզում համակերպվել Գյումրիի միահեծան տեր ու տնօրենի կարգավիճակին հրաժեշտ տալու հետ: Եվ դա արտահայտվում է ինչպես ՀՀԿ-ն լքելով, տարատեսակ ստորագրահավաքներ եւ այլ բողոքի գործողություններ դեռեւս ունեցած վարչական ռեսուրսով կազմակերպելով, այնպես էլ տարատեսակ գրավոր ու բանավոր մեղադրանքներով: Հանրությանը առավել հայտնին նրա նամակն է Շիրակի մարզից ընտրված ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին, ուր Վարդանիկը վերջինիս ինչպես տարբեր որակումներ է տալիս, այնպես էլ սպառնում քշել Գյումրիից: Արձագանքելով Ղուկասյանի նամակի այն հատվածին, թե` ՙգիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց՚` Աղաբաբյանն ասաց. - ՙԱսա` դու սամակատ քշել չգիտես, դու ոնց կարաս նման արտահայտություն անես. ես քաղաքից քշելու եմ, ես էս եմ անելու, ես… Ինքը քանի± հատ ա: Ճշմարտության չափանիշը պրակտիկան ա` եթե կարա, թող անի՚, ինչպես նաեւ. ՙՀանցագործ աշխարհում կա, ինտելիգենցիայում կա, կրթության մեջ կա, լավ երգում ա… Մարդ չգիտի` ինքը ով ա, ինքն էլ չգիտի` ինքը ով ա: Ամենակարեւորը` որ ինքը չգիտի, թե ինքը ով ա՚:

ՏԵՂԱԿԱՆ ՖԵՈԴԱԼՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՍԿԻԶԲԸ

Անշուշտ, հենց Վարդան Ղուկասյանն է տեղական իշխանիկներից ամենաօդիոզը: Եվ նա ոչ միայն տպավորություն էր թողնում, որ հավերժական քաղաքապետ է, որից Գյումրին պրծում չունի, այլեւ գործնականում այնպիսի կառավարում էր իրականացնում, ինչպիսին կիրառում են քրեական աշխարհի ՙպախանները՚` իրենց ՙզոնում՚: Այսինքն` բացարձակ անսահմանափակ հեղինակություն բոլոր ոլորտներում, եւ այն աստիճանի վախ, երբ մարդիկ վախենում են նույնիսկ իրենք իրենց խոստովանել, որ վախենում են: Ու նաեւ նույն Վարդան Ղուկասյանը գործնականում ակամա խոստովանել է, որ ձգտում ուներ ամբողջ Շիրակի մարզում փաստացի իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Պատահական չէ, որ Աշոտ Աղաբաբյանին հղած նամակում նա պնդում է, որ իբր ինքն է երկու անգամ Աղաբաբյանին պատգամավոր դարձրել, ինչին Աղաբաբյանը հակադարձում է, որ Ղուկասյանը ընտրությունների ժամանակ իրեն միայն խանգարել է: Իր հերթին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շեշտում է. ՙՉէր կարող Աշոտ Աղաբաբյանը պատգամավոր դառնալ Վարդան Ղուկասյանի շնորհիվ, որովհետեւ նա գյուղական համայնքներով է ընտրվել: Առավել եւս, վերջին ընտրություններում Գյումրիի քաղաքապետը որեւէ աջակցություն ցույց չի տվել Աղաբաբյանին ու չէր էլ կարող ցույց տալ: Բացի այդ, Աղաբաբյանը Գյումրիում միակ թեկնածուն է եղել, որը կարողացել է ինքն անցնել պատգամավոր ու ՀՀԿ-ին ձայն բերել: Այնպես որ, նա որեւէ կապ ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ Գյումրիի քաղաքապետի հետ՚:Ի դեպ, այժմ ամենեւին էլ առաջին հրապարակային բախումը չէ Աղաբաբյանի եւ Ղուկասյանի միջեւ: Աշոտ Աղաբաբյանը դեռ մայիսի 16-ին Վարդան Ղուկասյանին` որպես ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի, ուղղակի մեղադրեց Շիրակի մարզում ԱԺ ընտրությունները տանուլ տալու մեջ: Այսինքն` Ղուկասյանի եւ Ամասիայի տարածքն ընդգրկող հատվածում էլ Գյումրիի քաղաքապետը ինչ-ինչ ինտրիգների մեջ է ներքաշված եղել, ինչը եւ հրապարակավ պայթեց ընտրություններից հետո նրա եւ Աղաբաբյանի միջեւ հարաբերություններ պարզելու ընթացքում:
Գյումրիի տարածքում Վարդան Ղուկասյանը, փաստորեն, ուներ միայն մեկ կրիմինալացված մրցակից` ի դեմս ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի, որին, սակայն, չկարողացավ խանգարել վերընտրվել պատգամավոր: Իսկ միգուցե եւ ինչ-ինչ չկամության պահ էլ կար, քանզի ՀՀԿ-ն Գյումրիի մեծամասնական ընտրատարածքում ներկայացված էր բավականին ազդեցիկ Արման Սահակյանով, որը ֆեոդալիզմի բացարձակ դրսեւորման ձգտող Վարդան Ղուկասյանի համար չէր կարող ձեռք չբերել մրցակցի որակներ: Այլապես ինչով բացատրել, որ Գյումրիի մի մասն ընդգրկող այն ընտրատարածքում, ուր պատգամավոր ընտրվեց քաղաքապետի ներկայիս թեկնածու, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՀԿ-ն ԲՀԿ-ից ավելի շատ քվե ստացավ, իսկ զուտ Գյումրիում ամփոփված ընտրատարածքում ոչ միայն չընտրվեց ՀՀԿ-ական թեկնածուն, այլեւ ԲՀԿ-ն ավելի բարձր ցուցանիշ գրանցեց:
Սակայն ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրապայքարի ստվերային պահը մի կողմ թողնենք, թեեւ այն հնչում է ակնարկների տեսքով ինչպես Վարդան Ղուկասյանի, այնպես էլ Աշոտ Աղաբաբյանի խոսքերում: Առավել կարեւորն այն է, որ Վարդանիկը ՙդուրս գրվեց՚ ՀՀԿ-ի խաղից, ու ավտոմատիկաբար դա հանգեցրեց նաեւ այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն փաստորեն հրաժարվեց իր մտադրությունից` քաղաքապետական ընտրություններում առաջ քաշել Գյումրիի ներկայիս քաղաքապետից ոչ պակաս կրիմինալ Մարտունիկ Գրիգորյանին, այլ կանգ առավ առավել ցիվիլ եւ կրիմինալ դրսեւորումների մեջ չնկատված Սամվել Բալասանյանի թեկնածության վրա: Այսինքն` ներկայիս քաղաքապետին ՙդուրս գրելու՚ միջոցով ՀՀ նախագահը եւ ՀՀԿ-ն միանգամից մի քանի նապաստակ խփեցին` ե°ւ մեծությամբ երկրորդ քաղաքը ձերբազատվում է բանտային մոդելով կառավարում իրականացնող կրիմինալ ֆեոդալից, ե°ւ կանխվում է երկու կրիմինալ կերպարների դաժան եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի բախումը քաղաքապետական ընտրություններում, ե°ւ միաժամանակ պատժվում է կուսակցական այն ֆունկցիոները, որը հանրապետության խայտառակություններից մեկը լինելով հանդերձ եւ հակված լինելով ցանկացած մեթոդների, այնուամենայնիվ, տապալել է ձայնահավաքի գործը մի ամբողջ մարզի մասշտաբներով: Անշուշտ, իր քաղաքական օգուտները ունի նաեւ այն, որ ՀՀԿ-ն շատ բարենպաստ վերաբերմունք է դրսեւորում Սամվել Բալասանյանի նկատմամբ, սակայն դա արդեն ամբողջ երկրի մասշտաբներով ընթացող եւ նախագահական ընտրությունների ժամանակ երեւակվելու ենթակա գործընթացներից մեկն է: Բայց պետք է նշել նաեւ, որ Վարդանիկը ասպարեզից հեռացող միակ կրիմինալ քաղաքապետը չէ: Տեղական ընտրություններին չի առաջդրվելու նաեւ, օրինակ, Ստեփանավանի` Քոթո մականունը կրող ներկայիս քաղաքապետը:

ԱՊԱՕԼԻԳԱՐԽԱՑՈՒՄ ԵՎ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Սակայն վերադառնանք Սամվել Բալասանյանի գործոնին: Ըստ էության` դա ՙհայրաքաղաքի՚ քաղաքապետի այն թեկնածուն է, որը միաժամանակ բավարարում է ե°ւ ՀՀԿ-ին, ե°ւ ԲՀԿ-ին: Ու ընդհանրապես ՏԻՄ ընտրություններում, կարծես թե, նկատվում է յուրահատուկ ձնհալ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ` իրար հետ չմրցակցելու միտումը մի շարք համայնքներում կարծես թե ակնառու է:
Ձնհալի այլ նշաններ էլ կան: Այսպես, դադարեցվել է Կոտայքի մարզի, այսպես կոչված, ՙավտոբուսային պատերազմը՚, եւ հայտնի Արթուր Հարությունյանը` Պալաչ մականունով, հրապարակավ ներողություն է խնդրել Գագիկ Ծառուկյանից: Գումարած դրան` ԲՀԿ-ն գործնականում խուսափում է տարատեսակ ՙնարնջագույնոտ՚ նախաձեռնություններին մասնակցելուց: Եթե ՙՀարսնաքարի՚ հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելու ստորագրահավաքին ԲՀԿ խմբակցության 7 անդամներ` նրանք, ովքեր փաստացի ՙօսկանյանական թեւն՚ են կազմում, բերեցին իրենց ավանդը ստորագրության տեսքով, իսկ խմբակցության զանգվածային մասնակցությունը բացառվեց արձակուրդի ՙտեխնիկական պատճառով՚, ապա նույն հարցով գլխավոր դատախազությանն ու կառավարությանը հարցաշար ուղարկելու գործընթացից ԲՀԿ-ն ընդհանրապես խուսափեց: Ու դա պատճառաբանեցին ՙԺառանգությունից՚ հույժ զզվելու հանգամանքով, իսկ զզվանքը, ինչպես հայտնի է, քաղաքական կատեգորիա չէ: Նույնիսկ ՙնարնջագույն՚ թեւի առաջնորդ Վարդան Սիվիլիթասովիչի վրա տարածվեց ՀՀԿ-ԲՀԿ ձնհալը` 30 աշխատանքային օրով կասեցվեցին հարկային-ֆինանսական ստուգումները ՙՍիվիլիթասում՚:
Ու ամենակարեւորը, ԲՀԿ-ից ոչ ոք չառարկեց ո°չ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի, ո°չ էլ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի այն պնդումներին, որ 2011-ի կոալիցիոն հուշագրի այն դրույթը, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը 2013-ի ընտրություններին պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուժի մեջ է, քանի որ ԲՀԿ-ն երբեւէ պաշտոնապես դրանից չի հրաժարվել:
Պարզ է, որ չի էլ հրաժարվելու, եւ մնում է ընդամենը հետեւյալ հարցադրումը` իսկ արդյոք կոալիցիոն ձեւաչափը վերականգնելու գործընթացի անխուսափելի ուղեկից բացահայտ կամ ստվերային սակարկությունների մասնակից կկարողանա դառնալ Ռոբերտ Քոչարյանը, որը ձգտում ունի վերադառնալ իշխանական դաշտ եւ փորձել ապահովել իր իրավահաջորդությունը արդեն 2018-ի ընտրությունների համար:
Բայց նման է, որ Ռոբերտ Քոչարյանի չեզոքացման եւ ԲՀԿ-ի հետ նրա կապերի թուլացման հարցում զգալի դերակատարում է ստանում օլիգարխիայի հնարավորությունները սահմանափակելուն միտված գործընթացը: Դե, կոնկրետ դրսեւորումներն արդեն երեւացին` ՙՀարսնաքարի՚ ողբերգությունից հետո Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելը, Նահապետ Գեւորգյանի իրավախախտ որդու նկատմամբ ոստիկանական գործողությունների ողջ ծավալի կիրառումը, ճանապարհային ոստիկանության դրսեւորած հետաքրքրությունը` օլիգարխների ավտոմեքենաների թույլ տված կանոնների խախտումների հանդեպ... Գումարած դրան` արդեն հունվարի 1-ից օրենքի զորությամբ օլիգարխիան զրկվում է անձնական թիկնազորերից, եւ հույժ սահմանափակ քանակությամբ լիցենզավորված ու պետական հսկողության տակ գտնվող թիկնապահներն են իրականացնելու խոշոր կապիտալի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը:
Եվ ահա լրատվական դաշտում հետաքրքրաշարժ միտումներ են երեւում, որ շոշափում են օլիգարխիայի ստեղծման ակունքներն ու նաեւ դեռեւս բլոգերի մակարդակով կոնկրետ փաստերի հիշատակումով իրար հետեւից հայտնվում են ՙկրակոցներ՚ այս կամ այն օլիգարխի կողմից հանցավոր ճանապարհով ՙառաջին 1 միլիոն դոլարը՚ վաստակելու վերաբերյալ:
Անշուշտ, բլոգային այդ ՙպատրաստուկները՚ լիցքավորված հրացանի պես մի բան են, որը հարկ եղած պահին արդեն կարող է կրակել` մուտք գործելով լրատվական կայքեր, մամուլ, հեռուստատեսություն: Այդ ամենը, այսպես ասած, որոշակի մարտավարության շրջանակում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հարցում արդեն իսկ արձանագրվում է տեղեկատվական գրոհ:
Այսպես, ուշագրավ է, որ քաղաքագետ Վարդան Ծատրյանի` ՙՀայկական օլիգարխիայի հիմնադիր հայրը՚ ուշագրավ վերլուծականում հենց Ռոբերտ Քոչարյանն է որակվում որպես օլիգարխիկ համակարգ ստեղծող, ամրապնդող, ամբողջացնող: Ըստ քաղաքագետի. ՙ1999 հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ իրավիճակի վերջնական փոփոխությունից հետո Քոչարյանը ստեղծեց պետական կառավարման այնպիսի մի համակարգ, որտեղ ՙով ինձ հետ չէ` ինձ դեմ է՚ սկզբունքով, ՙարի մուծվի նոր աշխատի՚ տրամաբանության ներքո ձեւավորվեց թալանի, հարկեր չվճարելու, ապրանքը չմաքսազերծելու, արտոնյալ պայմաններում աշխատելու եւ մոնոպոլիաների միջավայր: Այս միջավայրի կենտրոնում էլ կանգնեց տարեկան 1 մլրդ դոլար բյուջե ունեցող երկրի` ըստ շրջանառվող լուրերի 4 մլրդ կարողություն ունեցող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հավանաբար նրա կարողությունները ձեւավորվում էին այլոց աշխատանքի արդյունքում եւ երկրի հիմնական խոշոր բիզնեսներից նա ունենում էր իր ՙհամեստ՚ տոկոսը՚: Եվ, շարունակում է քաղաքագետը. ՙՀենց Քոչարյանի օրոք սկսեցին ձեւավորվել օլիգոպոլիաները, որոնք մինչ օրս խոր արմատներ ունեն բիզնեսի, պետական եւ տարածքային կառավարման բոլոր համակարգերում: Իրենց դիրքերը օլիգարխները Քոչարյանի աջակցությամբ սկսեցին ամրապնդել նաեւ քաղաքական ազդեցությամբ: Չմոռանանք, որ Քոչարյանի օրոք ձեւավորված 2 պառլամենտները բաղկացած էին հիմնականում քրեական անցյալ ունեցող անձանցից եւ օլիգարխներից, որոնք այնքան խոր արմատներ են գցել, որ մինչ օրս արմատախիլ անել ոչ մի կերպ չի հաջողվում՚:
Եվ դժվար չէ կանխատեսել, որ ՀՀ երկրորդ նախագահի գործունեության վերաբերյալ առաջիկայում նույնպես ավելի ուժգին ու ուժգին շարունակելու են որոտալ ՙտեղեկատվական թնդանոթները՚: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական մեքենային, ապա այն այժմ գործում է բավականին ցածր արդյունավետությամբ, քանզի բացի հայհոյախառը մանտրաների` իբր ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի օրերը հաշվված են ու բոլորը միավորվում են նրանց դեմ, այլ բան չեն կարողանում առաջարկել այդ քարոզչական արտադրանքը սպառողներին:

ԻՆՉՈՒ ՀԱՅՏՆՎԵՑ ՎԱՆՈՅԻ ԱՆՈՒՆԸ

Արդեն բավականին երկար ժամանակ է, որ համացանցում ընթանում է ստորագրահավաք` Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու պահանջով: Իսկ երբ այդ ստորագրահավաքին միացավ արդեն ռեալ քաղաքական կուսակցություն` ի դեմս ՙԱզատ դեմոկրատների՚, պարզ դարձավ, որ դա ոչ թե հասուն կամ երիտասարդ տարբեր մարդկանց վիրտուալ զվարճանքն է, այլ սպասարկում է միանգամայն կոնկրետ քաղաքական նպատակներ:
Անշուշտ, կա այն հանգամանքը, որ ՙԱզատ դեմոկրատների՚ կորիզը կազմում են հենց այն նախկին ՀՀՇ-ականները, որոնք ներկայացնում էին, այսպես կոչված, ՙվանոյական՚ թեւը: Հիշեցնենք, որ ՙվանոյական՚ եւ ՙլեւոնական՚ թեւերի միջեւ մրցակցությունը կար արդեն ՀՀՇ-ի իշխանության տարիներին, իսկ ԼՏՊ-ի պաշտոնանկությունից հետո ստացավ ավելի սուր հրապարակային բնույթ: Իզուր չէին 1990-ականների կեսերի այն պատումները, որ շրջում էին մամուլի էջերով, թե` ՙԼեւոնը Վանոյի մոտ նախագահ է աշխատում՚, եւ որոնք բավականին ցավագին էին ընկալվում ԼՏՊ-ի մերձավորագույն շրջապատում:
Բայց միայն անցյալի ՙհարազատության՚ պահով չէ, որ ՙԱզատ դեմոկրատները՚ մտան այդ խաղի մեջ: Վանոյի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը իր վերջին ասուլիսին նաեւ խայտառակ արեց ՀՀՇ ներկայիս ղեկավար, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին` հայտարարելով, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը մուտք գործեց ԱԺ` Վանոյի անձեռնմխելիության վերացման հարցով, Արամ Մանուկյանը դիմեց Վանոյին, որ ինքը քվեարկի դատախազի միջնորդության օգտին, որպեսզի պահպանի մշակույթի փոխնախարարի պաշտոնը: Այժմ Արամ Մանուկյանը ժխտում է Սիրունյանի ասածը, սակայն գործնականում ընդամենը մեկ մարդ կա, որ կարող է ստույգ հաստատել կամ հերքել այդ ՙդավաճանության՚ փաստը` ինքը` Վանոն:
Ճիշտ է, հայրենիքում հայտնվելուն պես Վանոն միանգամից կձերբակալվի, ինչի վերաբերյալ հայտարարել է ոստիկանությունը, սակայն, կարծես թե, ինչ-ինչ շրջանակներ Վանոյին վերադարձնելու իրական ծրագիր էլ ունեն: Համենայնդեպս, անժխտելի է, որ գոնե վիրտուալ դաշտում` նամակների, տեսագրությունների ու այլ նյութերի տեսքով Վանոյի ՙվերադարձը՚ քաղաքական դաշտ բավականին հավանական է:
Հարց է ծագում. իսկ ի±նչ առաքելություն պետք է կատարի Վանոն նախագահական ընտրություններից առաջ կամ դրանց ժամանակ: Նույնիսկ տեսականորեն բացառվում է նրա թեկնածությունը, քանզի ՀՀ-ում ապրելու ցենզը ապահովել անհնար է: Բայց Վանիկ Սմբատիչը շատ բարձր արդյունավետությամբ կարող է փչացնել ՀՀՇ-ական շատ ու շատ գործիչների, այդ թվում` եւ ԼՏՊ-ին: Պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին
` որպես ընդդիմության հնարավոր միասնական թեկնածու տեսնող ՙԱզատ դեմոկրատներին՚ միանգամայն ձեռնտու է Վանոյի միջոցով չեզոքացնել ինչպես ԼՏՊ-ին, այնպես էլ ինքնուրույն ՙնարնջագույն՚ խաղ խաղացող եւ ակնհայտորեն ՙքեռի Սեմի՚ գործուն աջակցությունը հայցող Դավիթ Շահնազարյանին:
Խոշոր հաշվով, ինչ-որ տեղ Վանոյի խոսելը օբյեկտիվորեն կարող է շատ էական տեղաշարժեր անել ՙնարնջագույն՚ դաշտում նախագահական ընտրություններից առաջ եւ բուն ընտրությունների ժամանակ: Դե, եթե հանկարծ բանը հասնի ընտրությունների երկրորդ փուլին, ապա Րաֆֆիի պես թեկնածուները դժվար թե ունակ լինեն դա ուղեկցել զանգվածային անկարգություններով, Վարդան Սիվիլիթասովիչի չեզոքացման խնդիրը բավականին հաջող լուծում են համապատասխան իրավասու մարմինները: Տակը մնում է միայն Լեւոնը, որը ե°ւ ունակ է կազմակերպել զանգվածային անկարգություններ ու քաղաքացիական բախումներ, ե°ւ լցված է չարության ու վրեժխնդրության այնպիսի դոզաներով, որ կարող է գնալ նույնիսկ ինքնակործանման, միայն թե կործանի դիմացինին: Իսկ Վանիկ Սմբատիչի ընդարձակ գիտելիքները ԼՏՊ-ի վարչախմբի ամբողջ խոհանցի, ինչպես նաեւ այն ժամանակ օլիգարխիայի սաղմնավորման եւ ձեւավորման վերաբերյալ կարող են միանգամայն օգտակար լինել ԼՏՊ-ին շարքից հանելու գործում: Բայց բոլոր դեպքերում դժվար թե հիմք ունեն Սուրեն Սիրունյանի այն հույսերը, որ Վանո Սիրադեղյանը կարող է արդարացվել դատարանով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում