ՙՙՙՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚ ՓՈՐՁԵՑ ԿԱՍԵՑՆԵԼ ԴԱՏԸ

Արխիվ 12-16

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚ ՓՈՐՁԵՑ ԿԱՍԵՑՆԵԼ ԴԱՏԸ

Երեկ տեղի ունեցավ ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության դատական հայցն ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի՚ թերթերի: Հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ նախորդ նիստում, իրենց կողմից առաջ քաշված ՙԻրավունք՚-ի հետ հաշտության վերաբերյալ հարցը ՙառայժմ վերջնական լուծում չի ստացել՚:
ՙԿյանքի խոսքի՚ փաստաբան Պապիկյանը հայտնեց նաեւ, որ բացի Ռուսաստանի գլխավոր հոգեգալստական Ս. Ռյախովսկու եզրակացությունից, որն արդեն ներկայացվել է դատարանում, նրանք սպասում են ինչ-որ այլ ռուսաստանյան ՙփորձագետների՚ եզրակացությանը: Ավելին, ՙԿյանքի խոսք՚-ը փորձեց կասեցնել իր իսկ կողմից նախաձեռնած դատավարությունը: Աղանդի փաստաբանը իր կարծիքով հակասություններ գտավ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ու ՀՀ Սահմանադրության միջեւ, քանի որ առաջինում խոսվում է գործարար համբավի պաշտպանության մասին, իսկ կրոնական կազմակերպությունը գործարարությամբ զբաղվել չի կարող: Իհարկե այստեղ փաստաբանի հետ կարելի է համաձայնվել, որ կրոնը գործարարությունից պետք է որ հեռու լինի, սակայն այդ դեպքում ինչպե±ս հասկանալ, որ ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպությունը հիմնել է ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ն եւ դրա միջոցով ուղղակիորեն զբաղվում է գործարարությամբ: Ահա ըստ աղանդավորների փաստաբանի օրենսդրական հակասությունների, նա միջնորդեց դատարանին դիմել Սահմանադրական դատարանին: ՙԻրավունք՚-ի ներկայացուցիչները` փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւ ՍԻՄ Հայկ Բաբուխանյանը նշեցին, որ ՙԿյանքի խոսքը՚ փորձում է  այս կերպ ձգձգել դատավարությունը` ՙԻրավունք՚-ի հանդեպ տեւական դատական հետապնդումով, խոչընդոտել ազատ մամուլի գործունեությանը: Իսկ դատավոր Ներսիսյանը ՙԿյանքի խոսք՚-ի կողմից հայտնաբերած իբր հակասությունների մասին մի փոքրիկ դասախոսություն կարդաց աղանդավորների փաստաբանի համար` կոչ անելով ավելի ուշադիր հետեւել իրավական գործընթացներին եւ, ի վերջո, մերժեց դատավարությունը կասեցնելու ՙԿյանքի խոսքի՚ փորձը նշանակելով դատական հաջորդ նիստը հունիսի 21-ին:
Այսպիսով հակասական իրավիճակը դատի շուրջ շարունակվում է, եւ հայցվոր կողմը` այսինքն ՙԿյանքի խոսքը՚, փորձում է տարբեր միջոցներ գտնել դատավարությունից դուրս գալու համար. մեկ առաջարկում է հաշտություն, մեկ էլ միջնորդում է կասեցնել դատավարությունը, իսկ պատասխանող կողմը, այսինքն` ՙԻրավունք՚ թերթը, պահանջում է արագացնել դատավարությունը եւ հանգեցնել դատական վճռի: Իսկապես ճիշտ էր Հ. Բաբուխանյանը, որ այս դատավարությունում հայցվորն ու պատասխանողը փոխվել են տեղերով եւ իրական հայցվորը ՙԻրավունք՚-ն էր, որը պահանջում է ՙԿյանքի խոսքից՚ դադարեցնել ազատ մամուլի, ազատ խոսքի եւ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի հետապնդումները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում